Իսրայելի արտգործնախարարությունը Թուրքիայի դեմ միջոցառումներ է մշակում

Իսրայելի արտգործնախարարությունը Թուրքիայի դեմ միջոցառումներ է մշակում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: Իսրայելում հատուկ միջոցառումների փաթեթ է նախապատրաստվում՝ Արևելյան Երուսաղեմում Թուրքիայի գործունեությունը դադարեցնելու նպատակով։ Այս մասին հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը։

Twitter-ում եբրայերեն և արաբերեն լեզուներով կատարած գրառման մեջ Կացը նշել է․ «Ես հրահանգել եմ արտգործնախարարությանը մշակել մի շարք միջոցառումների փաթեթ՝ Արևելյան Երուսաղեմում Թուրքիայի սադրիչ, խառնակչական գործունեությունը դադարեցնելու համար»։

Կացը չի մանրամասնել ակնկալվող միջոցառումների բնույթը, սակայն ընդգծել է, որ թեմայի վերաբերյալ ավելի ուշ հավելյալ տեղեկություններ կհրապարակվեն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում