AM | RU
USD
EUR
RUB

Կառավարության նիստն անցել է հագեցած օրակարգով

 

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղի է ունեցել օգոստոսի 8-ին: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ամուլսարի ծրագրի միջազգային փորձաքննության ընթացքին, հարցի վերաբերյալ ներկայացվել են պարզաբանումներ:

Գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 2014 թ. հոկտեմբերի 2-ի 1085-Ն որոշման մեջ՝ նպատակ ունենալով հնարավորության սահմաններում բարձրացնել պարտադիր ժամկետային զինծառայողների նյութական ապահովության մակարդակը և խթանել ծառայողական պարտականությունների կատարումը:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշել է, որ որոշման նախագծի համաձայն՝ նախատեսվում է ավելացնել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների դրամական ապահովության ամսական չափերը: Արդյունքում հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների դրամական ապահովության չափը կավելանա 2.000 դրամով, իսկ մնացած զորամասերի համար` 1.000 դրամով:

Վարչապետ Փաշինյանը հարցի առնչությամբ նշել է. «Իհարկե, գումարները շատ սիմվոլիկ են, բայց նաև արձանագրենք, որ պետք է հենվենք այն բազայի վրա, որ ունենք, և մեր որոշումն էլ, ըստ էության, սիմվոլիկ է: Մենք բազայի հետ համեմատած էականորեն ավելացնում ենք, որոշ դեպքերում՝ նույնիսկ կրկնակիից ավելի: Կարծում եմ՝ շատ սիմվոլիկ և կարևոր քայլ է, բայց արձանագրենք, որ գումարները բացարձակ մեծ չեն, և հույս ունենք, որ առաջիկայում, հետագայում մեր ընդհանուր աշխատանքի արդյունքում կկարողանանք այնպիսի որոշումներ ընդունել, որոնք նաև բացարձակ գումարի առումով որոշակի գոհունակություն մեզ կպատճառեն: Մեր պարտադիր ժամկետային զինծառայողներին մաղթենք բարի ծառայություն և հույս ունենք, որ իսկապես գոհ կլինեք կառավարության այս որոշումից»:

Հաստատվել է 2008 թ. մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության ձևը և չափը

Կառավարությունը որոշում է ընդունել 2008 թ. մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության ձևը, չափը, աջակցության տրամադրման համար ներկայացվող դիմումի ձևը, դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը, դիմումի քննարկման և աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին: Որոշման ընդունումը պայմանավորված է 2019 թ. հունիսի 20-ին ուժի մեջ մտած «2008 թ. մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» ՀՀ օրենքով, որով կարգավորվում են 2008 թ. փետրվարի 19-ին Հանրապետության նախագահի ընտրությունների արդյունքների կապակցությամբ բողոքի հավաքները ցրելու գործողությունների ընթացքում 2008 թ. մարտի 1-2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները:

Որոշմամբ սահմանվում է, որ՝

- Տրամադրվող աջակցության ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով:

- Աջակցության տրամադրման համար դիմումը նախատեսված անձինք անձամբ կամ իրենց ներկայացուցչի միջոցով կարող են ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարվա ընթացքում:

- Ամրագրվում է, որ ստացված բոլոր փաստաթղթերի համադրման և գնահատման արդյունքում պարզված հանգամանքների հաշվառմամբ՝ լիազոր մարմինը կայացնում է հետևյալ պատճառաբանված որոշումներից մեկը՝ բավարարել դիմումը և տրամադրել աջակցություն կամ մերժել դիմումը կամ կասեցնել դիմումի քննարկումը: Ընդ որում՝ դիմումը մերժվում է, եթե չի հաստատվում դիմումատուի՝ աջակցություն ստանալու իրավունք ունենալու հանգամանքը:

- Լիազոր մարմնի ղեկավարի կողմի դիմումը բավարարվելու դեպքում լիազոր մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում աջակցության գումարը փոխանցումէ դիմումատուի նշված՝ վերջինիս անունով բանկում բացված հաշվեհամարին:

- Որպես աջակցության ձև է սահմանվում դրամական օգնությունը հետևյալ չափերով՝ ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին՝ 30.000.000 ՀՀ դրամ, առողջությանը ծանր վնաս հասցված անձին՝ 15.000.000 ՀՀ դրամ և առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին՝ 5.000.000 ՀՀ դրամ:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ քանի որ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորվում է օրենքով, օրենքով նախատեսված անձանց շրջանակը, ովքեր իրավունք ունեն աջակցություն ստանալու և դիմելու Արդարադատության նախարարությանը, հետևյալն է՝ 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների հետևանքով մահացած, զոհված անձանց ՀՀ քրեական դատավարության կարգով իրավահաջորդ ճանաչված անձինք, առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս ստացած անձինք, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս ստացած անձինք, եթե վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել, կամ արդարացնող հիմքով դատական ակտ կա, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է. «Իհարկե, սա շատ կարևոր որոշում է, բայց այն բազմաթիվ նրբերանգներ ունի, և շատ նուրբ հարց է: Ես ուզում եմ արձանագրել հետևյալը, որ այս որոշումը կամ սահմանված չափերը որևէ ձևով չեն նշանակում փոխհատուցում, այսինքն՝ մասնավորապես, կներեք շատ կոպիտ ձևակերպման համար, սրանով Հայաստանի Հանրապետության քաղաքացու կյանքի գին չի որոշվում, և սա ընդամենը ձևակերպվում է որպես աջակցություն, ինչը նշանակում է, որ այս գործերով կարող են և պետք է հետագա գործընթացները շարունակվեն և տեղի ունենան: Պետք է արձանագրենք, որ մենք բավական նուրբ իրավիճակում ենք՝ այն առումով, որ, դուք բոլորդ տեղյակ եք, որ ես ինքս էլ 2008 թվականի մարտի 1-2 իրադարձություններում ներգրավված եմ եղել և մասնակից եմ եղել: Այստեղ շատ կարևոր է, որ մենք ոչ թե էմոցիոնալ որոշումներ կայացնենք, այլ ճիշտ բալանսավորված որոշումներ կայացնենք, ինչպես պատշաճ է Հայաստանի Հանրապետության կառավարությանը: Նկատի ունեմ հետևյալը՝ մենք, քննարկումների առումով նաև հիմնվելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Հայաստանի կապակցությամբ կայացված մի շարք նախադեպային որոշումների վրա, կայացրել ենք այսպիսի որոշում այս փուլի համար, և իմ պատկերացումն այս կապակցությամբ այն է, որ այս հարցերը, ի վերջո, վերջնական լուծում ստանան կամ, տարբերակներից մեկը, ՄԻԵԴ-ում, այսինքն՝ փոխհատուցման հարցը և չափը որոշի ՄԻԵԴ-ը, որպեսզի ներհայաստանյան համակարգերում մենք, այսպես ասած, շատ նուրբ և իրավիճակները հաղթահարելու հնարավորություն ունենանք: Ես սա ասում եմ՝ արձանագրելու համար, որ մենք չենք փոխհատուցում, մենք աջակցություն ենք տրամադրում այդ իրադարձությունների ժամանակ տուժած քաղաքացիներին: Փոխհատուցման հարցը, կարծում եմ, այլ հարթության հարց է և պետք է մի փոքր այլ ընթացակարգերով որոշվի: Չնայած նաև մեծ հաշվով, որոշ դեպքերում պետական բյուջեի ծախսերի առումով նաև հնարավոր է, որ այս աջակցությունը ինչ-որ ձևով նաև հետագայում հաշվառվի հնարավոր փոխհատուցման հաշվարկի տրամաբանության մեջ»:

Հայաստանում կանցկացվի Դպրոցականների շախմատի աշխարհի առաջին առաջնությունը

Կառավարությունը որոշում է ընդունել ՀՀ 2019 թ. պետական բյուջեում վերաբաշխում կատարելու և Հայաստանի դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիային 14813.2 հազ. ՀՀ դրամ հատկացնելու վերաբերյալ՝ Դպրոցականների շախմատի աշխարհի առաջին առաջնության կազմակերպման նպատակով: Այն անց է կացվելու 2019 թ. սեպտեմբերի 18-25-ը Ծաղկաձոր քաղաքում: Բացման արարողությունը տեղի է ունենալու 2019 թ. սեպտեմբերի 19-ին, փակմանը՝ սեպտեմբերի 24-ին: Հայաստանի Հանրապետությունից և Արցախի Հանրապետությունից մրցումներին մասնակցում են դպրոցական տղաների և աղջիկների թիմեր: Ակնկալվում է 15 երկրի մասնակցություն: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նաև ներկայացրել է Հայաստանի և Վրաստանի միջև երիտասարդության շրջանում շփումների ակտիվացման ուղղությամբ իրականացվող համատեղ նախագծերին և, մասնավորապես, ամառային ճամբարներին:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ համատեղ ճամբար անելը շատ լավ գաղափար է, և պետք է ոչ միայն շարունակել, այլև ծավալներն ընդլայնել, քանի որ այդ շփումները չափազանց կարևոր են, և պետք է դրանք դնել ինստիտուցիոնալ հենքի վրա:

Հայրենական մեծ պատերազմի վետերանների սոցիալական պաշտպանության միջոցառումների շրջանակում նրանց հանգստի և առողջության վերականգնման համար առողջարանային բուժման ուղեգրերի ձեռքբերման նպատակով կառավարությունը որոշում է ընդունել 2019 թ. պետական բյուջեում վերաբաշխում կատարելու և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 2019 թ. 9 ամսում 4 մլն 320.0 հազար դրամ հատկացնելու վերաբերյալ: Որոշմամբ նշված գումարը կտրամադրվի «ՀՀ վետերանների միավորում» հասարակական կազմակերպությանը՝ Հայրենական մեծ պատերազմի 30 վետերանի առողջարանի անվճար ուղեգիր հատկացնելու համար:

Գործադիրը միջոցներ է հատկացրել Երևանի քաղաքապետարանին՝ Կ. Դեմիրճյանի արձանի նախագծային աշխատանքների համար

ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը գումար հատկացնելու, ՀՀ 2019 թ.պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թ. դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: Նախագծի ընդունումը պայմանավորված է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում Կարեն Դեմիրճյանի արձանի նախագծային աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ, համաձայն որի՝ նախատեսվում է Երևան համայնքին սուբվենցիա տրամադրելու համար ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 3,281.0 հազար դրամ հատկացնելու վերաբերյալ: Որոշման նախագծի ընդունմամբ ակնկալվում է ձեռք բերել Կարեն Դեմիրճյանի արձանի նախագծանախահաշվային փաստաթղթերը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ տեղն առաջարկվել է Երևանի քաղաքապետարանի կողմից, և Կարեն Դեմիրճյանի ընտանիքը համաձայնվել է: «Մենք գիտենք, որ Կարեն Դեմիրճյանի արձանը տեղադրելու հետ կապված շատ վաղուցվանից կա որոշում: Ի սկզբանե նախատեսված էր այդ արձանը տեղադրել Մաշտոցի պողոտայում, բայց ինչ-ինչ հանգամանքներով՝ տարածքում քաղաքաշինական զարգացումների բերումով, նաև այդ տեղը կարծես ընտանիքի համար նույնպես պակաս ընդունելի դիտվեց, և առաջացավ այդպիսի գաղափար նոր տեղ փնտրել-գտնելու վերաբերյալ: Ի վերջո, Երևանի քաղաքապետարանն առաջարկեց Մարզահամերգային համալիրի դիմաց տեղադրել արձանը: Կառավարությունը համաձայն է, ընտանիքը նույնպես համաձայն է, ներկայացվել է նաև արձանի մակետը, որը նույնպես ընդունելի է և՛ քաղաքապետարանի, և՛ ընտանիքի կողմից: Մենք հիմա պաշտոնապես ընթացք ենք տալիս գործընթացին», - ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հանձնարարելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին հետևողական լինել պատշաճ ժամկետների պահպանման հարցում և տեղեկութուն ներկայացնել աշխատանքների ընթացքի վերաբերյալ:

Կբարելավվի անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնության և սպասարկման կարգը

Կառավարությունը որոշում է ընդունել «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» 2015 թ. մայիսի 27-ի թիվ 568-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին՝ նպատակ ունենալով բարելավել անպտղության բուժման և հաղթահարման ոլորտում անպտուղ զույգերի պատճառագիտության հետազոտման ու բուժման, վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների տրամադրման գործընթացը: Նախագիծը վերամշակվել և համալրվել է շահառուների հերթագրման նոր կարգով և սահմանում է անպտղության բուժման և հաղթահարման նպատակով պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով հետազոտությունների և բուժման, այդ թվում՝ նաև վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման ծավալները: Սահմանվում է նաև շահառուների շրջանակը, իսկ ըստ հերթագրման նոր կարգի՝ շահառուներն իրավունք կունենան դիմումների մուտքագրումը և հերթագրումն իրականացնել ըստ դիմելիության, միասնական ընթացակարգով, կենտրոնացված էլեկտրոնային առողջապահական համակարգի միջոցով այն կազմակերպության կողմից, որին դիմել է շահառուն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ շահառուների տարիքային շրջանակի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Առողջապահության նախարարի տեղակալը նշել է, որ ընդգրկվելու են 20-35 տարեկան կանայք, բայց եթե կինը 35 տարեկանում դիմի և հաշվառվի, կպահպանի իր շահառու լինելու իրավունքը մինչև 38 տարեկան լրանալը:

Այլ որոշումներ

Ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու ծրագրի իրականացման շրջանակում գործադիրը որոշել է վերաբաշխում կատարել ՀՀ 2019 թ. պետական բյուջեում՝ ավելացնելով եկամուտները և ծախսերը 966,480.8 հազար դրամով: Միջոցներն ուղղվելու են ծրագրի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմմանը, որի վերաբերյալ որոշումն ընդունվել էր ՀՀ կառավարության նախորդ՝ օգոստոսի 1-ին կայացած նիստում: Հաշվի առնելով ծրագրի իրականացման հրատապությունը՝ նախատեսվում է նախագծման և շինմոնտաժային աշխատանքները կատարել փուլային եղանակով: Որոշման նախագծով առաջարկվում է սկզբնական փուլի համար հատկացնել 966.5 մլն դրամ՝ պայմանով որ սահմանված կարգով ծրագրի իրականացման համար հաստատված և փորձաքննություն անցած ամփոփ նախագծանախահաշվային փաստաթղթերը կներկայացվեն ՀՀ կառավարություն:

Գործադիրն ընդունել է իր՝ 2018 թ. դեկտեմբերի 27-ի 1515-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու, ՀՀ 2019 թ. պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետա­կան աջակցության ծրագրի միջոցառումները հաստատելու մասին որոշում: Որոշման նպատակն է՝ ամրագրել ծրագրի շարունակական իրականացման համար ՀՀ 2019 թ. պետական բյուջեով նախա­տես­ված հատկացումների հաշվին իրականացվելիք միջոցառումները, որոնց արդյունքում ակնկալվում է լուծել ծրագրի շահառու ճանաչված 61 ընտանիքի բնակարանային խնդիր, ինչպես նաև ծրագրի շրջանակում կառուցված 31 բնակելի տների թերությունների վերացման աշխատանքների իրականացման արդյունքում ապահովել այդ բնակելի տների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման գործընթացը:

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը վերաբաշխում է կատարել ՀՀ 2019 թ. պետական բյուջեում և Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «Քաղաքային ենթակառուցվածքների և քաղաքի կայուն զարգացման ներդրումային երկրորդ ծրագիր» միջոցառման հատկացումները վարկային միջոցների մասով ավելացրել 3.3 մլրդ ՀՀ դրամով՝ ծրագրով նախատեսված Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքների իրականացման նպատակով:

***

Այսօր կառավարության նիստին առաջին անգամ մասնակցել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Վարչապետը, ողջունելով նրան, նշել է. «Սա նոր կարգավիճակ է մեր կառավարությունում և մեր երկրում: Ես մի քանի անգամ առիթ ունեցել եմ հայտարարելու, որ մենք այս փոփոխությունների հետ կապված շատ կոնկրետ ծրագրեր ունենք, և այդ ծրագրերն իրականացնելու համար շատ մեծ է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի դերակատարումը: Պարոն Սինանյան, ողջունում ենք Ձեզ կառավարության նիստում և հաջողություններ ենք մաղթում»:


http://armenpress.am/arm/news/984319/

Լրահոս
Այդ խողովակները պետք է օգտագործվեն․ Լավրովը կոչով դիմել է Բեռլինին ԵԱՀԿ ՄԽ-ն Երևանին և Բաքվին կոչ է անում բովանդակալից բանակցություններ վարել Բաբայան. «Մնացականյան–Մամեդյարով հանդիպումից հեղափոխական առաջընթաց ակնկալելը վաղաժամ էր» Շարունակվում են ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի քաղաքական հանդիպումները Կանադայում. ՏԵՍԱՅՈՒԹ Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման իրական վտանգ կա.Մ.Լայչակ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել Ինչու՞ պետք է նախարարներն ու փոխնախարարները «պադավատ» ունենան Կոչ ենք ուղղում Փաշինյանին` սթափվել և մնալ զբաղեցրած պաշտոնի լիազորությունների շրջանակում. ՀՅԴ ԳՄ հայտարարությունը Հունվարի 1-ից փոփոխություններ են լինելու Մենք չենք սկսել այս «պատերազմիկը»․ Մեդվեդև Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ղրղզստանի նորանշանակ դեսպանը Իրանը 5 մլրդ դոլարի վարկ է խնդրում ՌԴ-ից Արծվաշենցիները դժգոհ են կառավարության ներկայացուցչի հետ հանդիպման արդյունքից Եթե էս հարցին էսօր լուծում չտվեցին, ես խոսք եմ տալիս, լրիվ երակներս կտրելու եմ, արյունս լցնեմ կառավարության դեմը Վանաձորում ձյուն է տեղում Ալիևը լուծարել է Ադրբեջանի խորհրդարանը և նշանակել արտահերթ ընտրությունների օրը Զոհրաբ Մնացականյան. Ոչ մի պարագայում Արցախի ժողովուրդը չպետք է մնա առանց պաշտպանության համար անհրաժեշտ անվտանգության գծերի Կյուրեղյան. Իշխանությունները մեծ վտանգ են տեսնում ՀՅԴ-ից «Ես այսօր փակ եմ». Ֆրանսիայում գործադուլի պատճառով փակվել է Էյֆելյան աշտարակը Արծվաշենցիներ. Որևէ բան չի փոխվել Երիտասարդները հրաշալի լակմուս ստեղծեցին, թե ինչ երեսպաշտներ են եկել իշխանության. Կոնստանտին Տեր-Նակալյան Երևանյան տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել Ասուլիս՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ակցիաների, ոստիկանության գործողությունների և քաղաքապետարանի շուրջ ստեղծված թնջուկի մասին ՄԻԵԴ-ը Հայաստանի վերաբերյալ վճիռներ է հրապարակել Գևորգ Լոռեցյանը ձերբակալված է. նրա կարգավիճակը հայտնի է ԱՄՆ-ը ենթադրում է, որ Իրանը գաղտնի հրթիռներ է տեղափոխում Իրաք Սպասվում են տեղումներ Չեմ բացառում, որ քրեական գործը Սերժ Սարգսյանին լռեցնելու փորձ է. Գևորգ Պետրոսյան Կառավարության դիմաց ընթացող բողոքի ակցիաները՝ ուղիղ «Արմնյուզում» աշխատում են պրոֆեսիոնալ ու ժրաջան մարդիկ, և ես միանում եմ այս թիմին. Աբրահամ Գասպարյան Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ Ռուսաստանը չի վերադառնա G7 Դիլիջան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել «Բամբասանքի» տեսանյութից հետո Թրամփը Թրյուդոյին անվանել է երկերեսանի՝ չեղարկելով համատեղ ասուլիսը Առաջին ընթերցմամբ ընդունվեց շրջիկ առևտրի ոլորտը կարգավորող օրենքի նախագիծը Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով Հրաձգություն՝ ամերիկյան Պերլ Հարբեր ռազմական բազայում. Զոհեր ու վիրավորներ կան Խոստանում եմ, որ իմ երեխաները չեն ղեկավարի Բելառուսը․ Լուկաշենկո ԱԺ-ն չընդունեց Էրիկ Գրիգորյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու որոշումը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan