Օնիկ Գասպարյանը կարող է դիտարկվել ԳՇ պետի պաշտոնին․ Արտակ Դավթյան (տեսանյութ)

Օնիկ Գասպարյանը կարող է դիտարկվել ԳՇ պետի պաշտոնին․ Արտակ Դավթյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Գլխավոր շտաբի պետը ենթարկվում է Պաշտպանության նախարարին, նախարարի հրամանները կատարվում են: Այս մասին ԱԻՆ աշխատողի օրվան նվիրված միջոցառման ժամանակ ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

«Պաշտպանության նախարարի հետ որևէ լարվածություն չկա և չի կարող լինել: Որևէ լարվածության մասին ես տեղյակ չեմ և չեմ կարող ուրիշ բան ասել»,– ասաց Դավթյանը՝ անդրադառնալով մամուլում հայտնված այն տեղեկատվությանը թե դժգոհ են իր աշխատանքից և նա ՊՆ նախարարի հետ լարված հարաբերությունների մեջ է :

Դավթյանի խոսքով՝ նախարարի հետ ոչ մի հարցում անհամաձայնություն չեն ունեցել, յուրաքանչյուր որոշում կայացնելուց առաջ ներկայացնում են տեսակետները և ընդունում որոշումները:

Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին խոսակցությունների վերաբերյալ ասաց. «Երբ ինձ կհանեն կամ ես դուրս կգամ, բնականաբար, Օնիկ Գասպարյանն առաջին տեղակալն է և կարող է այդպես դիտարկվել: Բոլոր գլխավոր շտաբի պետերն էլ, կամ ցանկացած պաշտոնատարներ, երբեք մինչև կյանքի վերջ չեն ծառայում»,- ասաց նա՝ հավելելով, որ այս պահին տեղյակ չէ, որ նման խոսակցություններ կան:

Հայաստանի հյուսիսարևելյան սահմանում դիրքերն առաջ տալու վերաբերյալ հարցին Դավթյանը պատասխանեց, որ չի կարող պաշտոնական հաղորդագրությունից բացի մանրամասներ նշել, զինված ուժերը կատարել են իրենց տրված խնդիրները: «Ժամանակին հասարակությանը ավելի մանրամասն կներկայացնեք տեղեկությունները»,- ասաց Դավթյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում