Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 1000 փախստական

Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 1000 փախստական

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, Aysor.am: Անցած մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա է վերադարձել ավելի քան 1000 փախստական, այս մասին տեղեկացնում են փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնից։

«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 1013 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս» և «Թել-Քալահ» անցակետերով, 411 մարդ (123 կին, 210 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով, 602 մարդ (181 կին, 307 երեխա)», – ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում