Մոտոերթ՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման
14/08/2019 14:15
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը «Dark Ravens» մոտոակումբի հետ համատեղ օգոստոսի 17-18-ին իրականացնելու է մոտոերթ՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման: Բոլոր քաղաքներում բաժանվելու են իրազեկման թռուցիկներ: Այս մասին հայտնում են «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ԶԼՄ-ների հետ կապերի բաժնից:
Մոտոերթն անցկացվելու է հետևյալ երթուղով.
Օգոստոսի 17
Աբովյան
Չարենցավան
Հրազդան
Սևան
Դիլիջան
Վանաձոր
Օգոստոսի 18
Սպիտակ
Գյումրի
Արթիկ
Թալին
Աշտարակ
Մոտոերթը կմեկնարկի օգոստոսի 17-ին, ժամը 10:00-ին «Հաղթանակ» զբոսայգու գլխավոր մուտքի մոտից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում