AM | RU
USD
EUR
RUB

ԱԺ ընտրությունները կարող են 2022 թ. շատ ավելի շուտ լինել. քաղտեխնոլոգ

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.amՀաշվի առնելով այն, որ իշխող քաղաքական թիմի և վարչապետի դիքերը բավականին թուլացել են, չի բացառվում, որ 2022 թ. շատ ավելի շուտ ընտրական գործընթաց տեղի ունենա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ հավելելով, որ այդ սցենարը չի բացառվում՝ ելնելով իշխանությունների վարած ներքին և արտաքին քաղաքականությունից:

«Ես չեմ կարծում, որ ՌԴ-ն կհանդուրժի անկանխատեսելի իշխանությունների երկար գոյատևումը, ինչպես նաև երկրի ներսում էլ որևէ հարց չի լուծվում, և իշխանությունների նկատմամբ հիասթափությունը վերաճում է դժգոհությունների: Բացի այդ, «Իմ քայլը» դաշինքի ներսում ևս որոշակի գործընթացներ են տեղի ունենում: Թե երբ կարող են արտահերթ ընտրություններ տեղի ունենալ, այս պահի դրությամբ դժվար է կանխատեսել: Եվ խնդիրը միայն Ամուլսարի հետ կապված չէ. տեսնում ենք՝ չկան այն սպասումները, որ կային 2018 թ. ապրիլ, մայիս, հունիս ամիսներին, հիմա սպասում չկա, որ տնտեսական աճ կունենանք և սոցիալ-տնտեսական վիճակը կբարելավվի: Տեսնում ենք՝ գնաճը բացասական է, աշխատատեղեր են փակվել, և նորերը չեն բացվել: Օրինակ՝ Երևանի օրինակով տեսնում ենք, որ ինչ խնդիրներ կային նախկին իշխանությունների ժամանակ, հիմա էլ կան, ավելին՝ աղբահանության խնդիրը չեն կարողանում լուծել»,-ընդգծեց նա:

Արմեն Բադալյանն ընդգծեց, որ չնայած նրան, որ իշխանությունները ընդգծված պուտինամետ արտաքին քաղաքականություն են փորձում վարել, ՌԴ-ի համար վստահելի չեն:

«Չնայած նրան, որ ասում են՝ ՌԴ-ի հետ փայլուն հարաբերությունների գործընթաց է իրականացվում, մենք տեսնում ենք, որ լուրջ խնդիրներ կան: ՌԴ-ի մոտ միշտ կա կասկած, որ ՀՀ իշխանությունները ցանկացած պահի, ելնելով վարչապետի ցանկությունից, կարող են ինչ-որ այլ երկրների հետ ռևերենսներ անել: Դա կարող է ՌԴ-ին մղել աջակցել ՀՀ-ի որոշ ուժերի երկրում իշխանափոխության գործընթաց իրականացնել»,-նշեց նա:

Արմեն Բադալյանի խոսքով՝ իշխանությունները առհասարակ տապալել են արտաքին քաղաքականությունը, հզորագույն երկրների հետ խնդիրներ կան՝ լինի ԱՄՆ-ն, ՌԴ-ն, Եվրամիությունը, թեկուզ Չինաստանը: Նրա խոսքով՝ չկա հայեցակարգ Հայաստան-Իրան, Հայաստան-Չինաստան հարաբերություներում, ՀՀ-ԱՊՀ երկրների հարաբերություններում և այլն, ընդամենն օրվա հարց է լուծվում: Արմեն Բադալյանը նշեց, որ խոսքը վերաբերում է նաև ներքին խնդիրների լուծմանը:

Լրահոս
Մարինե Սուքիասյան. Դուք բոլորդ «Արսեն Թորոսյան եք» Հայտնի է՝ համաշխարհային առաջնորդներից ով է Լուկաշենկոյին առաջինը շնորհավորել ընտրություններում հաղթանակի կապակցությամբ Սարսափելի ավտովթարի արդյունքում մահացել են Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դուստրն ու թոռները «Սևրի դաշնագիրը և Հայկական հարցը» թեմայով գիտաժողովը. ՈՒՂԻՂ Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է գրանցվել. վարակվածների ընդհանուր թիվը 251 է Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 23 դեպք. մանրամասներ Հոսանքազրկումներ` Երևանում և երեք մարզերում Լրագրողի հարցից հետո Թրամփը լքել է մամուլի ասուլիսի սրահը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արսեն Թորոսյանի կնոջ ղեկավարած հիմնարկի պետպատվերը 24 մլն դրամից դարձել է 120 մլն դրամ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 10 Բեյրութում ցուցարարները գրավել են ԱԳՆ-ի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Մղձավանջ. այն, ինչ չկարողացան անել թուրքերը, անում են Նիկոլ Փաշինյանն ու Զարեհ Սինանյանը Բեյրութում հազարավոր բնակիչներ բողոքի ցույց են իրականացնում, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել (տեսանյութ) Օգոստոսի 7-ին բոլոր լրատվամիջոցները, բացի Հանրայինից, անդրադարձել են Ամուլսարին. «Մեդիա պաշտպան» Արսեն Թորոսյանի թիմում մարդիկ են, որոնք չունեն անցյալ և ապրում են թիթեռի կյանքով. Գևորգ Գրիգորյան Վիրուսոլոգը հայտնել է՝ ում է հակացուցված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը Արսեն Թորոսյանի պաշտոնանկության հարցն արդեն մտնում է վճռական փուլ. նախարարի 2 թեկնածու կա Սևանա լճի ափամերձ տարածքներում կա 3800 ապօրինի շենք-շինություն՝ բոլորը ենթակա ապամոնտաժման. Ռոմանոս Պետրոսյան Նարեկ Մալյանի հայտարարությունը խանութից հերքել են Արտակարգ դեպք Երևանում Ուշագրավ բացահայտումներ է՝ Բեյրութի պայթյունից (լուսանկարներ) Հայաստանի արձագանքը Բեյրութի պայթյուններին որևէ կերպ պատշաճ չէր. Կարեն Բեքարյան (տեսանյութ) Մենք չգիտենք, թե Հայաստան ներթափանցած պակիստանցիները Թուրքիայի հրահանգով երբ կպայթեցնեն երկիրը. Ղազինյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա Հայաստանը չի կարող ասորիների, արաբների հայրենիքը լինել Ալեն Սիմոնյանին վռնդել են խանութից դիմակ չունենալու պատճառով Նախորդ օրը կորոնավիրուսից մահացած քաղաքացիներից միայն 51-ամյա կինը չի ունեցել ուղեկցող քրոնիկական հիվանդություններ Առողջապահության «պատասխանատուն» ազատվում է այն մարդկանցից, ովքեր տեղյակ են համավարակի ընթացքում իր «քաջագործություններից». Թամամյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 200 դեպք Նիկոլ Փաշինյանի աներորդին Ձորաղբյուրում առանձնատուն է գնել Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ «Ժողովուրդ»․ Հայկ Հարությունյանի գործով հարցաքննվել է Ալիկ Սարգսյանը «Ժողովուրդ»․ Գյուղատնտեսական արտադրանքն այս տարվա 6 ամիսների արդյունքներով ավելացել է «Ժողովուրդ»․ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի վերաբերյալ հանրային քննարկումները վերսկսվում են առցանց «Ժողովուրդ»․ Գրիշա Թամրազյանի և Սմբատ Գոգյանի թեժ «մարտերում» ի վերջո ով է ճիշտ․ ծառայողական քննության հետքերով «Հրապարակ». ԱԱԾ-ում նոր սկանդալ է հասունացել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 8 70% ձայնը չեն ստացել, որ պարգևավճարներ թալանեն, մարդկանց ասֆալտին պառկեցնեն․ Աղասի Ենոքյան Հնդկաստանում օդանավը կոշտ վայրէջքից հետո երկու կեսի է բաժանվել. կան տասնյակ զոհեր և վիրավորներ (լուսանկարներ, տեսանյութ) Հարց է՝ ինչու «հեղափոխական իշխանությունները» անտեսեցին և չկարողացան օգտագործել ապրիլյան քառօրյայի ձեռքբերումները. Սարգսյան (Տեսանյութ)
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan