AM | RU
USD
EUR
RUB

Ցածր եկամտաբերությամբ եվրոբոնդերի թողարկումը նոր պետական պարտքն է ավելի ցածր տոկոսադրույքով. փորձագետ

 

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Երեկ վարչապետ Փաշինյանը հանդես եկավ ֆեյսբուքյան ուղիղ եթերով՝ ներկայացնելով Հայաստանի կողմից 500 մլն դոլարի եվրոբոնդերի թողարկման մասին լուրը: Վարչապետը պնդում է, որ եվրոբոնդերի տեղակայումը գրանցվել է աննախադեպ՝ 4,2 տոկոսով, ինչը մեր տնտեսության ներդրումային վստահության մասին է խոսում: Հարցի շուրջ Times.am-ի լրագրողը զրուցել է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանի հետ:

-Ինչպե՞ս կգնահատեք թողարկված եվրոբոնդերի եկամտաբերության անկման փաստը:

-Երկրի կողմից թողարկվող եվրոբոնդերի եկամտաբերության անկումը միանշանակ դրական է, և առաջին հերթին այն պարզ պատճառով, որ այդ ամենը փաստացի նշանակում է ավելի էժան տոկոսադրույքով վարկի ստացում: Այլ է հարցը, թե ինչ նպատակներով են թողարկվում պարտատոմսերը և ինչպես է այդ ամենը ներկայացվում: Վարչապետ Փաշինյանն իր խոսքում նշեց, որ նոր եվրոբոնդերի թողարկումը նախկինում թողարկված պարտատոմսերի մարման ժամկետի հետաձգման նպատակն ունի: Պարզ ասաց, վարկի ժամկետն են երկարաձգում ավելի մատչելի պայմաններով: Բոլորիս շրջապատում շատ հաճախ տեղի ունեցող իրադարձություն է, պարզապես մասշտաբներն ու շահառուներն են տարբեր. մի վարկը մյուսով մարելու կամ երկարաձգելու պրոցեսի մեջ ենք: Որպեսզի հասկանանք 4,2 տոկոսի աննախադեպության ողջ հմայքը, տրանսֆորմացնենք օրինակի վրա: Ինչպես բանկերն են հաճախ ավելի էժան գործիքներով «գնում» այլ բանկերի հաճախորդների պարտավորությունները, այնպես էլ եվրոբոնդերի շուկայում է դա տեղի ունենում: Հիմա, պե՞տք է արդյոք քաղաքացուն լինել վստահելի այդ գործիքից օգտվելու համար, իհարկե պետք է: Լա՞վ է, որ վստահելի է՝ ունի լավ վարկային պատմություն, վճարունակ է, իհարկե լավ է, բայց չէ՞-որ սա ոչ միայն քաղաքացու ֆինանսական պատմության արդյունք է, այլ նաև և առավելապես ֆինանսական սուբյեկտների միջև մրցակցության… Նույնը պետության դեպքում է. մենք մի վարկը մարելու համար ավելի էժան վարկ ենք ներգրավում, ի դեպ՝ ի թիվս մի շարք գործոնների, այդ թվում բարձր վճարունակության շնորհիվ, ինչն ապահովվում է տարիների ընթացքում:

- Այսինքն եվրոբոնդերի տոկոսադրույքի նվազումն էական նշանակություն չունի՞:

- Իհարկե այդպես չէ: Անշուշտ դա մեր պետության համար դրական տեղաշարժ է, իր բոլոր հետևանքներով, այդ թվում նաև ի դեմս այս ամենի արդյունքում վճարվող դիվիդենտների պակասեցման, հենց այն խնայողություններն են, որի մասին խոսեց նաև վարչապետը: Մյուս կողմից նոր ավելի մատչելի վարկերի ներգրավման համար լավ ազդակ է, ինչը կարող է ներքին սպառման վարկերի տոկոսադրույքների վրա ազդել: Սակայն այս ամենը տնտեսական հեղափոխության կոնցեպտում ներկայացնելը այնքան էլ կոռեկտ չէ, քանի որ ինչպես ասացի եվրոբոնդերի տոկոսադրույքի անկումը պատճառների համախմբի արդյունք է:

Այս ամենում մեծ դերակատություն ունեն նաև միջազգային վարկանիշային գործակալությունները: Պատահական չէ, որ ավելի էժան տոկոսադրույքով եվրոբոնդեր թողարկում ենք Moody's ընկերության կողմից Հայաստանի սուվերեն վարկանիշի դրական փոփոխությունից հետո: Դեռևս այն ժամանակ պարզ էր, որ Հայաստանին տրվում է նոր եվրոբոնդեր թողարկելու ազդակ, ինչից մեր պետությունը, պետք է ասել, շատ ճիշտ կողմնորոշվելով օգտվեց: Հիշեցնեմ, որ Moody's-ը մասնավոր ընկերություն է և այս կամ այն երկրի վարկանիշի փոփոխությունը երբեմն իրականացնում է հենց եվրոբոնդերի շուկայում տեղի ունեցող փոփոխություններից ելնելով: Վերջին շրջանում եվրոբոնդերի պահանջարկի անկում կար, այդ իսկ պատճառով իրակացվում են միջոցառումներ եվրոբոնդերի թողարկումը մոտիվացնելու հատկապես զարգացող տնտեսությունների շրջանում: Սա ևս պետք է հաշվի առնել:

Այսինքն մի կողմից ստացվում է, որ մենք հին վարկը մարելու նպատակով վերցնում ենք նորը: Սա պետության համար շատ բնական գործընթաց է, ինչպիսին որ եղել է նաև նախկինում՝ այն ժամանակ, երբ այսօրվա իշխանության որոշ ներկայացուցիչների կողմից քննադատվում էր: Սակայն նոր վարկը այսօր ներկայացվում է իջեցված տոկոսադրույքի լույսի ներքո՝ փորձելով մեղմել նոր վարկի հնարավոր բացասական ընկալման հավանականությունը հանրության կողմից:

Լրահոս
«Փաստ». «Թավշյա հեղափոխության» այցեքարտն արդեն ժամկետանց է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 23 «Հրապարակ». Կրիմինոգեն վիճակը, 18-ի համեմատ, 2019-ին խիստ բարդացել է Շատ-շատերդ եք խմել, եւ ոչ միայն սուրճ Երևանի քննչական վարչության պետն ազատվել է աշխատանքից Կրակոց՝ Արարատում. հրազենային վնասվածքով քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց Հանրապետության հրապարակի որոշ հատվածներում կարգելվի մեքենաների կայանումը Ջեքի Չանը մոդել է դարձել Ժողովուրդը սկսել է ետ նայել, և ուրեմն, Աստված առաջ, ամեն ինչ լավ կլինի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հանդիպել է սահմանադրական իրավունքի ամերիկացի հանրահայտ մասնագետի հետ Պարոն Փաշինյան, էս ի՞նչ ես խոսում ԱԺ ամբիոնից Վարչապետը` առողջապահական ապահովագրության նոր հարկատեսակի մասին (տեսանյութ) 2019-ին Արցախ է այցելել շուրջ 42 հազար օտարերկրյա զբոսաշրջիկ Հայաստանում «օրենքով գողերը» Ատելության կուսակցության պարագլուխներն են Փաշինյան. Սուբվենցիոն ծրագրեր առավել հաջող իրականացնում են խոշորացված համայնքները Հայտնի է զինծառայողի մահվան պատճառը Կառավարության հետ հարցուպատասխան՝ ԱԺ-ում. տեսանյութ Հունաստանի նախագահն առաջին անգամ կին է Նորակոչիկները երդվել են անմնացորդ ու անձնվեր ծառայել հայրենիքին Այսօր շուրջ 200 անասնաբույծներ մոտ մեկ ժամ փակել են Վարդենիս-Երևան միջպետական ճանապարհը Ռուստամ Բադասյանի հայցադիմումն ընդդեմ Նարեկ Մալյանի դատարանը վերադարձրել է՝ թերի լինելու պատճառով ԱԺ–ն քննարկում է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը․ ՈՒՂԻՂ Քիչ առաջ գերագույն խմբագիրը մտավ լայվ ու հիմարությունների հերթական դոզան տվեց. Արթուր Դանիելյան Մանվել Գրիգորյանի պաշտպանը հնարավոր է դիմի վարչապետին Մեր ժողովուրդն ապրելու է բարեկեցիկ, պատվով ու մեծ երազանքով... Արթուր Վանեցյան ՊԵԿ-ը պարգևատրումների համար ավելի քան 5,5 միլիարդ դրամ է հատկացրել Լիբանանի առաջին հայ կին նախարարը Առողջապահության նախարարության 185 մլն պարգևավճարով կարող էիք գործարկել 5 ծննդատուն. Մարինե Խաչատրյան Մարուքյան. Զարմացած եմ, որ երկրի երկրորդ պաշտոնյան կարող է իր խոսքի նկատմամբ այդքան անլուրջ մոտեցում ունենալ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շտապ ասուլիս է հրավիրել. ՈՒՂԻՂ Յուրի Չայկան ազատվեց ՌԴ Գլխավոր դատախազի պաշտոնից ԱԺ–ն քննարկում է «Պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ անելու մասին» հարցը․ նիստը՝ ուղիղ Իշխանությունը պետք է ամեն կերպ ցույց տա, որ «ոստիկանը մերն ա».Արա Վարդանյան Կիևը հրաժարվեց ԵԽԽՎ-ում «ընկերանալ» Մոսկվայի հետ Ասուլիս՝ ԱՆ պարգևավճարների, նախարարության իրականացրած ծրագրերի արդյունավետության մասին․ ուղիղ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրգործ հարուցելու մասին որոշումը վերաքննիչը ոչ իրավաչափ է ճանաչել Խորհրդարանն ընդունեց բանկային գաղտնիքին առնչվող օրենքի նախագիծը Կրակել են դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին Նոր նշանակում Գնա սուրճ խմի. հենց դու գնա խմի. խորհրդարանում կրքերը կրկին թեժ են
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan