Yerevan
18
+30°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Տավուշում ՊՆ մեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայող լուրջ վնասվածք չի ստացել․ Արծրուն Հովհաննիսյան

Տավուշում ՊՆ մեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայող լուրջ վնասվածք չի ստացել․ Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով որևէ զինծառայող որևէ լուրջ վնասվածք չի ստացել, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Ավելի վաղ Shamshyan.com կայքը տեղեկացրել էր, որ այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:

Ժամը 03:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում Բաղանիս գյուղի մոտ տեղակայված ՀՀ ՊՆ զորամասի հարևանությամբ ГАЗ 66 մակնիշի ՊՆ 6710 Շ համարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով զինծառայողները թեթև մարմնական վնասվածքներ են ստացել։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում