AM | RU
USD
EUR
RUB

«Ժամանակին պետք է համայնքները, քաղաքապետարանը խոտերը ջրեն, հնձեն, որ հրդեհները քիչ լինեն»

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: Արայի լեռան ստորոտում տեղի ունեցած հրդեհը մեկուսացվել է ժամը 02:15-ին: ԱԻՆ-ից հայտնում են, որ ընդհանուր առմամբ, այրվել է մոտ 1800 հա խոտածածկույթ. Կոտայքի մարզի տարածքում այրվել է մոտ 1300 հա խոտածածկույթ, իսկ Արագածոտնի մարզի տարածքում՝ 500 հա:

ԱԻ նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այս պահին Արայի լեռան տարածքում իրականացվում է հետախուզություն՝ ծխացող օջախները հայտնաբերելու և հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելու համար։

Էդմոն Զարգարյանը նշեց, որ վերջին շրջանում հանրապետությունում հրդեհների թիվը կտրուկ աճել է, եղանակային պայմանների և մարդկանց անփույթ վերաբերմունքի պատճառով՝ հանրապետության ամբողջ տարածքում հրդեհները հասել են մեծ չափերի:

Նրա խոսքով՝ այստեղ բոլորն անելիք ունեն. «Եթե խոտը չորանում է, բնականաբար, այրման հավանականությունը մեծանում է։ Ժամանակին պետք է համայնքները, քաղաքապետարանը խոտերը ջրեն, հնձեն և տեղափոխեն։ Եթե հողը խոնավ եղավ, այդ խոնավությունը չի թողնի, որ հրդեհն արագ տարածվի»։

Բացի այդ, ըստ մամուլի քարտուղարի, ոստիկանությունը պետք է հայտնաբերի միտումնավոր խոտը այրողներին. «Մեկ սիգարետի պատճառով կարող է հսկայական տարածք այրվել։ Ի վերջո պատասխանատվություն պետք է լինի՞, թե ոչ»։

Մամուլի քարտուղարը հայտնեց, որ մայրաքաղաքում փրկարարաներն իրականացնում են օպերատիվ հերթապահություն, սակայն ոստիկանությունն էլ իր հերթին պետք է հսկողություն իրականացնի, միայն մեկ կառույցի աշխատանքով հնարավոր չէ արդյունքի հասնել։

Էդմոն Զարգարյանն անդրադառնալով ԱԻ նախարարի հրավիրած արտահերթ նիստին՝ ասաց, որ նախարարը զգոնության կոչ է արել. «Իրավիճակը լուրջ է, պետք է մի աղետ լինի, որ զգաստանանք․ Սա միայն ԱԻՆ-ի գործը չէ, բոլորս պետք է մեր տեղերում լինենք, հնարավոր բոլոր միջոցները պետք է ձեռնարկենք՝ հնարավոր աղետից խուսափելու համար»։

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրավիրել էր օպերատիվ աշխատանքային խմբի արտահերթ նիստ՝ քննարկելու և վերլուծելու հանրապետությունում առկա աղետների ռիսկ պարունակող խնդիրները:

Նախարարը հայտնել էր, որ օգոստոսի 20-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է 6796 հրդեհ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4340-ի դիմաց: Երևանում էլ հրդեհների թիվն ավելացել է շուրջ 1000-ով:

Նախարար Ցոլակյանը նշել էր, որ այս թվերը պետք է զգաստացնեն հասարակությանը, իսկ պատկան մարմիններին ստիպեն աշխատել առավել կազմակերպված:

Այս առումով, Ֆելիքս Ցոլակյանը շեշտել էր, որ ԱԻՆ-ը աղետներին վերաբերող բոլոր դեպքերում ունի ֆունկցիոնալ գործառույթ, բայց մյուս գերատեսչությունները պետք է բարձր արդյունավետությամբ աշխատեն նույն նպատակադրումով, որով էլ պայմանավորված է աշխատանքային խմբի ստեղծումը:

Լրահոս
Թուրքիան ուղղակիորեն մասնակցում է Հայաստանի դեմ ագրեսիային Տղե՛րք և ոչ այնքան տղե՛րք, ձերը «քուրմերի» ստրիպտիզն է Երևանի Ռոստովյան փողոցում բախվել է 4 փոխադրամիջոց Արմեն Մինասյան. «Աղբն էլ, աղբը թափողներին էլ մաքրելու ենք» Եղանակը աստիճանաբար կտաքանա Մինչև ԱԽՔ դառնալը Արմեն Գրիգորյանը Ջորջ Սորոսի աշխատակիցն էր ԵՊՀ-ում երկու լուր կա։ Մեկը լավ, մյուսը՝ ոչ այնքան Էր Ռիադը նավթային օբյեկտների վրա գրոհը կհամարի «պատերազմի ակտ», եթե այն եղել է Իրանի տարածքից Արման Սաղաթելյան. «ԱԽ քարտուղարն անվտանգության խնդիրներ է ստեղծում» Ասուպը լուսավորել է Ավստրալիայի գիշերային երկինքը (տեսանյութ) Անցյալը ջնջելով նորը չես կառուցի. Իշխան Սաղաթելյան Լավրովը շնորհավորել է Մնացականյանին Բարեկենդան Վարագա Սուրբ Խաչին՝ վաղը Ադրբեջանական բանակում զոհ կա ՌԴ-ում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ նշանակված Միհրան Դավթյանը չի հասել աշխատավայր՝ 2 օր անց ազատվելով աշխատանքից Երկուշաբթի օրվա հոսանքազրկումների մասին Վրաստանի արտգործնախարարը հայերենով շնորհավորել է Հայաստանի Անկախության տոնը Պետերբուրգում զանգվածային ծեծկռտուքին մասնակցել են նաև հայեր Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 1400 փախստական Վայոց ձորի մարզպետ. Փորձում են որևէ կերպ ինձ ներգրավվել այդ գործի մեջ Հայկական թավիշը չգայթակղեց արտաքին աշխարհը։ Ի՞նչ սպասել Փաշինյանից այս տարի Մենք նպատակ չունենք մարդասպաններին վերադարձնել. Դավիթ Բաբայան Հայաստան է ժամանել Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Անկախության տոնի առթիվ Հայաստան, բոլոր մեր մտահոգությունները, երազներն ու ծրագրերը քեզ համար են. Վանեցյան Դիվերսանտներին ռազմագերիներով փոխանակելու հարցում Մնացականյանն ու Տոնոյանը նույն կարծիքն ունեն Թրամփն ու Փաշինյանն այսպես թե այնպես հանդիպելու են. Զոհրաբ Մնացականյան Ուկրաինան հրաժարվել է մասնակցել ԵԽԽՎ նստաշրջանին Ես Արցախ եմ հրավիրելու այս մրցանակներին արժանացած մեր հայրենակիցներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան (տեսանյութ) Արցախի հերոս, գեներալ֊լեյտենանտ Մանվել Գրիգորյանի շնորհավորանքը Օդի ջերմաստիճանը կնվազի այնուհետև աստիճանաբար կբարձրանա Դավիթ Տոնոյանը` կոմայի մեջ գտնվող փոխգնդապետի մասին Մենք բոլորս երջանիկ ենք, որ մեզ բախտ է վիճարկվել վայելելու անկախության բերկրանքը. Վիտալի Բալասանյան «Հեղափոխական» տենդով քանդվում են պետության ինստիտուցիոնալ հիմքերը. ՀՀ երկրորդ նախագահ Անկախության 28-ամյակը՝ Գյումրիում Սինգապուրի վարչապետը պաշտոնական այցով կժամանի Հայաստան Առաջնագծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց Սեփական հասարակության մեջ բաժանարար գծեր քաշելը թշնամու կրակոցից վտանգավոր է. ես լավատես եմ. Սերժ Սարգսյան Վարչապետն ու նախագահը Եռաբլուրում զրուցում են իրենց դիետայի մասին, Փաշինյանը պատմեց, թե քանի կիլո է չաղացել Մտքեր անկախության մասին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan