AM | RU
USD
EUR
RUB

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Լիտվայի նորանշանակ դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոցկիենեին

 

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է Լիտվայի նորանշանակ դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոցկիենեին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«Նախարար Մնացականյանը շնորհավորեց դեսպան Ստանիտե-Տոլոցկիենեին՝ պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-լիտվական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու առավել խորացմանը:

ԱԳ նախարարը նորանշանակ դեսպանին ներկայացրեց Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգը և արտաքին քաղաքական առաջնահերթությունները՝ շեշտելով տնտեսական հեղափոխության համար նպաստավոր պայմանների ապահովման կարևորությունը: Այդ համատեքստում ընդգծվեց ԱԳՆ առաջնային գործառույթը՝ մեր անմիջական դերակատարների և միջազգային գործընկերների միջև համագործակցության հարթակներ ստեղծելու և այդ ամենը մեր զարգացման օրակարգի առաջմղմանը ծառայեցնելու առումով։

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը՝ նախարարն արժևորեց Եվրամիության և ԵՄ անդամ պետությունների հետ հարաբերությունների նոր իրավական հենք հանդիսացող ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դերը՝ նաև որպես գործիք Հայաստանում ընթացող բարեփոխումները խթանելու համար: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այս համատեքստում նաև առանձնահատուկ կարևորեց մարդկանց միջև շփումների խթանումը:

Տեղի ունեցավ մտքերի հանգամանալից փոխանակում միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք կարևոր հարցերի շուրջ»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

Լրահոս
Հայոց ցեղասպանության ճանաչման մասին փաստաթուղթը Թրամփի սեղանին է Կաթողիկոսը հանդիսապետեց Դիլիջանի եկեղեցու հիմնօրհնեքի արարողությունը Լուկաշենկոն նշել է, թե ինչով կցանկանար զբաղվել նախագահի պաշտոնը թողնելուց հետո Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել տրանսպորտային միջոցների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Էրդողանը մանրամասնել է Սիրիայի հարցում ԱՄՆ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները «Անտարեսը» ավելի քան 136 միլիոն դրամ է ստացել պետբյուջեից. Հետաքրքիր փաստեր «Անտարեսի» և Արմեն Մարտիրոսյանի մասին Հրայրը էդ երեկո ինձ մի բան պատմեց, որ, երևի, էսօր ամենալավ առիթն է, որ ես այն վերապատմեմ... Հրայր Թովմասյանի աղջիկներին հիմնականում հարցրել են սեփականության իրավունքով պատկանող գույքից. փաստաբան (Տեսանյութ) Ռուբեն Մելիքյանը բացահայտեց, թե Հրայր Թովմասյանի դուստրերին ինչու են ԱԱԾ հրավիրել (տեսանյութ) Հնարավոր չէ իրագործել 10 միլիոնի ծառատունկ․ Անատառագետը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին Չեմ կիսում կառավարության քաղաքականությունը. Սարհատ Պետրոսյանը լքում է պաշտոնը Հրայր Թովմասյանի հոր ինքնազգացողությունը չի վատացել. Փաստաբանը հերքում է ԱԱԾ-ում ավելի քան մեկ ժամ է հարցաքննում են Թովմասյանի դուստրերին Այսօր որդեգրվել է մի գործիքակազմ, որը բնորոշ էր 1937 թվականին. Լիլիթ Գալստյանը (տեսանյութ) ՀՀ նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ ՍԴ–ն մերժել է Ռ. Քոչարյանի դիմումի հիման վրա ՀՀ ՔԴ 407-րդ հոդվածի սահմանադրականության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննությունը Հրայր Թովմասյանի նկատմամբ տեղի է ունենում հատուկ հետապնդում` պայմանավորված իր պաշտոնական դիրքով. Զարուհի Փոստանջյան (տեսանյութ) Փաստաբանը՝ Հրայր Թովմասյանի հորը ԱԱԾ կանչելու և բացատրություն վերցնելու մասին (տեսանյութ) Հրայր Թովմասյանի ավագ դուստրն այս պահին հարցաքննվում է, կրտսերը՝ սպասում Վիրավոր ոստիկանը դուրս է գրվել հիվանդանոցից Սահմանադրական դատարանի դատավորները հայտարարություն տարածեցին Պրոֆեսիոնալ լինելը մեր երկրում գնալով արժեզրկվում է. Ռուբեն Մելիքյան Անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից. ԱԱԾ «Ժամանակն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը». կոչ՝ ԱՄՆ Կոնգրեսում (տեսանյութ) Պետք է լինի պետության ղեկավարի գիտակցում, որ սա նախկինների ու ներկաների պայքար չէ. Արփինե Հովհաննիսյան (Տեսանյութ) Հրայր Թովմասյանի հոր ինքնազգացողությունը ԱԱԾ-ում վատացել է Իրավապաշտպաններն ուղևորվում են ԱԱԾ, որտեղ այսօր հարցաքննվում են Հրայր Թովմասյանի դուստրերը. ՈՒՂԻՂ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Գվատեմալայի Հանրապետության նորանշանակ դեսպանը Հ. Թովմասյանը գերադասեց ծառայել ՀՀ-ի սահմանադրականությանը, ոչ թե Փաշինյանին Սա քաղաքական բեսպրեդել է. ՀՅԴ ներկայացուցիչը՝ Հրայր Թովմասյանի անձի շուրջ տեղի ունեցածի մասին Ավետիք Իշխանյանն այլևս չկարողացավ լռել Էլինար Վարդանյան. Իրավական ռեպրեսիաները Հայաստանում այլևս իրականություն են Զ. Փոստանջյան. Այս ճանապարհով առաջ գնացող իշխանությունը կհայտնվի առավել դժբախտ իրավիճակում, քան նախորդները Թուրքիան վերսկսել է գործողությունը Սիրիայում՝ չնայած ԱՄՆ-ի հետ հրադադարի համաձայնության Հայաստանում ներպետական օրենքներն ու Սահմանադրությունն այն չեն. Լարիսա Ալավերդյան «ՀՀ իրավական մարտահրավերները» խորագրով քննարկումը՝ ուղիղ Արա Զոհրաբյան. Պատրաստ եմ ստանձնել Հրայր Թովմասյանի դուստրերի շահերի պաշտպանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ ՍԴ նախագահ Հ. Թովմասյանի և նրա հարազատների նկատմամբ տեղի ունեցող գործողությունների վերաբերյալ ասուլիսը՝ ուղիղ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan