Պորոշենկոյի վրա հավկիթներ են նետել

Պորոշենկոյի վրա հավկիթներ են նետել

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, Aysor.am: Անհայտ անձինք Ուկրաինայում հավկիթներ են նետել նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի ուղղությամբ, երբ նա հարցաքննությունից հետո լքել է Հետաքննությունների պետական բյուրոյի շենքը, փոխանցում է РИА Новости-ի թղթակիցը:

Նշվում է, որ հավկիթները դիպել են նաև լրագրողներին, Պորոշենկոյի կողմնակիցներին և ոստիկաններին:

Հարցաքննությունը վերաբերել է «Прямой» հեռուստաալիքի գնման ժամանակ հարկերից հնարավոր խուսափելու գործին և տևել է գրեթե երեք ժամ: Դրանից հետո նախկին նախագահը շփվել է լրագրողների հետ և հեռացել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում