Հրդեհները ոչնչացնում են Ամազոնի անտառները

Հրդեհները ոչնչացնում են Ամազոնի անտառները

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: Արդեն 17 օր է չեն կարողանում հանգցնել Բրազիլիայի Ամազոնի խոնավ արևադարձային անտառների հրդեհները։ BBC-ին գրում է, որ անցած տարվա համեմատ երկրագնդի ամենախիտ անտառում հրդեհների քանակը կտրուկ աճել է. հրդեհների մեծ մասի պատճառը մարդիկ են:

Բրազիլիայի տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտը հայտնել է հրդեհների քանակի ռեկորդային աճի մասին: Ինստիտուտի տվյալներով, այս տարվա սկզբից Բրազիլիայում արձանագրվել է շուրջ 70 հազար հրդեհ, իսկ անցած շաբաթվա հինգշաբթիից ի վեր արբանյակները նկատել են 9,507 նոր հրդեհներ: Նախորդ տարվա համեմատ հրդեհների թիվն աճել է 80%-ով։

Նշվում է, որ հրդեհների պատճառով Սան Պաուլոյի երկինքը պատված է սև ծխով։

Ամազոնի արևադարձային անտառը աշխարհում ամենամեծ արևադարձային ատառն է: Այն զբաղեցնում է ավելի քան 7 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք։ Այն գտնվում է Բրազիլիայի, Բոլիվիայի, Պերույի, Էկվադորի, Կոլումբիայի, Վենեսուելայի և Գայանայի տարածքում։ Այն հանդիսանում է աշխարհի տրոպիկական անտառների 2/3 մասը։ Գիտնականները պնդում են, որ երկրագնդի ածխաթթու գազի 25%-ը իր մեջ կլանում է Ամազոնի անտառները։ Այն այսպես ասած հանդիսանում է Երկիր մոլորակի թոքերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում