AM | RU
USD
EUR
RUB

70 մարդ կզրկվի աշխատանքից, երեխաներին ոչ տուն կարող են տանել, ոչ խնամատար ընտանիք. (տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ գրություն-հորդոր է ուղարկել նաև «Դիլիջանի Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն»։ Հաստատության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հերիքնազ Ուլիխանյանը Tert.am-ի հետ զրույցում մանրամասնեց, որ իրենց համար գրությունը հիմք չի հանդիսացել, որպեսզի սեպտեմբերի 1-ից չշարունակեն երեխաների խնամքի հետ կապված աշխատանքները. 77 շահառու ունեն, ծնողների մեծ մասը դեմ է երեխաներին տուն տանել սոցիալական բազմաթիվ խնդիրների պատճառով։

Հերքինազ Ուլիխանյանը մանրամասնեց, որ նախարարության գրության մեջ նշվել է, թե ՀՕՖ-ը («Հայ օգնության ֆոնդ» հիմնադրամ), «ՍՕՍ մանկական գյուղեր» հիմնադրամը և «Վորլդ Վիժն» կազմակերպությունները պետք է աջակցեն երեխաներին, որ վերադառնան ընտանիք։

«Ունենք բարձր ռիսկային գոտում գտնվող երեխաներ, որոնց հնարավոր չէ վերադարձնել ընտանիք: Ունենք միայնակ ծնողներ, որոնք գիշերն աշխատում են, երեխան գիշերը պետք է մենակ մնա կամ ունենք Իջևանից երեխա, որը շատ բարդ երեխա է, հատուկ խնամք է պետք, ծնողն էլ ասում է, որ չի կարող պահել»,- ընդգծեց նա՝ հավելով, որ կենտրոնի թե՛ մանկավարժները, թե՛ ծնողները տագնապած են։

Ինչ վերաբերում է մյուս առաջարկին՝ խնամատար ընտանիքներում տեղավորելու հետ կապված, ապա Հերիքնազ Ուլիխանյանի դիտարկմամբ՝ դա ՀՀ-ում չի կարող արդյունավետ լինել։

«Ոչ մի խնամատար ընտանիք բարձր ռիսկային գոտում գտնվող երեխաներին չի պահի, ցածր ռիսկային գոտիներում գտնվողներին կարող են պահել։ Չգիտենք՝ ինչ է լինելու։ Ամեն խնամատար ընտանիք էլ խելոք երեխա է ուզում։ «ՍՕՍ մանկական գյուղեր» ծրագրով էլ չեն վերցնում բարդ երեխաներին»,-նշեց նա։

Նշենք, որ այս գիշերօթիկի փակման հետևանքով 70 աշխատակից կզրկվի աշխատանքից։ Tert.am-ի հետ զրույցում մանկավարժները նշեցին, որ դիմում-նամակ են գրել վարչապետին թե՛ երեխանների ճակատագրերի հետ կապված մտահոգությունների վերաբերյալ, թե՛ իրենց աշխատանքից զրկվելու։

Մի շարք ծնողներ էլ ընդգծեցին, որ չեն պատրաստվում իրենց երեխաներին ոչ տուն տանել, ոչ էլ խնամատար ընտանիքի վստահել։

Մանրամասները՝ տեսանյութում

Լրահոս
Թուրք զինվորալկաններն Իդլիբում հրետակոծում են սիրիական և ռուսական ինքնաթիռները (տեսանյութ) Մարտի 1-ը քաղաքական խաղաքարտ է Նիկոլ Փաշինյանի իշխանության ձեռքին, որն անընդհատ շահարկվում է․ Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Ո՞ւմ դրոշը ծածանվեց Ռեյխսթագի վրա, որևէ մեկը դա չի մոռանա․ Վլադիմիր Պուտին Հայաստանում մահացած քաղաքացու՝ կորոնավիրուսով վարակված լինելու հանգամանքը հերքվել է Կորոնավիրուսից մահացել է Վատիկանում Իրանի նախկին դեսպանը Երևանի փոքր կենտրոնում գործում է նոր և գերժամանակակից ավտոկայանատեղի 7 մարդ ովքեր մեր բոլորի պետությունը վեր դասեցին փողից ու ցմահ թոշակի գայթակղիչ առաջարկից Երանի նրան, ով հիշատակ ունի Սուրբ Էջմիածնում ՍԴ դատավորներից որեւէ մեկը վաղ կենսաթոշակի անցնելու դիմում չներկայացրեց Իրանի փոխնախագահի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին Հռոմի պապը հիվանդացել է նախօրեին կորոնավիրուսով մարդկանց աջակցություն հայտնելուց հետո. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ «Կորոնան» ադրբեջանում ծաղկունք է ապրում. 100 մահ կա՞ Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 14-ի Դավիթ Տոնոյանն առանձնազրուց է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարարի հետ Քո ապրած գործը դեռ երկար է ծառայելու սերունդներին՝ ապրեցնելով քեզ… ԱԳ նախարարը ջանասիրաբար «դզում ու փչում» է Փաշինյանի հետևից. Արմեն Աշոտյան ԲԴԽ-ն վերականգնեց դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները, նա ընդգրկվեց դատավորների ռեզերվում Բակո Սահակյանը կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված աշխատանքների շուրջ խորհրդակցություն է հրավիրել Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը Թուրքիան դադարեցրել է օդային հաղորդակցությունը Նախիջևանի հետ Վերականգնվել է Մարտիրոս Սարյանի «Կոստանդնուպոլսի շները» կտավը «Աստղիկ» ԲԿ-ում երկկողմանի թոքաբորբով մահացածն Իրանի քաղաքացի չէ. կորոնավիրուսը 90 տոկոսով չի հաստատվի. տնօրեն Վերմիշյանն ազատվեց պաշտոնից ՀԾԿՀ-ն 10 մլն դրամով կտուգանի «Վեոլիա Ջուր» ընկերությանը «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում լարված իրավիճակ է, աշխատակցիներին ստիպում են ազատման դիմումներ գրել. Տեսանյութ Մենք շահագրգռված ենք, որ ՀՀ-ում լինի կայունություն, հասարակական կոնսենսուս. ՌԴ դեսպանը՝ Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի, Հ. Թովմասյանի գործերի մասին «Հարգանք ունեցեք ընդդիմադիր գործունեության նկատմամբ». պատգամավորը վարչապետին հիշեցրել է անցյալը Մեծ Այրումում արտակարգ իրավիճակ է.բնակիչները փակել են պոչամբար տանող ճանապարհը (լուսանկարներ) ԼՀԿ-ն դատական հայց է ներկայացրել ընդդեմ Լևոն Զուրաբյանի Փայտանյութի արտահանումը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններ կարգելվի Վաղ կենսաթոշակի մասին օրենքից մինչև հանրաքվե Ներխուժում ենք խոսքի ազատության սահմանափակումների աննախադեպ փուլ. Երվանդ Վարոսյան Ջրհեղեղ և 5,9 մագնիտուդով երկրաշարժ Ինդոնեզիայում. կան զոհեր, հազարավոր բնակիչներ լքել են իրենց տները. Լուսանկարներ Ճանապարհային երթևեկության հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները խորագրով ԱԺ լսումները. Ուղիղ Անպատժելիության մթնոլորտը շարունակում է մնալ նաև հեղափոխությունից հետո. Նինա Կարապետյանց «ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնի» աշխատակիցները պահանջում են կասեցնել կենտրոնը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին միացնելու որոշումը Վահագն Վերմիշյանն ազատվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից Եթե մի բան չեմ արել, հո չեմ սպասելու դատվելուն, 5 ամիս է՝ չեմ կարողանում պարզել, թե ով է իմ դեմ ցուցմունք տվել. Ալիկ Սարգսյան Կառավարության նիստը՝ ուղիղ. օրակարգում է նաև Վահագն Վերմիշյանին Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու հարցը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan