«Դորիան» փոթորկի մոտենալու պատճառով Ջորջիայում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել
30/08/2019 21:30
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, Aysor.am: Ամերիկյան Ջորջիա նահանգի ղեկավար Բրայան Քեմպն արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել 12 օկրուգում` «Դորիան» փոթորկի մոտենալու պատճառով:
««Դորիան» փոթորկի մոտենալու կապակցությամբ ես արտակարգ դրության ռեժիմ եմ հայտարարում, որպեսզի օգնենք նախապատրաստման, հակազդման և վերականգնման աշխատանքներին», – ասված է նահանգապետի հայտարարությունում։
Ֆլորիդայի նահանգապետ Ռոն դե Սանտիսը նույնպես արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել «Դորիան» փոթորկի մոտենալու պատճառով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում