ԵՊՀ-ում երկու լուր կա։ Մեկը լավ, մյուսը՝ ոչ այնքան

ԵՊՀ-ում երկու լուր կա։ Մեկը լավ, մյուսը՝ ոչ այնքան

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Facebook: Հարգելի՛ համալսարանականներ, երկու լուր ունեմ: Մեկը` լավ, մյուսը` ոչ այնքան:

Լավից սկսեմ: ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանը, ընդունելով գիտխորհրդի 1/3-րդի պահանջը, սեպտեմբերի 24-ին հրավիրել է Գիտական խորհրդի արտահերթ նիստ: Մյուս լուրը: Նույն ռեկտորը այսօր իր մոտ է հրավիրել բոլոր դեկաններին և ասել, որ այս նիստը իր դեմ է, և ակնարկել է թույլ չտալ քննարկում ծավալել և տապալել նիստի օրակարգը:

Նախ, ինչու՞ է ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանը նիստը համարում իր դեմ ընթացող գործընթաց, եթե նիստը հրավիրվում է ԵՊՀ գիտական խորհրդի դերի բարձրացման օրակարգով: Պարզ տրամաբանությունը հուշում է, որ ցանկացած ռեկտորի ձեռնտու է ոչ թե ուժեղ Հոգաբարձուների խորհուրդ, որին նա ստորադաս է և նույնիսկ քվեարկության իրավունք չունի, այլ ուժեղ Գիտական խորհուրդ, որի նիստերը նա նախագահում է: Ուստի բուհում համալսարանականների դերի բարձրացումը առաջին հերթին հենց ռեկտորի ժ/պ-ին է ձեռնտու: Ի վերջո, ինքն էլ է համալսարանական: Ուժեղ գիտական խորհուրդը հենց այն երաշխիքն է, որ մեկ-երկու ամսից Կառավարությունը Հոգաբարձուների խորհրդի` իր 50% ձայների օգնությամբ բոլորիս անհայտ նոր մարդու չի բերելու և մեր գլխին ռեկտոր չի կարգելու: Բայց ինչևէ:

Բայց ասում եմ` ի՜նչ խորհրդանշանական կլինի, չէ՞, եթե Ակադեմիական ազատության հռչակագրի ընդունումից երկու օր առաջ ԵՊՀ գիտխորրդում 1/3-ի բարձրացրած խնդիրները «չցանկանան» քննարկել:

Դավիթ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում