Ապրիլյանի հերոս Հայկ Սեխլիյանը բուժման համար դեռ գումարի կարիք ունի

Ապրիլյանի հերոս Հայկ Սեխլիյանը բուժման համար դեռ գումարի կարիք ունի

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: Ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորում ստացած զինծառայող Հայկ Սեխլիյանի՝ արտերկրում բուժման համար անհրաժեշտ գումարի միայն մի մասն է հավաքվել։ Panorama.am-ը «Հաշմանդամային սպորտի ֆեդերացիա» ՀԿ նախագահ Սարգիս Ստեփանյանից տեղեկացավ, որ ծառայակից ընկերներով, բոլորով փորձում են հավաքել անհրաժեշտ գումարը։

«Մի մասն արդեն հավաքվել է, հուսամ շատ շուտով կհավաքվի նաև մյուս մասը և Հայկը կմեկնի Գերմանիա՝ ստանալու լիարժեք բուժում»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մայոր Սարգիս Ստեփանյանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Հայկի վիճակն օր օրի վատթարանում է, ավելի է դժվարացել նրա տեղաշարժվելու հնարավորությունը։

«Եկեք օգնենք նրան ոտքի կանգնել։ Հավատացեք՝ դուք կարող եք օգնել, անգամ ձեր մի կաթիլ օգնությունը օվկիանոս կարող է արժենալ։ Կարող եք օգնել նույնիսկ 1000 դրամով։ Մի վայրկյան չմտածեք, որ ամոթ է քիչ գումարով օգնելը, ընդհակառակը, դուք դրանով կփաստեք, որ հայ զինվորի կյանքը ձեզ համար առաջնային է»,– գրել էր Ս. Ստեփանյանը։

Հայկն առաջին կարգի հաշմանդամ է, կարիք ունի վերականգնողական կուրսի՝ Գերմանիայում, որի արժողությունը կազմում է 35.000 եվրո։ Նա քայլում է ձեռնափայտով, իսկ առողջական վիճակը օր օրի վատթարանում է բեկորային վնասվածքների պատճառով։

Դեռ կարող ենք օգնել Հայկին։

Հայկին Ամերիկայից Ֆոնտին կամ Facebook-ին փոխանցումները tax deductible են։ Հայաստանից Հայկին օգնելու համար կարող եք՝

ACBA-CREDIT AGRICOLE BANK-ի հետևյալ հաշվեհամարին՝ 220098610326001։

Ստացող՝ Հայկ Սեխլիյան

Իդրամ ID 232760742:

Հետևեք մեզ նաև Telegram-ում