AM | RU
USD
EUR
RUB

Նամակ համաքաղաքացուն։ Ինչու՞ չեք ուզում լավ ապրել

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Անցած մի քանի օրերին Հայաստանի ու Արցախի՝ մոտ երկու տասնյակ գյուղերում լինելու հնարավորություն ունեցա։ Վատ լուր ունեմ՝ ժողովուրդը չի ցանկանում լավ ապրել։ Բոլորն ասում են, թե աշխատանք չկա, զբաղմունք չկա։ Ասում են, բողոքում, բայց մատը մատին չեն տալիս մի բան ստեղծելու, իրենց կենցաղը գոնե մի քիչ լավացնելու համար։

Երբևէ ուշադրություն դարձրե՞լ եք եվրոպական գյուղերի դաշտերին։ Տեսե՞լ եք՝ ինչ մաքուր է այնտեղ ամեն ինչ ու կոկիկ։ Իսկ նրանց գյուղական տների՞ն։ Խնամված, մշակված… Ամեն տեղ ծաղիկներ, ծաղիկներ։ Դե հիմա մեր տներին եկեք նայենք։ Գյուղացիներից մեկին խնդրեցի պետքարանի տեղը ցույց տալ։

- Բոստանի վերջում է, - ասում է։

Այդ «բոստանի» վերջն ու անտառի սկիզբը գրեթե հնարավոր չէ զանազանել իրարից։ Ինչու՞ են այնտեղ պետքարան սարքում։ Ո՞վ է անտառում պետքարան սարքում։ Բա որ արջը հարձակվի։ Կամ գայլը։ Այդ ինչքա՞ն անվախ մարդ պետք է լինի, որ օրվա մութ ժամին առանց հրացան ու թիկնապահ գունդ իր այդ պետքարանում բնական կարիքներ հոգա։ Ինչու՞ տան մեջ չի կառուցվում այդ պետքարանը, որ գյուղերում սկի պետքարան էլ չէ։ Այլ իսկական զուգարան…

Բա բոստան-բախչաները։ Տեսե՞լ եք։ Անանցանելի մացառոտներ, որտեղ միայն երկար պեղումներից հետո է հնարավոր լոլիկի կամ վարունգի թուփ գտնել։ Ու ամեն տան մեջ պահպանվում են իր կառուցման առաջին իսկ օրից մնացած հնությունները, որ վերջին 30 տարիներին ոչ ոք չի օգտագործել ու երբեք չի էլ օգտագործելու։ Ո՞վ կարող է բացատրել, որտեղի՞ց մեզ այս արտահայտությունը. «տուն է, պետք կգա»։ Մտնում ես մարդու սենյակ, մեջը է՛լ 80-ականների «Рекорд» հեռուստացույց, է՛լ անլար ու անստեղ դաշնամուր, է՛լ չաշխատող, բայց շատ մեծ կարի մեքենա, է՛լ նախանցած դարից մնացած կաղնու շատ ծանր փայտից պահարան… Ու քայլելու ոչ մի տարածք։ Մարդիկ ինչու՞ չեն թափում այդ ամենը։ Ասում են՝ տատիկից մնացած հիշողություն է։ Բայց որ գնաս տատիկի գերեզմանը տեսնելու, կհասկանաս, որ հնագետների մի խումբ էլ այդտեղ է պետք, որ կարողանան առատ բուսականության միջից գտնել նրա գերեզմանաքարը, հետո վերծանեն վրայի գիրը, որպեսզի հասկացվի՝ ճի՞շտ տատիկի գերեզմանին ենք եկել, թե՞ դա ուրիշի պապիկ է։

Շատ չբողոքեմ, ձեզ ծանոթ են այդ տեսարանները։ Ինչպես նաև ցեխոտ ճանապարհները, հնացած ու մաշված հագուստը… մեկ խոսքով, այն ամենը, ինչը կարելի էր արագ կարգի բերել, եթե գործ «չունեցող» գյուղացին գործով զբաղվեր։ Տան կտուրը նորոգեր, դռան դիմացի ցեխը մաքրեր, հողը մշակեր…

Մարդիկ, ինչու՞ չեք ուզում լավ ապրել։ Ախր ամեն ինչ չէ, որ օրվա իշխանություններից է կախված։ Ախր դուք ինքներդ պետք է ձեր առաջնահերթությունները ճիշտ դասավորեք։

Արցախի Լուսաձոր գյուղում երիտասարդ մի տղայի հանդիպեցի։ Իր Opel Astra մեքենան էր լվանում։ Անձրև էր կաթում, ինքը դրսում, պաղ ջրով մեքենա էր լվանում։ Մոտեցա, ասում եմ, որ հիմա անձրևը կուժեղանա, սաղ գյուղի ճանապարհներն առանց այն էլ ցեխոտ են, մեքենա լվանալու ի՞նչ իմաստ կա։ Պատասխանում է. «իմ մաշինը պիտի մաքուր ինի»։ Հիմա նստած մտածում եմ, տեսնես օրը քանի՞ անգամ է մեքենան լվանում։ Ինչու՞ սկզբից ճանապարհի ցեխը չի մաքրում։ Չէ՞ որ այդ մեքենան կցեխոտվի առաջին իսկ 10 մետր ճանապարհին։ Չգիտեմ։

Միթե՞ պետությունը պիտի որոշի ամեն մեկի կենցաղի ձևը։ Օրինակ, տուգանք նշանակի տնից դուրս կառուցված պետքարանների համար։ Ընդ որում, տուգանքի չափը որոշվի մետրերով՝ 10 մետր է հեռու պետքարանը տնիցդ, ամիսը 10 հազար դրամ տուգանք կվճարես։ 50 մե՞տր, դե արդեն հասկացաք…

Առաջարկս անլու՞րջ է թվում։ Համաձայն եմ։ Առաջին հայացքից գուցե և այդպես է։ Բայց եթե մենք ուզում ենք ուժեղ և ժամանակակից պետություն ունենալ, ուրեմն պետք է ամեն ինչ անել, որպեսզի մարդիկ լավ ապրեն։ Մեզ լավ ապրելու տեսություն է պետք։ Մեզ լավ ապրելու քաղաքականություն է պետք։ Մեզ լավ ապրելու «մասնագետներ» են պետք։ Մեզ լավ իշխանություն է պետք։

Այլ կերպ չի լինի։ Չէ, չի լինի...

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

 

Լրահոս
«Ինչ ունեն-չունեն, հանել Հրայր Թովմասյանի վրա են քսի տվել։ Խղճուկ տեսարան է». Քազաքագետ Մի կեղտոտ ստոպ կադրի պատմություն Ամեն ինչ անլրջացնելն անթույլատրելի է. Արթուր Վանեցյան Պարոնայք քննիչներ, տղերք ջան, մի րոպե չկասկածեք, որ վաղը-մյուս օր Նիկոլը ձեզա դեմ տալու Կոռումպացված ռեժիմից ում հետ է մեծ հաճույքով համագործակցում Փաշինյանը Վնասված ինքնաթիռները վերանորոգելու համար օգտագործել են հասարակ կպչուն ժապավեն «Տուր ինձ հույս, միայն քո շնորհիվ ես կկարողանամ կրկին վերադառնալ կյանք». Վլադիմիր Վիսոցկու ծննդյան օրն է Արման Սարգսյանը ներկայացրել է ոստիկանության նորանշանակ ԵՔՎ պետին և ՊՊԾ գնդի հրամանատարին (տեսանյութ) Րոպե առաջ ձերբազատվել է պետք սուտասան ու մեր ժողովրդին իրար դեմ հանող ղեկավար կոչեցյալից Արշավախմբի վատառողջ քաղաքացուն Մարտունի քաղաքի ԲԿ-ում ցուցաբերվել է համապատասխան օգնություն Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հայտարարությունը Չինաստանում կորոնավիրուսից առաջին բժիշկն է մահացել. լրատվամիջոցներ Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, մարդատարների համար՝ դժվարանցանելի Ինչո՞ւ պետք է մենք պետական բյուջեից վճարենք լրագրողների տեղափոխության համար. Նիկոլ Փաշինյան 1996թ.-ին Հրայր Թովմասյանը պայքարում էր կեղծված ընտրությունների դեմ, իսկ ոմանք ընտրակեղծարարների թիմից էին Աշոտ Ղուլյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը Իսկ մենք դողում ենք, վախենում ենք․ Լուկաշենկոն խոսել է Բելառուսին ստորացնելու մասին Փաշինյանի ասուլիսի ընթացքում, փաստորեն, փոփոխվեց Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքը. Երվանդ Վարոսյան Իրանի արտգործնախարարը չի բացառում ԱՄՆ-ի հետ բանակցությունները Աֆղանստանում հրթիռը հարվածել է ռազմական ուղղաթիռին Հիմա ում ես գժի տեղ դնում. քե՞զ, մե՞զ թե ժողովրդի՞ն Ադրբեջանն ավելի քան 700 կրակոց է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ «Խխունջներով տուն»՝ Դմիտրի Մեդվեդևի համար (Լուսանկար) Մենք քաղաքացուն ասում ենք՝ ինչքան տուգանվես մեր օգուտն է. Նիկոլ Փաշինյան Փրկարարները նկատել են հունվարի 24-ին օգնություն խնդրած արշավախմբի անդամներին Սա երկրի հեղինակության, երկրի պետականության խնդիրն է. «Այլընտրանքային նախագծեր խումբ» Գերմանիայում անհայտ անձը գնդակահարել է 6 մարդու Հրազենային վիրավորում ստացած զինծառայողներից մեկը կյանքի հետ անհամատեղելի վիրավորում ունի. Տոնոյան Երկիր մոլորակի կողքով պոտենցիալ վտանգավոր աստերոիդ է անցնելու Չինաստանի իշխանությունները 1230 բժիշկ են ուղարկել Ուհան Հրապարակվել է Թուրքիայում գրանցված ուժեղ երկրաշարժի հետևանքները ցուցադրող ևս մի տեսանյութ (տեսանյութ) Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը՝ ուղիղ Հնդկաստանում 11 մարդ մեկուսացվել է՝ կորոնավիրուսի ախտանիշով Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի, վիրավորների թիվը` 1015-ի (լուսանկարներ, տեսանյութ) ՍԴ նախագահին հրաժարական պարտադրելը, որովհետև նախկին իշխանության մաս է կազմել, մարդկային ստորություն է Փրկարարները վերսկսել են ռուս զբոսաշրջիկներից բաղկացած արշավախմբի որոնողական աշխատանքը Հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 9 բալանոց երկրաշարժ Թուրքիայում «Հրապարակ». Վերջին բաստիոնը «Ժողովուրդ». Ինչ է քննարկել ԱԳ նախարարը ԱԺ ԵԽԽՎ, Եվրանեսթ և ԵԱՀԿ խորհրդարանական պատվիրակությունների անդամների հետ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan