Մնացականյանն ու Մամեդյարովը կհանդիպեն սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում

Մնացականյանն ու Մամեդյարովը կհանդիպեն սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնելու է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին։

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում