AM | RU
USD
EUR
RUB

Կներկայացվեն Տիգրան Մանսուրյանի սիմֆոնիկ ստեղծագործությունները

 

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Սեպտեմբերի 4-ին «Մաեստրո Մանսուրյան-80» հոբելյանական համերգաշարի շրջանակներում Երևանում հնչել է մեր ժամանակների մեծ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի կամերային գործերի ընտրանին։

Նշենք, որ սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտում մեկնարկած համերգաշարը ներկայացնում է մաեստրո Մանսուրյանի կինոերաժշտությունը, կամերային և սիմֆոնիկ ստեղծագործությունները։

Կամերային երաժշտության տան լեփ-լեցուն դահլիճում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի Սարյանի անվան լարային քառյակը հնչեցրեց Թիվ 3 լարային կվարտետը։ Քառյակի առաջին ջութակ Էրիկ Մանուկյանը նշում է, որ առաջին անգամ են կատարում Մանսուրյանի այդ ստեղծագործությունը, որը բավականին բարդ է և՛ ռիթմի, և՛ տեմպի առումով։ Այս ընթացքում քառյակի երաժիշտներն աշխատել են հեղինակի հետ և բավականություն ստացել։ Էրիկ Մանուկյանը նկատում է, որ Եվրոպայում հաճախ են հնչում Մանսուրյանի հատկապես սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունները, և այս համերգաշարը լավ հնարավորություն է մեր ունկնդրին ծանոթացնելու Մանսուրյանի դասական գործերին։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հաղորդմամբ, երեկոյի ընթացքում կատարվեցին Մանսուրյանի կամերային այլ ստեղծագործություններ նույնպես։ Հանդես եկան դաշնակահարներ Պավել Դոմբրովսկին, Իզաբելլա Մելքոնյանը, ալտահար Սերգեյ Պոլտավսկին, սոպրանո Աննա Ավդալյանը։

Այսօր երեկոյան Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի Տիգրան Մանսուրյանի սիմֆոնիկ ստեղծագործությունները։
«Մաեստրո Մանսուրյան-80» համերգաշարը կազմակերպել է Երևանի քաղաքապետարանը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Լրահոս
Ամերիկյան ԶԼՄ-ներն անդրադարձել են «աշխարհը գրաված» ռուսական զենքին Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Խաչվերացը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 15 Հրապարակվեցին «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության պահանջները. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ի պաշտպանություն Ամուլսարի քայլերթի մասնակիցներն Ազատության հրապարակում են. ՈՒՂԻՂ Սեպտեմբերի 16-ին էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և 8 մարզում Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորներին «Ո՞վ... ե՞ս...», կամ հիշողության թարմացման օպերացիա Լևոն Շիրինյանի հետ Քայլերթ Երևանի քաղաքապետարանի դիմացից՝ ի պաշտպանություն Ամուլսարի. ՈՒՂԻՂ Պաշտոնանկություն` Երևանի քաղաքապետարանում Երկրաշարժ Շիրակում Պուտինի խոսնակը մեկնաբանել է Պուտին-Քոչարյան հնարավոր հանդիպումը Ճարպն այրելու կանոնները Էրդողանը հայտարարել է Պատրիոտ համակարգերի գնման համար Թրամփի հետ բանակցելու մասին Թուրքիայում Գյուլենի գաղափարախոսությանը հարելու մեղադրանքով կալանավորվել է 223 սպա Սաուդյան Արաբիան հայտնել է, որ դրոնները հարձակվել են իր նավթ արդյունահանող գործարանների վրա Փաշինյանը Սևանի թերակղզում մասնակցում է ձկան փառատոնին Հայ առաքելական եկեղեցու պատասխանը` BBC-ի հրապարակմանը Անցնող շաբաթ ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 95 անգամ.ՊԲ Հրապարակվել են ՍԴ երկու դատավորների հատուկ կարծիքները՝ Քոչարյանի գործով ՍԴ որոշման առնչությամբ Քաղաքացին հաղթեց քաղաքապետարանին Առկա են իրավական հիմնավորումներ, որոնք արգելում են Ամուլսարի շահագործումը. մասնագետների ասուլիսը՝ ուղիղ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է վարդապետական աստիճանի արժանացած եկեղեցականներին Սաուդյան Արաբիայում այրվում է աշխարհի խոշորագույն նավթի գործարանը Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կոնգոյի նախագահին Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դմիտրի Մեդվեդևին Բանկային գաղտնիք. «Երբ այս օրինագիծը նման ձևակերպումներով ընդունվի, շատերը խնդիրներ են ունենալու» «168 ժամ». «Սա բանակցություն է, բանակցային գործընթացում պետք է տաս ու վերցնես». Մեթյու Բրայզա Իլիա Երկրորդն ընդունել է Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահին «Փաստ». «Իմ քայլի» փակ նիստին զգուշացվել է՝ «լյապեր» չտալ «Հրապարակ». Կանանց թեմայով ուշագրավ պատմություններ «Ժողովուրդ»․ Նոր բացահայտում «Փաստ». Իշխանությունը նոր թիմ է հավաքագրում «Փաստ». Որոշ մարզպետներ ծախսեր են անում՝ կորցնելով իրականության զգացումը «Հրապարակ». Փաշինյանի ամերիկյան օրակարգը դեռ հստակեցված չէ «Փաստ». Փաշինյանը քաղաքական ամբիցիաներն ի կատար ածելու համար գործի է դնում ամբոխահաճությունը «Հրապարակ». Ամուլսարի հարցը «կարում» են Ավինյանի վրա «Ժամանակ». Ալեն Սիմոնյանի մերձավորներին մեղադրանք է առաջադրվել «Ժողովուրդ». Հովհաննես Իգիթյանին կփոխարինի այլ պատգամա­վո՞ր «Ժամանակ». Ձմեռային զորակոչի ժամանակահատվածը փոխվել է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan