AM | RU
USD
EUR
RUB

Ռոբերտ Քոչարյան. Եթե Տիգրան Աբգարյանի մայրը ցանկանա, իմ փաստաբանները Լեոյում տեղի ունեցածի վերաբերյալ փաթեթ կտրամադրեն

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: ՀՀ երկրորդ նախգահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում կարծիք հայտնեց, որ տուժողի ներկայացուցիչներին սովորեցնում են ասել այն, ինչ կարող է տպավորություն թողնել, թե նա մեղավոր է։

«Ես ստիպված եմ հայտարարությամբ հանդես գալ, քանի որ ելույթներում ինձ հասցվեագրված հարցադրումներ կային»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը հայտարարեց, որ անցած տասը տարիների ընթացքում «ի՞նչ ն էր խանգարում գոնե ձևականորեն երկու պռապորշիկի դատեիք, և ասեիք սրանք մեղավորներն են, սրանք են սպանել ձեր երեխաներին, տասը տարի մատը մատին չեք տվել»։

Ի պատասխան Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ աշխատել է մինչև մարտի 9-ը, մարտի 1-ի գործի բացահայտումը երբեք իր լիազորությունների շրջանակում չի եղել։

«Ընդհանրապես խառնվելու իրավասություն չեմ ունեցել։ Եվ եթե պարոն Քլոյանը դրանով է մտահոգված, առաջին հերթին պետք է այդ մասին հարցնի իր մոտ նստած դատախազներին։ Եվ եթե մարդը պետք է դատվի գործը չբացահայտելու համար, ապա առաջին հերթին պետք է դատվի գլխավոր դատախազը, վարույթ իրականացնող դատախազը կամ քննչական մարմինները, որոնք պարտավոր էին գործը բացահայտել»,-ասաց նա։

Խոսքին հետևեցին ծափահարություններ։

«Առաջարկում են ինձ դատել այն բանի համար, որ այդ մարմինները գործը չեն բացահայտել։ Սա վիրավորական է նաև այն պատճառով, որ փաստաբաններն աշխատում են այդ մարդկանց հետ, կարող են բացատրել չէ՞, որ դա այդպես չէ։ Իմ տպավորությունն այն է, որ ուղղակի սովորեցնում են ասել այն, ինչ հանրային առումով կարող է տպավորություն թողնել, թե մեղավորը ես եմ»,- ընդգծեց Ռոբերտ Քոչարյանը։

Անդրադառնալով սպանված զինծառայող Տիգրան Աբգարյանի մոր այն պնդմանը, թե իր որդու կենդանության պահին Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, թե «մեր կողմից» էլ զոհեր կան, Քոչարյանն ասաց, գործի նյութերում նման բան չկա, ապա դա եղել է ոչ թե իր, այլ ՀՔԾ պետի հայտարարությունը։

«Ես այդ օրը մամուլի ասուլիսի ժամանակ նման բան չեմ ասել, ձայնագրությունները կան, գործին կցված են, ես ասել եմ՝ կան վիրավորներ։ Փաստաբան Սեդա Սաֆարյանը, ես կարծում եմ, գիտակցաբար չի ասել, որ դա այդպես չէ»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է պնդմանը, թե Լեոյի փողոցում ցուցարարներ չեն եղել, Քոչարյանը նկատեց, բազմաթիվ ցուցմունքներ կան այդ փողոցներում ցուցարարների առկայության մասին։

«Այդ ցուցմունքներում մարդիկ ասում են, կրակել են հենց ցուցարարների կողմից։ Տարօրինակը գիտեք ի՞նչն է, որ հանրահավաքը եղել է քաղաքապետարանի դիմաց, իսկ բախումները Լեո փողոցում։ Եվ որևէ քայլ չի եղել քննչական մարմինների կողմից պարզելու, թե ով է այդ մարդկանց տարել հասցրել Լեո փողոց, այսինքն՝ մոտ 500 մետր հեռու այնտեղից, որտեղ ցուցարարները հավաքված էին։ Որևէ մեկին չեն հարցրել»,-ընդգծեց Ռոբերտ Քոչարյանը՝ ավելացնելով, որ գործի նյութերում նշվում է՝ ներքին զորքերը կանչել են դիպուկահար չեզոքացնելու այն մարդուն, ով կրակել է Տիգրան Աբգարյանի վրա։

Նա նաև առաջարկեց, եթե Տիգրան Աբգարյանի մայրը կցանկանա ծանոթանալ գործի նյութերին, ապա իր փաստաբաններին կխնդրի փաթեթ պատրաստել Լեո փողոցում կատարվածի վերաբերյալ ու կտրամադրեն մորը։ Նա ընդգծեց, մարդիկ գործի նյութերին չեն ծանոթացել։

Լրահոս
Amaras Dance Studio-ի պաշտոնական բացումն ու հայտնի հյուրերը (ֆոտո/վիդեո).style.news.am Գոհար Ավետիսյանի արաբական ոճով լուսանկարները Դուբայից Ինչ եղանակ է սպասվում այսօր Քիմ Քարդաշյանը կրկին մերկացել է (լուսանկար) «Մեր ժողովրդին ոչ թե միտինգ ու երթ է պետք, այլ...». Մարուքյանի արձագանքը՝ Փաշինյանի հայտարարությանը Փաշինյանը մարտի 1-ին հանրահավաք կանի Լուսինե Թովմասյանը` գարնանային կերպարում ԱԱԾ պետն ու գլխավոր դատախազը հաշված օրեր ունեն, թավիշը վերջանում է. Արփինե Հովհաննիսյան Ադրբեջանը Հայաստանին մեղադրել է «ԼՂ տարածքում զինծառայողներ տեղակայելու մեջ» Պատիվ ունեմ, պարոն Նախագահ. Արթուր Վանեցյանը լուսանկար է հրապարակել Ռազմական դրության ժամանակ ոստիկանության և ազգային անվտանգության հատուկ ստորաբաժանումները ենթարկվում են Զինված ուժերին. Արա Զոհրաբյան «Արթուր Դավթյանը կանգնել է իր կյանքի ամենաբարդ որոշումն ընդունելու այլընտրանքի առջև». Ղազինյան «Վրանների հեղափոխությունը» թևակոխեց վճռական փուլ. Արշավիր Ղարամյան ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել ՀՀ ղեկավարներից ում ռազմական բյուջեն էր ավելի մեծ Mediaport. ԱԱԾ ԱԼՖԱ ջոկատը նույնպես հրաժարվել է կատարել Օնիկ Գասպարյանին ձերբակալելու Փաշինյանի հրամանը Իրավաբան. Մոտ ապագայում Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելը կդառնա անհնար «Քո հետևից կգան»-ից հետո երիտասարդին ծեծել են. Yerkir.am ՀՀ ոստիկանությունը հերքում է Ես կարծում էի՝ Արմեն Սարգսյանը վերջացած մարդ է, բայց արի ու տես, ու սխալվեցի. Միքայել Մինասյան Խոշոր ավտովթար–վրաերթ` Վարդենիսում. տուժել են երեխաներ (տեսանյութ) Վեճ` քաղաքացու և ոստիկանի միջև (տեսանյութ) Լեգենդար 5-րդ բրիգադի սպաներն, ազատամարտիկներն ու զինվորները միանում են Փաշինյանի հրաժարականի պահանջին Վարչապետի աշխատակազմն անհիմն է համարում և չի ընդունում նախագահի աշխատակազմից ստացված առարկությունները. Արսեն Թորոսյան Գեներալ Արմեն Ղահրամանյանը միացավ Բանակի պահանջին. hraparak.am Փաշինյանը հիստերիկ նոպայի մեջ է. ուժայինները չեն ենթարկվում Օնիկ Գասպարյանին ձերբակալելու նրա հրահանգին. Mediaport ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում եմ Հանրապետության նախագահին. Փաշինյանի արձագանքը Արմեն Սարգսյանի որոշմանը Ի՞նչ կլինի հետո․ Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագրի նախագծի վերադարձման հետևանքները․ Արա Զոհրաբյան Ես պատրաստ եմ դադարել զբաղվել քաղաքականությամբ. Արթուր Վանեցյան. Tert.am (տեսանյութ) Ի՞նչ կենսագրություն ու պարգևներ ունի ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը Վերջապես տեսանք խորհրդարանական պետության նախագահի ինստիտուցիոնալ դերակատարությունը ողջ փայլով. իրավապաշտպան «Մի վախեցեք սեքսուալ լինել». Սրբուկի նոր լուսանկարն ու գրառումը Հաղթանակ. այն, ինչ իրականացնում ենք, մոտենում է ավարտին. Վազգեն Մանուկյան Արմեն Սարգսյանը վերադարձրել է Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը Պաշտոնական Ստեփանակերտի կոշտ արձագանքն Ալիևին Մեկ ժամ հետո կիմանանք ՀՀ նախագահի դիրքորոշումը և կպլանավորենք մեր հաջորդ քայլերը. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) «Նիկոլ Փաշինյան, կապանցիները պահանջում են քո հրաժարականը». Կապանի քաղաքապետ (տեսանյութ) Առաջին իսկ օրերից զգացվում էր, որ մեր թիկունքից այս իշխանությունը ծախում է հայրենիքը. Իգոր Սարգսյան Համոզված եմ, հենց այսօր ոստիկանությունն ու ԱԱԾ-ն սատար կկանգնեն բանակին. Վազգեն Մանուկյան Արցախի Արդարություն կուսակցությունը հայտարարություն է տարածել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan