Հրապարակվել է բանտում օրենքով գողերի կազմակերպած բունտի տեսանյութը

Հրապարակվել է բանտում օրենքով գողերի կազմակերպած բունտի տեսանյութը

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: Հրապարակվել է Դաղստանի N7 ուղղիչ բանտում օրենքով գողերի կողմից կազմակերպված բունտի տեսանյութը։ Այս մասին հայտնում է Լայֆը։

«Այսօր՝ սեպտեմբերի 20-ին քրեական հեղինակությունները և մի քանի դատապարտյալներ փորձել են ապակայունացնել իրավիճակը հաստատությունում՝ այլ դատապարտյալների ներգրավելով բողոքական գործողություններում, որոնք ուղղված են պահման ռեժիմը խախտելուն և վարչակազմի պահանջներին չհնազանդվելուն»,- ասված է Դաղստանի քրեակատարողական հաստատության մամուլի ծառայության կողմից տարածած հայտարարության մեջ։

Դեպքի վայր են ժամանել Մախաչկալայի դատախազը՝ ուղղիչ հիմնարկում օրենքի պահպանումը վերահսկելու համար:

Վարչությունը նշել է, որ անկարգությունները կարողացել են ճնշել առանց ուժի կիրառման։

Ավելի վաղ հայտնել էինք, որ օրենքով գողերը բունտ են կազմակերպել բանտում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում