Զելենսկին առաջարկում է Ղրիմի վերադարձ՝ Ռուսաստանին G8 ընդունելու դիմաց

Զելենսկին առաջարկում է Ղրիմի վերադարձ՝ Ռուսաստանին G8 ընդունելու դիմաց

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անվանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին G8 վերադարձնելու պայմանները: Այդ մասին գրում է Gazeta-ն։

Ըստ Զելենսկու, Ռուսաստանը կկարողանա վերադառնալ G8, եթե այն «վերադարձնի Ղրիմի թերակղզին», ինչպես նաև ավարտի հակամարտությունը Դոնբասում:

Բացի այդ, Զելենսկին առաջարկել է ռուսական կողմին ազատել Ռուսաստանի Դաշնությունում բանտարկված Ուկրաինայի քաղաքացիներին:

Նա ավելացրել է, որ սա «իրական լուրջ ազդանշան կլինի աշխարհին», ինչը ցույց կտա, որ Ռուսաստանը կարող է մասնակցել ժամանակակից բարձր դիվանագիտությանը:

ՌԴ Դումայի պատգամավորները Զելենսկու առաջարկությունն աբսուրդ են անվանել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում