Ալեն Ղևոնդյան. «Վանեցյանի պաշտոնազրկումը միանշանակ ազդելու է վարչապետի հեղինակության վրա»

Ալեն Ղևոնդյան. «Վանեցյանի պաշտոնազրկումը միանշանակ ազդելու է վարչապետի հեղինակության վրա»

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, FacebookԱ. Վանեցյանի հրաժարականի մասով մի քանի դիտարկում.

– Ա.Վանեցյանը ՀՀ կառավորությունում վարչապետից հետո հավանաբար հաջորդ ամենից բարձր հեղինակություն ու լեգիտիմություն ունեցող պաշտոնյան էր, և նրա պաշտոնազրկումը միանշանակ ազդելու է վարչապետի հեղինակության վրա:

– Ա.Վանեցյանի հրաժարականի տեքստի կոնկրետ հատվածներ ՀՀ հասարակության ամենտարբեր շերտերի, քաղ.կուսակցությունների և իշխող թիմի մի շարք ներկայացուցիչների համար բազմաթիվ հարցադրումների տեղիք են տալու, քանզի իրենց մեջ պարունակում են պետության կարևորագույն իրողությունների նկատմամբ նման խիստ քննադատական գնահատականներ:

– Ա.Վանեցյանը ՀՀ կառավարությունում մարդ էր, ով ի պաշտոնե բոլորի մասին ամեն ինչ գիտեր, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին օրակարգերի, առկա իշխանական կոնյուկտուրայի ու ուժային հարաբերակցությունների մասով, ուստի, եթե նա որոշի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնը զուգահեռել, կամ դրանից հրաժարվել և մտնել քաղաքականություն, ապա շատ հետաքրքիր ու նոր որակի պրոցեսներ կսկսվեն:

Հ.Գ. Մտնում ենք քաղաքական տուրբուլենտության ակտիվ փուլ, որի աղբյուր են նաև ոչ քաղաքական գործոնները, հավանաբար արտաքին խաղացողները, և գործող իշխանությունը միշտ չէ, որ հնարավորություն կունենա անկայունության օջախներն անհրաժեշտ չափով կառավարելի դարձնել. ակնհայտ է, որ երկրի անվտանգային օրակարգ վրա այս ամենը ազդեցություն կունենա:

Դեռևս այսքանը

Ալեն ՂԵՎՈՆԴՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում