ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 3

ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 3

Թող ձեր այոն լինի այո, և ոչը` ոչ (Մատթ. 5: 37):

Երդվելով ապացուցում ենք, որ աշխարհում սուտը գոյություն ունի: Եթե չլիներ սուտը, երդվելու կարիք էլ չէր լինի: Իսկ երբ երդվելը դառնում է ճշմարտությունը ապացուցելու միակ տարբերակը, ապա մենք ստին իրավունք ենք տալիս ապրելու: Հին Կտակարանը մերժեց սուտը երդվելու միջոցով, իսկ Նոր Կատակարանը մերժում է սուտը՝ արգելելով երդվել:

Qahana.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում