Ուկրաինայի վարչապետը պարզաբանել է, թե ինչու են որոշել հայազգի Ավակովին վերանշանակել

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, Analitik.am: Ուկրաինայի նորանշանակ վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը հայտարարել է, որ ՆԳ նախարարի պաշտոնում Արսեն Ավակովի վերանշանակումը ամենաբարդ որոշումն է եղել նոր կառավարությունը ձևավորելիս:
Վարչապետի խոսքերով, որոշումը կայացնելիս երկրի ղեկավարությունն առաջնորդվել է Ավակովի փորձով. «Պատերազմի պայմաններում, փորձ չունեցող երիտասարդ կառավարության կազմում նա պատասխանատու է անվտանգության հարցերով ամենամեծ բլոկի համար»:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նաև բարձր է գնահատել այն, թե ինչպես է Ավակովը կազմակերպել ՆԳՆ աշխատանքները նախագահական ընտրությունների ժամանակ: