Լուրեր են շրջանառվում այն մասին, որ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ոտնձգությունները կվերաակտիվացնեն. «ԿԱՄՔ»

Լուրեր են շրջանառվում այն մասին, որ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ոտնձգությունները կվերաակտիվացնեն. «ԿԱՄՔ»

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, Facebook: Վերջին օրերին համացանցում և ԶԼՄ-ներում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, թե որոշ շրջանակների մոտ զայրույթ է առաջացրել Ստամբուլյան կոնվենցիայի դեմ Հայ Առաքելական Եկեղեցու և նրա հոգևոր տերերի կեցվածքը՝ հավելելով, որ շուտով կվերաակտիվացվեն «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» շարժման ոտնձգությունները:

Հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը սույնով հայտարարում է, որ խստագույնս արձագանքելու է Ստամբուլյան կոնվենցիայի դեմ կանգնած անհատների ու կառույցների նկատմամբ ցանկացած ոտնձգության ու հաշվեհարդարի փորձի:

Միևնույն ժամանակ հորդորում է նաև քաղաքական նեղ հաշիվներից ելնելով՝ զերծ մնալ Հայոց Եկեղեցու և պետության միջև սեպ խրելու աններելի վարքագծից:

Հայկական ավանդական ընտանիքը, Հայկական Ազգային Առաքելական եկեղեցին և Հայոց անկախ պետությունը մեր ժողովրդի և հայրենիքի գոյության անձեռնմխելի արժեքներն են, ուստի՝ պաշտպանված կլինեն բոլոր տեսակի ոտնձգություններից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում