Moody’s միջազգային վարկանշային գործակալությունն Ամերիաբանկի վարկանիշը բարձրացրել է մինչև Ba3

Moody’s միջազգային վարկանշային գործակալությունն Ամերիաբանկի 
վարկանիշը բարձրացրել է մինչև Ba3

Հեղինակավոր Moody’s միջազգային վարկանշային գործակալությունը բարձրացրել է Ամերիաբանկին շնորհած վարկանիշները, մասնավորապես.

– ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների B1 վարկանիշը սահմանել է Ba3,
– արտարժույթով երկարաժամկետ ավանդների B2 վարկանիշը` B1,
– կոնտրագենտի ռիսկի երկարաժամկետ Ba3 վարկանիշը` Ba2:

Վարկանիշի վերանայումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության վարկանիշի բարձրացմամբ` B1-ից («դրական» հեռանկարով) մինչև Ba3` «կայուն» հեռանկարով: Փոփոխությունը տեղի է ունեցել 2019թ. օգոստոսի 27-ին:

Ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների վարկանիշի` B1-ից մինչև Ba3 բարձրացման հիմքում է Ամերիաբանկի վարկունակության բազային գնահատականների (Baseline Credit Assessments) բարձրացումը b1-ից մինչև ba3, որը պայմանավորված է Հայաստանի բանկային հատվածի մակրո ցուցանիշների բարելավմամբ և Ամերիաբանկի մշտապես բարձր և կայուն ֆինանսական ցուցանիշներով, մասնավորապես`

– ակտիվների բարձր որակով
– ամուր դիրքով ըստ կապիտալի
– բարձր շահութաբերությամբ և
– իրացվելիության բավարար մակարդակով և միջոցների ներգրավման դիվերսիֆիկացված աղբյուրներով:

Նշենք, որ Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում