77 XX 777. Ոստիկանները կասկածելի համարանիշերով մեքենա են բերման ենթարկել

77 XX 777. Ոստիկանները կասկածելի համարանիշերով մեքենա են բերման ենթարկել

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.amՈստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները Տիգրան Մեծի փողոցում երեկ նկատել են «Վազ-2107» մակնիշի 77 XX 777 կասկածելի համարանիշերով մեքենա: 07-ն անմիջապես տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Ոստիկանությունից մանրամասնում են՝ իրավապահները պարզել են, որ Աշտարակի Տիգրան Մեծի փողոցի բնակիչ 28-ամյա վարորդը նշված համարանիշերը համակարգչային տպագրության միջոցով թղթի վրա տպագրել և մեքենային է տեղադրել, իսկ «Վազ-2107»-ի օրինական համարանիշերը, որ հաշվառված էին իր անվամբ, բոլորովին այլ թվագրություն ունեին:

ՀՀ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքի` տրանսպորտային միջոցի երթևեկությունն արգելելու հիմքերը հոդվածի հատկանիշներով մեքենայի վարորդը վարչական տուգանքի է ենթարկվել:

Հասարակական անվտանգությամբ մտահոգ՝ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ուժեղացված ծառայությունները շարունակական բնույթ են կրելու։

Հետևեք մեզ նաև Telegram-ում