AM | RU
USD
EUR
RUB

Գնդեվազում տեղի ունեցած խուլիգանության գործով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

 

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գնդեվազ գյուղում տեղի ունեցած խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ, մեկ անձի մեղադրանք է առաջադրվել, ևս երկու անձ ձերբակալվել է: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Գնդեվազ գյուղում մի խումբ անձանց կողմից 57-ամյա տղամարդուն ծեծի ենթարկելու մասին ահազանգը ստացվել էր 2019թ. օգոստոսի 25-ին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ 2019թ. օգոստոսի 24-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Ջերմուկ համայնքի Գնդեվազ բնակավայրում «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության կողմից Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ բողոքի ակցիա իրականացնող մի խումբ անձինք Գնդեվազ գյուղի կենտրոնական հատվածում բարձր գոռալով մի քանի անգամ վանկարկել են «Ամուլսարը մերն է, Ամուլսարը հանք չի դառնա» արտահայտությունը: Մոտակայքում գտնվող 57-ամյա տղամարդը դիտողություն է արել՝ պահանջելով գիշերային ժամին չգոռգոռալ ու չխանգարել մարդկանց հանգիստը, որից հետո Ջերմուկ քաղաքի 24-ամյա բնակիչը, ցավագին ընդունելով դիտողությունը, հարձակվել է 57-ամյա տղամարդու վրա և հարվածելով վայր գցել նրան: Այնուհետև իրենց անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, խուլիգանական դրդումներով, Ջերմուկ քաղաքի 24 և 22-ամյա բնակիչները ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրան, որից հետո նրանց խուլիգանական գործողություններին են միացել նաև նրանց ընկերները: Լսելով աղմուկի ձայները՝ նրանց է մոտեցել 57-ամյա տղամարդու եղբայրը, ով փորձել է հանդարտեցնել նրանց, որի ընթացքում վայր է ընկել ու աջ ականջի շրջանում ստացել է մարմնական վնասվածք:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում ձերբակալվել է Ջերմուկ քաղաքի ևս երկու բնակիչ՝ ծնված 1993 և 1997թթ.՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ միջադեպին մասնակից այլ անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Լրահոս
«Հրապարակ». Ընդդիմադիր լինելու ԼՀԿ-ի գաղտնիքը «Ժողովուրդ»․ Վարազդատ Կարապետյանը մեկուսացել է խմբակցությունից. որն է պատճառը «Ժողովուրդ»․ ԲՀԿ պատգամավորի գրասենյակը խուզարկել են «Հրապարակ». ԱԺ նախագահը 3 անգամ զավթել է ՀՀ նախագահի իրավասությունները «Փաստ». Գագիկ Հարությունյանը համագործակցո՞ւմ է Վենետիկի հանձնաժողովի հետ «Հրապարակ». Կառավարության նախագիծը վրդովել է «Իմ քայլին». Արարատ Միրզոյանը համոզել է հետ կանգնել «Հրապարակ». Վերաքննիչը կայացրեց «ո՛չ ինձ, ո՛չ քեզ» որոշում. ազդեցության սլաքը կուղղվի առաջին ատյանի կողմ «Փաստ». Տարակարծություններ կառավարման համակարգի շուրջ «Հրապարակ». Գագիկ Ջհանգիրյանի փեսան՝ ՏՄՊՊՀ անդամ. «Իմ քայլից» ով է մասնակցել «գործին» «Փաստ». Փաշինյանին ամեն կերպ համոզում են, որ պետք է հակառուսական թեման թեժ պահել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 9 Ողջախոհության նշաններ է ցույց տալիս պարետատունը. Հայկ Մանասյան Վերաքննիչ դատարանը Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշում չի կայացրել. պաշտպան ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է Ալիևին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու որոշումը Արցախ մուտք գործելու պահանջները խստացվում են Ռուսաստանն ու Թուրքիան երկխոսում են Լիբիայում հրադադար հաստատելու նպատակով Արցախի ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարություններին Այսօր Սևանը կանգնած է ճահճացման վտանգի առաջ. Վահագն Վարագյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Արգիշտի Քյարամյանն իր սանիկին ԱԱԾ-ում պաշտոնի է նշանակել ԿԸՀ-ն մերժեց ԼՀԿ դիմումը Այս իշխանությունը մի ոտքով արդեն անցյալում է, նրանք ձախողել են այն ամենը, ինչ հնարավոր է. Սպարտակ Սեյրանյան (տեսանյութ) Ֆրանսիան կորոնավիրուսի 2-րդ ալիքի դեպքում այլևս չի փակի տնտեսությունը Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի և Հայաստանում Բելառուսի դեսպանի հանդիպումը Վերջին 1 տարում մրգերի գներն աճել են Ադրբեջանցիները ձեռք են բերել շուրջ 300 հայաստանցու անձնագրային տվյալներ. Սամվել Մարտիրոսյան Նարեկ Սամսոնյանը ազատ արձակվեց. ՈՒՂԻՂ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագիծը միտված չէ հեռարձակման ոլորտում բարեփոխումներին. հայտարարություն ՀՅԴ Հայաստանի ԳՄ «Հայրենադարձների» հանձնախմբի ասուլիսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ ԱԺ-ն առանց գլխադասային հանձնաժողվում քննարկման ծավալուն փաթեթ է ընդունում Համաճարակի պատճառով աշխարհում ծայրահեղ աղքատության աճ են կանխատեսել Որ հիվանդություններն ունեցողներն այսուհետ կարող են դիմակ չկրել. Պարետի նոր որոշումը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Մեծ հաճույքով կստորագրեմ. Արարատ Միրզոյանը՝ ՍԴ դատավորների վերաբերյալ օրենքի նախագծի մասին Ինչ ունեցվածքի տեր է Արմեն Սարգսյանը Ձեր ամբողջ խմբակցությունը պետք է ինքնամեկուսանար, որը չի արել. Գևորգ Գորգիսյանը` «Իմ քայլի» մասին Ֆրանսիացի բժիշկների այցը ՀՀ ֆրանսիական կառավարության հետ համաձայնեցված չի եղել Արցախում հաստատվել է կորոնավիրուսի ևս 5 դեպք Նախորդ օրը կորոնավիրուսից մահացած քաղաքացիների մասին մանրամասներ ԱԺ արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan