77 XX 777. Ոստիկանները կասկածելի համարանիշերով մեքենա են բերման ենթարկել
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները Տիգրան Մեծի փողոցում երեկ նկատել են «Վազ-2107» մակնիշի 77 XX 777 կասկածելի համարանիշերով մեքենա: 07-ն անմիջապես տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Ոստիկանությունից մանրամասնում են՝ իրավապահները պարզել են, որ Աշտարակի Տիգրան Մեծի փողոցի բնակիչ 28-ամյա վարորդը նշված համարանիշերը համակարգչային տպագրության միջոցով թղթի վրա տպագրել և մեքենային է տեղադրել, իսկ «Վազ-2107»-ի օրինական համարանիշերը, որ հաշվառված էին իր անվամբ, բոլորովին այլ թվագրություն ունեին:
ՀՀ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքի` տրանսպորտային միջոցի երթևեկությունն արգելելու հիմքերը հոդվածի հատկանիշներով մեքենայի վարորդը վարչական տուգանքի է ենթարկվել:
Հասարակական անվտանգությամբ մտահոգ՝ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ուժեղացված ծառայությունները շարունակական բնույթ են կրելու։
Հետևեք մեզ նաև Telegram-ում