«Վանաձոր» ՔԿՀ պետը նշանակումից մեկ ամիս անց աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել

«Վանաձոր» ՔԿՀ պետը նշանակումից մեկ ամիս անց աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մեկ ամիս առաջ 12 քրեակատարողական հիմնարկներից 8-ի ղեկավարներին փոխել էր։ Այժմ նրա նշանակած կադրերից մեկը հրաժարական է տվել։

ՀՀ արդարադատության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի՝ մեկ ամիս առաջ նշանակված ղեկավարը, Tert.am-ի տեղեկություններով, հրաժարականի դիմում է ներկայացրել։

Արդարդատության նախարար Ռուստամ Բադասյանի հրամանով օգոստոսի 19-ին նշանակված արդարադատության գնդապետ Մհեր Անտոնյանը մեկ ամիս է «դիմացել» նոր թելադրանքներին ու հեռացել է աշխատանքից սեփական դիմումի համաձայն։

Նշենք, որ Մհեր Անտոնյանն ավարտել է Ներքին գործերի նախարարության դպրոցը։ Ոստիկանության համակարգում զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ, իսկ 2019 թվականի մարտի 7-ից ոստիկանության կադրերի ռեզերվում էր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում