AM | RU
USD
EUR
RUB

Քաղաքական տհասություն է՝ խոսել Հայաստան-Արցախ քաղաքական հակասությունների մասին.Հրանտ Մելիք Շահնազարյան

 

ԵՐԵՎԱՆ, 02 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, 168.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իշխանության 500-րդ օրվա առիթով ֆրանսիական Nouvelle d’Arménie ամսագրին տված հարցազրույցում անդրադարձել է մի շարք կարևոր հարցերի՝ հայ-ռուսական հարաբերություններին, Արցախի հիմնահարցի կարգավորման տեսլականին, ինչպես նաև Արցախի իշխանությունների հետ ունեցած հարաբերություններին։

Վարչապետը կոռեկտ չէ համարել ասելու, թե Արցախի հետ մեր հարաբերությունները սառել են, քանի որ ամեն օր տասնյակ պաշտոնյաներ մշտական կապի մեջ են, աշխատում են միասին.

«Պետք է հստակ նշել՝ Արցախի իշխանությունները երկար աշխատել են նախորդ կառավարության հետ՝ բոլոր հետևանքներով, որ դա կարող էր ունենալ։ Այսօր Հայաստանում նոր իշխանություն է, և, բնական է, որոշակի հարցերում կա դիսոնանս։ Անհրաժեշտ է գործել այդ անհամաձայնությունները վերացնելու համար։ Լավագույն միջոցը դրան հասնելու՝ եկող տարի սպասվող խորհրդարանական և նախագահական ընտրություններն են Արցախում։ Այդ ընտրությունների արդյունքում, որոնք կլինեն ազատ և ժողովրդավարական, այդ անհամաձայնությունները դուրս կգան»,- ասել է վարչապետը և վստահեցրել, որ Արցախի հետ Հայաստանի հարաբերությունները լավ են զարգանում, և, որ բարելավումները Արցախում պետք է նույն կարգով և տեմպով լինեն, ինչ Հայաստանում։

Խոսելով Արցախի հիմնախնդրից՝ վարչապետն ընդգծել է, որ Ղարաբաղի հարցը չի կարող լուծվել առանձին վերցրած՝ միայն դիվանագիտական կամ ռազմական ճանապարհներով, անհրաժեշտ է ավելի լայն համակցություն, որի կենտրոնում պետք է լինեն մրցունակ տնտեսությունը, հզոր հասարակությունն ու առաջատար տեխնոլոգիաներով երկիրը:

Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այդ հարաբերությունները պետք է զարգանան արժանապատվության և հարգանքի հիման վրա։

Հարցազրույցում վարչապետի հնչեցրած շեշտադրումների վերաբերյալ 168.am-ը զրուցել է քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանի հետ։

– Պարոն Մելիք-Շահնազարյան, Nouvelle d’Arménie ամսագրին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Արցախի հարցը չի կարող լուծվել միայն ռազմական կամ բանակցային ճանապարհով, անհրաժեշտ է ունենալ հզոր հասարակություն, մրցունակ տնտեսություն։ Ըստ Ձեզ՝ այսօր այս ամենին ուղղված՝ իշխանությունը քայլեր իրականացնո՞ւմ է, եթե այո, ապա որո՞նք են այդ քայլերը։

– Այն, որ իշխանափոխությունից հետո Հայաստանի տնտեսությունը կանգնել է բավականին լուրջ խնդիրների առջև, երկիրն առաջ չի գնում, և ըստ էության այդ անցումային փուլը ձգձգվում է արդեն 1,5 տարի՝ փաստ է։ Այս ամենի կոնտեքստում վարչապետի խոսքերն ընդամենը հնարքներ են, այսինքն՝ գործնական որևէ լուրջ քայլ կամ մեխանիզմներ չի առաջարկում։ Նման փորձ եղել է Ստեփանակերտի հանրահավաքի ժամանակ, նույն վարչապետը խոստովանեց, որ այդ ամենը երազանքի տիրույթից է, պարզապես հույս հայտնեց, որ հավատալով երազանքներին՝ ժողովուրդը կարող է հասնել ինչ-որ արդյունքների, նրա խոսքով, ինչպես, օրինակ՝ Արցախի անկախացումն էր։

Հարցազրույցի այդ հատվածում ավելի կարևոր հանգամանք նկատեցի, այն է, որ վարչապետն ըստ էության խոսում է հակամարտության կարգավորման այն տարբերակի մասին, որը որդեգրել էր Սերժ Սարգսյանը և նրա իշխանությունը, և որը ստացել էր ազգ-բանակ անվանումը։ Ազգ-բանակը նույնպես խոսում էր այն մասին, որ պետք է զարգացնել տնտեսությունը, ուժեղացնել միասնական հասարակություն։ Վարչապետը նկարագրել է հենց այս ծրագիրը, իր խոսքում առանց մատնանշելու ազգ-բանակ արտահայտությունը։ Այս հարցում Փաշինյանը որքան էլ բողոքում է հներից ստացած ժառանգությունից, այդուամենայնիվ գնում է նույն ճանապարհով, ինչը մշակվել է նախկին իշխանությունների կողմից։

– Նույն հարցազրույցում վարչապետը խոսելով Արցախի իշխանությունների հետ ունեցած հարաբերությունների մասին՝ նշել է, Հայաստանում նոր իշխանություն է, և բնական է, որոշակի հարցերում կա դիսոնանս, ինչը կարող է հարթվել առաջիկա ընտրություններից հետո։ Ինչո՞ւ վարչապետն այս շրջանում նման շեշտադրմամբ խոսեց Արցախի իշխանությունների հետ հարաբերությունների մասին։

– Նախ՝ սկսեմ նրանից, որ քաղաքական տհասություն է խոսել Հայաստան-Արցախ քաղաքական հակասությունների մասին, դա պարզապես Նիկոլ Փաշինյանի ընկալումն է՝ իր մտքում, ենթագիտակցության մեջ, նա մարդկանց բաժանել է նախկինների և նորերի և ըստ էության կռիվ է տալիս և անընդհատ պայքարում իր մտքում ուրվագծված նախկինների դեմ։

Այսօր, լինելով Հայաստանի ղեկավարի պաշտոնում, նա պարզապես իրավունք չունի առաջնորդվելու այդ տրամաբանությամբ, նա պետք է հասկանա, որ պատասխանատվություն է կրում և՛ անվտանգային ու զարգացման, և՛ տնտեսական ու այլ հարցերում։ Այն գնահատականները, որ իշխանությունների հետ քաղաքական անհամաձայնություններ կան, իրականում մտացածին են և Նիկոլ Փաշինյանի ներքին վախերի արտահայտումն են։

Արցախի իշխանությունների որևէ օղակում երբեք չեմ տեսել Հայաստանի հետ չհամագործակցելու կամ ընդդիմանալու ցանկություն։ Ճիշտ հակառակն է, Արցախի իշխանություններն արել են ամեն ինչ, որպեսզի Արցախի իշխանությունների հետ գործնականում ունենան այնպիսի լավ հարաբերություններ, որոնք չեն վնասի հայկական երկու պետությունների անվտանգությանն ու զարգացմանն ընդհանրապես։ Երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է ժողովրդավարական ընտրությունների մասին՝ կասկածի տակ դնելով Արցախում մինչև օրս անցկացված այն բոլոր ընտրությունները, ապա մեծ հարված է հասցնում Արցախին, ընդ որում՝ դա ոչնչով արդարացված չէ։ Արցախի ժողովրդավարական ինստիտուտների կայացվածությունը միջազգային հանրության կողմից արձանագրված փաստ է։ Հիմա նորից իր ներքին վախերը հաղթահարելու համար նա կասկածի տակ է դնում Արցախի գործող իշխանությունների լեգիտիմությունը։ Նա մի կողմից՝ կասկածի տակ է դնում, մյուս կողմից՝ նշում, որ Արցախը պետք է մասնակցի բանակցություններին։ Այս հակասությունները, չկշռադատված մեկնաբանություններն իրականում գործիքներ են, որ ինքը տալիս է մեր թշնամիներին՝ մեր դեմ օգտագործելու համար։ Հուսամ՝ նա կհասկանա, որ նման մոտեցումը պետության ղեկավարի մոտեցում չէ, այլ չարությամբ լցված միջին կարգի գործչի մոտեցում։

– Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ վարչապետի մոտեցումը որքանո՞վ կարող է ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա, և նման մոտեցմամբ Հայաստանը կտուժի՞, թե՞ ոչ։

– Կարծում եմ՝ հայ-ռուսական հարաբերությունները նույնպես կանգ են առել և մնացել են 2018 թվականի մարտ-ապրիլ ամիսների մակարդակում, որևէ բան այդ ընթացքում ձեռք չի բերվել, եթե չասեմ, որ զիջվել է Հայաստանի կողմից, և դա եղել է այն գինը, որը Նիկոլ Փաշինյանը վճարել է, որպեսզի ՌԴ նախագահը մեկ-երկու անգամ իրեն ընդունի և ցույց տա, որ ինքը դրսում, հատկապես՝ Ռուսաստանում, ճանաչված առաջնորդ է։ Կարելի է Ռուսաստանի հետ հարաբերություններին նման գնահատական տալ, եթե դրան զուգահեռ՝ լինեին որոշակի պայմանավորվածություններ, գոնե ոչ պաշտոնական։ Պաշտոնական մեկնաբանություններում ամեն ինչ լավ է, ռուսները և հայկական կողմը խոսում են դարավոր բարեկամության մասին, սակայն փաստացի տեսնում ենք, որ կան լուրջ խնդիրներ, որոնք չեն լուծվում, պաշտոնական մակարդակում այդ հարաբերությունները բավարար չեն Հայաստանի համար։ Օրինակ՝ մենք տեսնում ենք, որ հայկական կողմը ՌԴ-ից կարողանում է զենք ձեռք բերել ռուսական ներքին շուկայական գներով, բայց երբ Ռուսաստանի հետ կային իրական հարաբերություններ, մենք զենքը գնում էինք, կարելի է ասել, անվճար։ Սա էր լավ հարաբերությունների ապացույցը։

– Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Արցախի Հանրապետության անկախության տոնին՝ ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Այսօր Սովետական Ադրբեջանից Արցախի անկախության հռչակման օրն է»: Սա նույնպես քննադատությունների արժանացավ: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այս գրառումը։

– Վարչապետի գնահատականներն ու մեկնաբանությունները հաճախ ինձ համար աբսուրդի ժանրից են, քանի որ անհասկանալի է, թե ինչ նպատակով և ինչու է նման խնդիրներ բարձրաձայնում։ Մի քանի օր առաջ առիթ եմ ունեցել խոսելու, դեսպանների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո ենթադրություն ունեի, որ նա նոր է սկսել ծանոթանալ Արցախյան հարցի պատմագրական և փաստագրական հիմքերին։

Այսինքն՝ իրավական, պատմական կողմերը, և այլն, ըստ էության, Փաշինյանի համար բացահայտումների ոլորտում է դեռ։ Նրա այդ գրառումը նույնպես դրա ապացույցներից մեկն է, այսինքն՝ մարդը տեսել է, որ Խորհրդային Միության փլուզման ժամանակ կար գործող օրենք՝ խորհրդային հանրապետությունների և նրա ավտոնոմ մարմինների, ավտոնոմ հանրապետությունների դուրս գալու մասին կարգ, և ըստ էության Փաշինյանն ինչ-որ բան այստեղ շփոթել է, քանի որ հաճախ է այդ օրենքի մասին խոսում, որ Արցախը դուրս է եկել Խորհրդային Միության կազմից՝ ըստ այնտեղ գործող օրենսդրության և միջազգային օրենքների։ Խոսքն այն մասին է, որ Արցախի Ինքնավար Մարզը, ինչպես նաև Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությունը, երկուսը միասին դուրս են եկել Խորհրդային Միությունից, ընդ որում, Արցախը պահպանել է բոլոր իրավական ընթացակարգերը, իսկ Ադրբեջանը դա չի արել։ Կարծում եմ՝ այս հարցը շատ քննարկված է, և կարիք չկա ավելի մանրամասն խոսելու, բայց փաստն այն է, որ սկզբում վարչապետը չշնորհավորեց Արցախի անկախության տոնը, այլ պարզապես հիշեցում արեց, որ այսօր այդ օրն է։ Այնուհետև հանդիպելով հանրային լուրջ քննադատության՝ նա ստիպված եղավ նաև շնորհավորական տեքստ տարածել։

Զվարթ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Լրահոս
Հենց հիմա մեր զորքը պետք է տանել, տեղադրել ադրբեջանական զորքի դիմաց Պատերազմի ընթացքում Վ. Մանուկյանը և Դ. Շահնազարյանը հանդես եկան փրկօղակ լուծման առաջարկով. «Այլընտրանքային նախագծեր» Ֆիզուլիում ականի պայթյունից զոհվել է 5 ադրբեջանցի Ու՞մ շնորհակալ լինեն, գերագույն գլխավոր հիստերիկի՞ն, ով աղետ բերեց իրենց գլխին Եվրոպական դատարանն Ադրբեջանից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն հայ գերիների մասին. դրա համար ժամկետներ են սահմանվել Անհետ կորած ու գերի զինծառայողների ծնողների ակցիան Կառավարության դիմաց. ՈՒՂԻՂ Մեր տղերքին կվերադարձնենք, հետո կլուծենք սրանց հարցերը. Ռ. Մխիթարյան (տեսանյութ) Մոտ 1000-1200 հեկտար նռան այգիներ ենք կորցրել, 45-50 հազար հեկտար` հացազգիների դաշտեր. Հրաչ Բերբերյան Ռուսական կործանիչները հարվածել են Լաթաքիայում ջիհադական հենակետերին Այսօր Հայաստանում չկա իշխանություն, որ ի վիճակի է զբաղվել գերիների խնդրով ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարները դեկտեմբերի 1-ին կմասնակցեն տեսակոնֆերանսի Մտավորականները ակցիա են անում Շառլ Ազնավուրի հրապարակում. ՈՒՂԻՂ Ֆեյքերի բանակը «քսի» է տրվել նաև մեզ վրա. Զինծառայողի մայր Ուկրաինան զորավարժությունների ժամանակ օգտագործել է արցախյան պատերազմում «աչքի ընկած» թուրքական ԱԹՍ-ները. Военный Обозреватель Պետք չէ սպասել, որ Նիկոլ Փաշինյանը կմոտենա հացադուլ հայտարարած Գեղամ Մանուկյանին. Սաթիկ Սեյրանյան Էլինար Վարդանյան. Ռազմական դրությունը պետք է վերացվի Առաջիկա օրերին ՀՀ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով Արցախի շարքային քաղաքացու գլխավոր հույսը ռուս զինվորն է. Սենոր Հասրաթյան Խմբագիրներն այցելել են հացադուլ հայտարարած Գեղամ Մանուկյանին. ՈՒՂԻՂ Արմեն Սարգսյանը մասնավոր այցով​ մեկնել է​ Ռուսաստանի Դաշնություն Ժամկետային զինծառայողների ծնողները ակցիա են անում Կառավարության մոտ. ՈՒՂԻՂ Պոմպեոն հայտարարել է, որ ՌԴ-ի ու Չինաստանի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառն Իրանին ցուցաբերված աջակցությունն է «Իսրայելցի գործակալները, անկասկած, կանգնած են իրանցի գիտնականի սպանության ետևում». ամերիկացի վերլուծաբան «Փաստ»․ Երկրում անիշխանություն է, իսկ իշխանավորները շարունակում են աթոռներից կառչած մնալ «Հրապարակ». «Ֆեյքերի բանակին» փոխարինել են պետական աշխատողները «Փաստ»․ Իշխանությունները «մոբը» դարձրել են քաղաքական գործիք «Փաստ»․ Իշխանավորները մտահոգ են իրենց «ապագայով» «Հրապարակ». ՊՆ-ում էլ է անիշխանություն «Հրապարակ». Մոտ 25 հազար արցախցի տնազուրկ է դարձել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 28 Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն այսօր առավել քան անհրաժեշտ է. Միքայել Համբարձումյան Հայաստանի դատարանները վերահաստատում են Նիկոլ Փաշինյանին ապօրինություններում չաջակցելու վճռականությունը. Իշխան Սաղաթելյան Հասարակության մեջ ձևավորվել է գրեթե 100 տոկոսանոց կոնսենսուս. Արթուր Վանեցյան Պատասխան տվողների առաջին շարքում դատավոր Կարեն Ֆարխոյանն է լինելու Հայ ռազմագերիների նկատմամբ անմարդկային խոշտանգումներն ու վայրագությունները վկայում են Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականության մասին․ The Greek City Times Պուտինը հայտնել է, որ հեռախոսային կապ ունի Փաշինյանի և Ալիևի հետ Նիկոլ Փաշինյանի տխրահռչակ հեռուստաուղերձը ևս մեկ անգամ ի ցույց դրեց նրա թշվառ վիճակն ու ավարտված քաղաքական ապագան. Արթուր Վանեցյան Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Արա Սաղաթելյանին Հավաքների ազատության արգելքն այլևս վերացված է Մարիա Զախարովան խոսել է ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ Թուրքիայի հետ ՌԴ-ի շփումների մասին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan