AM | RU
USD
EUR
RUB

Վահե Հովհաննիսյան. Եթե վաղը Քոչարյանն ազատ չարձակվի, կնշանակի, որ երկրի ռեպրեսիվ մեքենան միացված է

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Altprojects.am: Եթե վաղը Ռոբերտ Քոչարյանն ազատ չարձակվի՝ հաշվի առնելով ՍԴ որոշումը և մի շարք այլ հանգամանքներ, ապա դա.

ա. Իրավական՝ արդարադատության տեսակետից, նշանակում է, որ երկրի ռեպրեսիվ մեքենան միացված է, ու այլևս անհնար է ու անիմաստ՝ քննարկել, թե ով կլինի հաջորդը, հաջորդի հաջորդը։ Դա լինելու է անկառավարելի շարք։ Պետության ռեպրեսիվ մեքենան միանում է մեկ-երկուսի ցանկությամբ, բայց կանգնեցվում է շատ մեծ թվով անձանց տառապանքների ու խեղված ճակատագրերի գնով։ Ընդ որում՝ այդ անձանց թվում շատ սահուն ու իրենց համար անսպասելի կերպով կարող են հայտնվել այսօր իշխանական թիմին պատկանող կամ սատարող մարդիկ։

բ. Հասարակական մթնոլորտի տեսակետից. առաջին պլանում կլինեն ներքին թշնամանքի մենեջերները՝ պոզիտիվ որևէ քայլի վաղուց արդեն ոչ ունակ մարդկանց մի ցանկ։ Դարձյալ ճամբարներ, դարձյալ ատելություն, դարձյալ՝ ներքին պառակտում. սա անպայման կլինի։ Եվ սա, ցավոք, կտևի շատ երկար, որովհետև սև ու սպիտակի թեմայի հեղինակները չեն պատկերացրել դրա ողջ վտանգավորությունը և անկանգառ շղթան, որ այն իր հետ բերելու է։ Նրանցից առաջ էլ՝ այլ շրջանակներ երկար տարիներ հասունացրել են այսօրվա մթնոլորտը։

գ. Քաղաքական զարգացումների տեսակետից էական փոփոխություններ չեն լինի։ Երկրում սոլիդ իշխանության ձևավորման քայլերթն արդեն սկսվել է։ Պետությունը օդ ու ջրի պես կարիք ունի սոլիդ իշխանության, և այն անշուշտ ձևավորվելու է՝ իշխանության ներսում և իշխանությունից դուրս գտնվող՝ առավել սոլիդ անհատների և շրջանակների միջոցով։

Եթե վաղը Ռ. Քոչարյանը ազատ արձակվի, ապա.

ա. Իրավական՝ արդարադատության տեսակետից. կնշանակի, որ ռեպրեսիվ մեքենան դեռևս լիարժեք միացած չէ, և ոմանց ուժեղ ցանկությունը դեռևս խափանվում է տարբեր ինստիտուտների և անհատների դիմադրությամբ։ Սա իր հերթին նշանակում է, որ պետք է համատեղել և կրկնապատկել փաստաբանների, իրավապաշտպանների, ինքնուրույն պատգամավորների, հանրային դեմքերի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ջանքերը՝ թույլ չտալու պատժիչ ռեպրեսիվ մեքենայի միացումը։ Շատ մեծ ջանքեր են պահանջվելու այս պայմաններում երկիրն օրինականության դաշտում պահելու և մեկ հոգու ցանկությամբ քրեական գործեր բացելը և դատավճիռներ կայացնելը թույլ չտալու համար։ Եվ այս խնդրի շուրջ բոլորի ջանքերի համատեղումը որևէ կապ չունի քաղաքական հայացքների և նախասիրությունների հետ։ Սա լրիվ այլ հարց է։

բ. Հասարակական մթնոլորտի տեսակետից. պետք է չանել որևէ քայլ, որը կխորացնի ներքին լարվածությունը։ Անել ամեն ինչ՝ դիմացինին լսելու և հասկանալու համար։ Սխալները, այդ թվում՝ կոպիտ, չեն եղել միակողմանի։ Տարիներով կուտակված դժգոհությունները, որոնք բերել են այսօրվան, մեծ մասամբ եղել են արդարացի։ Պետք է խնդիր դրվի՝ գտնել բանաձևերը ներքին հաշտեցման, ինչն ընդհանուր ողբերգությունից խուսափելու և առաջ գնալու միակ տարբերակն է։

գ. Քաղաքական տեսակետից. նախորդ տարբերակն է՝ էական փոփոխություն չի լինելու։ Առաջիկայում սոլիդ իշխանության ձևավորման պրոցեսը այլընտրանք չունի։

Եվ մեկ դիտարկում

Մեզ իսկապես թվո՞ւմ է, թե 41-ամյա դատավոր Աննա Դանիբեկյանը կարող է տալ մարտի 1-ի պատասխանները։ Ինչո՞ւ ենք թաքնվել մեկ կնոջ մեջքի ետևում, եթե նույնիսկ նա դատավոր է։ Զուտ մարդկայնորեն՝ նա աննկարագրելի ճնշման տակ է։ Մենք համառորեն խուսափում ենք բաց խոսել մարտի 1-ի մասին, մենք համառորեն վախենում ենք լսել դառը ճշմարտություններ, լսել ու ասել այն, ինչը գիտենք։ Եթե խնդիրն այսօր մի քանի հոգու բանտ նստեցնելն է, ապա վաղը՝ իշխանությունը փոխվելուց հետո, նոր դատախազն ու նոր ՀՔԾ պետն անելու են լրիվ հակառակը, նոր Հ1-ի լուրերը ցույց են տալու լրիվ ուրիշ մարդկանց ու մեկնաբանություններ, և մեղադրյալի աթոռին լինելու են լրիվ նոր (կամ ուրիշ) դեմքեր։ Սա՞ է մեր ուզածը, սա՞ է առաջ գնալու մեր տեսլականը։ Չի դիմանա երկիրը։ Որպեսզի վաղը չլինի այս սցենարը, դրա բացառումը պետք է արվի այսօր՝ այս իշխանության կողմից։ Գոնե՝ ինքնապահպանման բնազդով։

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Լրահոս
Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվել են վերսկսել ավիափոխադրումները Շոգ օրեր են սպասվում առաջիկա օրերին Եթե հետաքրքիր է՝ ահա՛ մեր հին օրենքը պատերազմում թշնամուն մահ պատճառողների մասին. Ռուբեն Մելիքյան Հայ հաքերները հայտնում են, որ անհասանելի են դարձրել ադրբեջանական հիմնական հաքերային թիմի կայքը․ Մարտիրոսյան ԱԺ-ն նիստ է գումարել. ՈՒՂԻՂ Արմեն Սարգսյանի հրամանագրերով երեք զինծառայողի գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել Հակառակորդի կողմից Չինարի բնակավայրի վրա արձակած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Ցեղասպանության կուլմինացիա. Սուրբ Սոֆիայի տաճարի վերափոխումն աշխարհիկ Թուրքիայի ավարտն է. Washington Examiner Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել Տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած տասը զինծառայող այժմ բուժում է ստանում. ՊՆ «Elbit Hermes 900» թանկարժեք ԱԹՍ-ն խոցվել է Հայաստանում արդիականացված «Оса» համակարգով. Արծրուն Հովհաննիսյան ԵԱՀԿ-ն մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ Երևանի Կապույտ մզկիթում պայթուցիկ սարքի ահազանգ է ստացվել. ՈՒՂԻՂ Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակի մասին. ՈՒՂԻՂ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 515 դեպք. մանրամասներ Գիշերը Բաքվում շատ թեժ է եղել. ամբոխը ոստիկանական ավտոմեքենա է շրջել և մտել Միլլի Մեջլիսի շենք (Տեսանյութ) Ռուսաստանում ցանկանում են օրենքով արգելել նույնասեռականների միջև ամուսնությունն ու նրանց կողմից երեխա որդեգրելը Հայ-ադրբեջանական սահմանին ժամը 23:15-ից մինչ այս պահը հարաբերական անդորր է. ՊՆ մամուլի խոսնակ «Հրապարակ». Իշխանական վրեժխնդրություն «Ժողովուրդ»․ Երբ և ինչ պատճառով կարող են քաղաքացուն անձնագիր չտալ. նոր փոփոխություններ «Փաստ». Զբոսաշրջության, զվարճությունների ու հանրային սննդի ոլորտները շարունակելու են վնասներ կրել «Հրապարակ». «Իմ քայլում» ուրբաթ օրը վեճ է ծագել. Սուրեն Պապիկյանը «դաստիարակչական» աշխատանքներ է տարել «Ժողովուրդ»․ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը կքննարկեն փուլ առ փուլ «Իրավունք». Դպրոցները կբացվեն սեպտեմբերից, բուհերը` փետրվարից «Հրապարակ». Երբ կհաղթահարենք կորոնավիրուսի պիկը «Փաստ». Թուրքիան հերթական լարվածությունն է հրահրում տարածաշրջանում «Փաստ». Առաջիկայում հարկային ու մաքսային բլոկներում կադրերի մասսայական թարմացում է սպասվում «Հրապարակ». ՍԴ-ում իրական ճգնաժամը հիմա է սկսվել, ոչ թե ամիսներ առաջ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 15 Հայոց հաղթական բանակի շուրջ համախմբումը բոլորիս պարտքն է․ Արթուր Վանեցյան Արդբեջանական խոցված անօդաչու թռչող սարքն արժե մոտ 30 մլն ԱՄՆ դոլար Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ Իջևանում. ՈՒՂԻՂ Վարչապետ Փաշինյանը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմին (տեսանյութ) Ալիևը վախենում է, որ Հայաստանում իշխանափոխության վտանգն իրատեսական է. Աղասի Ենոքյան Բելառուսի ԱԳՆ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել խուսափել իրավիճակի սրումից ՀԱՊԿ-ը հաշվի է առել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին Հայաստանի զեկույցը Հայկական հաքերային թիմը կոտրել է Ադրբեջանի մոտ երկու հազար տնային տնտեսությունների և օֆիսների WiFi սարքերը Անթալիայում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել Թող օգնության հասնող Աստվածամայրը մայրաբար պաշտպանի սահմանին կանգնած մեր սպային ու զինվորին. Միքայել Մինասյան Ինչպես են հայ զինվորականները խոցում ադրբեջանական «Elbit Hermes 900» անօդաչու թռչող սարքը (տեսանյութ)
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan