AM | RU
USD
EUR
RUB

Խոնարհվում ենք ազատամարտիկ Կարեն Սուքիասյանի հիշատակի առաջ. Արմեն Սարգսյան (տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով, ծառայության ընթացքում ցուցաբերած նվիրումի, օրինականության և հասարակական կարգի պահպանության, ընտանիքի կայացման և ամրապնդման, երաժշտարվեստի, մշակույթի, կրթության, արվեստի բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև գրական-մշակութային երկարամյա բեղմնավոր գործունեության համար մի խումբ անձինք պարգևատրվել են մեդալներով և շքանշաններով, ստացել են կոչումներ և դասային աստիճաններ:

Անկախության տոնի առթիվ, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Մարտական ծառայության մեդալով հետմահու պարգևատրվել է ազատամարտիկ Կարեն Սուքիասյանը:

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ նախագահ Արմեն Սարգսյանը հանձնել է պետական բարձր պարգևները, շնորհավորել պարգևատրվածներին ու ներկաներին Անկախության տոնի առթիվ:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի խոսքը

Անկախության տոնի առթիվ պարգևների հանձնման արարողությանը

Մեծարգո պարոն վարչապետ,

Ազգային ժողովի մեծարգո նախագահ,

Սիրելի՛ զինվորներ ու սպաներ,

Հարգելի՛ մտավորականներ,

Թանկագի՛ն հայրենակիցներ,

Տիկնայք և պարոնայք,

Թույլ տվեք շնորհավորել բոլորիս համապետական ու համազգային գալիք մեծագույն տոնի՝ Անկախության օրվա առթիվ։

Այսօր ես հաճելի ու պատվաբեր առաքելություն ունեի՝ պետական կոչումներ և պարգևներ հանձելու մարդկանց, ովքեր այդ ամենը վաստակել են իրենց արժանապատիվ աշխատանքով։

Հարգելի պարգևատրվածներ,

Վստահ եմ, որ յուրաքանչյուրդ, մտածելով ձեր գործի մասին, այն կատարում եք սրտի, հոգու և մտքի խորը գիտակցությամբ և նվիրումով: Ձեզնից յուրաքանչյուրը ձեր գործի իսկական վարպետն է, իսկական գիտակ։

Երախտապարտ ու շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ՝ ձեր ծառայության և հայրենանվեր աշխատանքի համար։

Շնորհակալ եմ ձեր ընտանիքներին։ Շնորհակալ եմ ձեր ծնողներին, որ կյանք են տվել ձեզ ու դաստիարակել այսպիսին, ինչպիսին որ կաք։

Հարգելիներս,

Գիտեմ՝ ինչ էլ որ անելու լինեք, երբեք շնորհակալության խոսք կամ նշան չեք ակնկալում։ Վստահ եմ՝ այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետև ձեր աշխատանքը, ձեր նվիրումը ձեր ներքին պահանջն է:

Դա պատասխանատվություն է հայրենիքի, ժողովրդի, ընտանիքի, ձեր գործի հանդեպ:

Ինչպես ասում էր Ամենայն Հայոց կաթողիկոս Վեհափառ Վազգեն Առաջինը՝ հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքելություն: Եվ դուք այդ առաքելության մասն եք:

Այսօր Վազգեն Առաջին Վեհափառը կդառնար 111 տարեկան: Սիմվոլիկ է, որ այս արարողությունն անցկացվում է նրա ծննդյան օրը:

Հարգելինե՛րս,

28 տարի առաջ հռչակվեցինք ազատ, անկախ պետություն, վավերացրինք համազգային պայքարի արդյունքը։

Անկախությունն անսակարկելի արժեք է, որի համար պայքարել և իրենց կյանքն են զոհաբերել մեր ժողովրդի բազում և լավագույն զավակներ:

Այսօր երախտագիտության զգացումով ենք հիշում բոլոր նրանց: Խոնարվում ենք նրանց բոլորի առաջ:

Խոնարհվում ենք ազատամարտիկ Կարեն Սուքիասյանի հիշատակի առաջ, ով այսօր հետմահու արժանացավ պետական պարգևի:

Գնահատանքի և երախտիքի խոսք եմ ուզում ասել և ուղղել այս դահլիճում ներկա նրա մորն ու եղբորը, ընտանիքին:

Սիրելի տիկին Անիկ, հարգելի Տիգրան, շնորհակալ եմ ձեզ, ձեր ողջ ընտանիքին այն հսկա զոհաբերության համար, որ դուք և ձեր պատանի որդին արեցիք հայրենիքի համար:

Վերստին շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Անկախության օրվա շատ լուսավոր տոնի առթիվ, իսկ ձեզ, սիրելի բարեկամներ, նաև այսօրվա պարգևների ու կոչումների համար ։

Երջանկություն ու հաջողություն բոլորիդ օջախներին և մեր միասնական տանը՝ Հայաստանի Հանրապետությանը։

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։

Կերցե՛ Արցախի Հանրապետությունը։

Կեցցե՛ մեր ժողովուրդը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում։

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի։

Աստված պահապան բոլորիս:

Լրահոս
Մոսկովյան դատարանը հրապարակել է հայ գործարարին սպանողների դատավճիռը Հրավառությունից հետո այրվում է Հաղթանակի զբոսայգու հարակից տարածքը Հոկտեմբերի 21-ի հոսանքազրկումների մասին Զոհասեղանին այլևս մեր պետականության հարցը չէ նույնիսկ, զոհասեղանին դրված է երկրիր ունենալ-չունենալու հարցը Բաքվում ոստիկանությունը ճնշել է մետրոյի կայարանի դիմաց ցույց անցկացնելու փորձը Ռուսաստանում չեն հասկանում, թե ինչ է անում Սիրիայում ԱՄՆ-ը Ահա, թե ինչու էր Արթուր Դավթյանը բաց կապով ինձ զանգել, ու վերացարկվելով իրականությունից, խրոխտ-խրոխտ սպառնում Չեմ համարում, որ ինչ-որ մեկից լավն եմ, եթե պետք է բանտ տանեն՝ պատրաստ եմ, բայց ինձ լռեցնել որևէ մեկը չի կարող. Միհրան Հակոբյան Անծանոթ աղջիկը Հայկ Մարությանին նվիրեց Ռոբերտ Քոչարյանի գիրքը Լուկաշենկոն հիշել է, թե ինչպես են Ելցինի հետ Քլինթոնի ներկայությամբ ծիծաղել նրա վրա Զոհրաբ Մնացականյանը կվկայի Հանրապետության տարածքում ջերմաստիճանը զգալի կնվազի Հայտնի է Արմեն Կարապետյանի պաշտոնանկության պատճառը Գաղտնի ու թաքուն Մեր երկիրը ընկել է անհայրենիք, անհավատ և որևէ սրբություն չունեցող մարդկանց ձեռքը Թովմասյանի դուստրերին ու թոշակառու հորը ԱԱԾ հրավիրելու իրական նպատակը բարոյական ու հոգեբանական ճնշում գործադրելն է Բաքվում կայանալիք ընդդիմության ցույցի պատճառով մետրոյի երեք կայարան է փակվել Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմն արձագանքել է ԱԱԾ հայտարարությանը «Հայելու առաջ» հաղորդումը փակելը քաղաքական ճնշման հետևանք է. Սաթիկ Սեյրանյան Շենգավիթի շուկայի աշխատակիցներն այսօր գործադուլ են հայտարարել Թբիլիսիում ուժգին պայթյունի հետևանքով տուժածների թվում հայեր չկան Բակո Սահակյանը ներկա է գտնվել նռան փառատոնին Հուղարկավորության ժամանակ տղամարդը «կենդանացել» է «Թուրքիան վերականգնել է Սիրիայում հրադադարի ռեժիմը». Թրամփ Լիբանանում հակակառավարական ցուցեր են՝ «WhatsApp» հեղափոխություն «Միքայել Համբարձումյանը հանձնարարել է՝ ԵՊՀ-ում փորեն, Միհրան Հակոբյանի վրա ինչ-որ բան գտնեն, մի գործ կարեն». Արթուր Դանիելյան Ռուսաստանում ամբարտակի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի (լուսանկարներ) Ոստիկանների նկատմամբ հարձակում գործած անձիք կալանավորվել են Առաջնագծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1100 կրակոց «Փաստ». Նիկոլ Փաշինյանի վարկանիշն օրեցօր անկում է ապրում «168 ժամ». 3 մլն դրամ աշխատավարձ՝ ոչինչ չանելու համար «Ժողովուրդ». Անելանելի իրավիճակ. պաշտոնի նշանակելու համար մարդ չեն գտնում «Փաստ». Գարեգին Չուգասզյանն օրերս բավականին ուշ ժամի կառավարության շենքում հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ «Հրապարակ». Իշխանությունը լուրջ մրցակից է համարում Վանեցյանին. հաջորդ թիրախը նա լինելու Հայկական «էկզոկմախքի» առաջին քայլերը «Հրապարակ». Ուզում են միանգամից ամբո՞ղջը՝ պառլամենտ, կառավարություն, ՍԴ «168 ժամ»․ «Հպարտ քաղաքացիներն» ու իրավապահ համակարգի դելեգիտիմիզացիան «Ժողովուրդ»․ Ի՞նչ է կատարվում, ով ում է ցանկա­նում վերահսկել ինտերնետ տիրույ­թում «Փաստ». Նախ պետք է իրականացվի «Աշխատի՛ր, կառավարություն» ծրագիրը «Ժողովուրդ»․ 50 հազար դրամով կտուգանվեն
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan