Ադրբեջանական հակերները ակտիվ աշխատում են հայկական տիրույթում

Ադրբեջանական հակերները ակտիվ աշխատում են հայկական տիրույթում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Facebook: Բազմիցս զգուշացրել եմ, որ ադրբեջանական հակերները ակտիվ աշխատում են հայկական տիրույթում, էջեր են ջարդում, այդ էջերով ապատեղեկատվություններ են տարածում։ Վերջերս ակտիվացել են նաև արցախյան խմբերում։

“Լուսինե Արզումանյան” օգտահաշիվը արդեն երկրորդ անգամ են ջարդում և ինչպես անցած անգամ, այս անգամ ևս տարբեր քաղաքական գործիչների և ճանաչված և հարգված այլ անձանց անունից` հիմնականում արցախյան խմբերում, կեղծ, կեղտոտ տեղեկություններ են տարածում։

Խնդրում եմ ուշադիր եղեք, “Լուսինե Արզումանյան” և նման այլ կասկածելի օգտահաշիվների կողմից տարածվող հիմարությունների տակ մի մտեք բանավեճի մեջ, իրար մի հայհոյեք։ Նրանց նպատակներից մեկը հենց դա է։

Խնդրում եմ այս օգտահաշիվը ջնջեք ձեր ընկերների ցանկից, խմբերի ադմիններին էլ խնդրում եմ հեռացնել իրենց խմբերից և արգելափակել։

Ալեն ՂՈՒԼՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում