AM | RU
USD
EUR
RUB

Հանդիպել են Պուտինն ու Ալիևը

 

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Սոչիում Վալդայան ակումբի նիստի շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է ադրբեջանցի իր գործընկերոջ՝ Իլհամ Ալիևի հետ։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, կողմերն առևտրա-տնտեսական հարաբերությունների զարգացման գործում արձանագրել են դրական դինամիկա։

«Չնայած նրան, որ մեր անձնական շփումներում դադար էր, մեր երկրների միջև հարաբերությունները շարունակել են զարգանալ և զարգանալ հաջող՝ ամրապնդվել են առևտրա-տնտեսական կապերը, ապրանքաշրջանառությունն անցած տարի կազմել է 2,5 միլիարդ դոլար»,- ասել է Պուտինը։

Նրա կարծիքով, այդ ուղղությամբ երկրներն ունեն լավ հեռանկարներ. «Նկատի ունեմ ծրագրերը, որոնց հեղինակն Ադրբեջանի նախագահն է: Մենք մեր կողմից անում ենք մեզնից կախված ամեն ինչ, որպեսզի այդ կոնկրետ խոշոր նախագծերը իրագործվեն»։ Պուտինը նշել է, որ դրա վրա նաև աշխատում է երկկողմ միջկառավարական հանձնաժողովը:

«Անհրաժեշտություն ունենք փոխանակվելու տեղեկատվությամբ այն մասին, թե ինչպես են ծավալվում հարաբերություններն այլ ուղղություններով, հուսով եմ, այսօր այդ ամենը մեզ կհաջողվի, և դուք կմասնակցեք ընդհանուր հետաքրքիր բանավեճին»,- նշել է ՌԴ նախագահը:

Ի. Ալիևը շնորհակալություն է հայտնել ՌԴ առաջնորդին հանդիպման հնարավորության համար։

«Ինչպես դուք նշեցիք, մենք ինչ որ ժամանակ չենք հանդիպել, ավելի ճշգրիտ՝ 4 ամիս: Դա բավականին մեծ ժամկետ է՝ հաշվի առնելով անցյալ տարի մեր շփումների ինտենսիվությունը»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ անցյալ տարի 4 հանդիպում է եղել:

Ալիևը ռուս-ադրբեջանական հարաբերությունները բնութագրել է որպես ռազմավարական գործընկերություն: Ադրբեջանի նախագահը նաև մատնանշել է տնտեսության բնագավառում դրական դինամիկան։

«Առևտրաշրջանառությունն աճում է և այս տարի, և անցյալ տարի: Մեր տվյալներով մինչև օգոստոս աճը կազմել է ավելի քան 20 տոկոս։ Մեզ համար Ռուսաստանը կարևորագույն գործընկեր է, ընկեր, բարի հարևան: Մենք գնահատում ենք այդ հարաբերությունները: Վստահ եմ, որ այսօրվա բանավեճը լավ ներդրում կլինի մեր հարաբերությունների հետագա ամրապնդման համար»,- եզրափակել է Ալիևը:

Լրահոս
«168 ժամ». Կառավարությունն օպտիմալացվեց, բայց բյուջեի բեռը չպակասեց. 2020 թ. պետմարմիններում նախատեսվում է ավելացնել ևս 534 հաստիք ԱԺ նիստը՝ ուղիղ Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և ևս 7 մարզում Թրամփը կրկին հայտարարել է, որ ցանկանում է միջուկային գործարք կնքել Ռուսաստանի և Չինաստանի հետ Հատուկ քննչական ծառայությունը խախտել է Համաներման մասին օրենքը «Իրատես». Արթուր Դավթյանի գլխին սև ամպեր են կուտակվո՞ւմ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Բրիտանիայի Եվրոպայի և ԱՄՆ-ի հարցերով պետնախարարին «Փաստ». Ի՞նչ դրամական միջոցներ, գույք ու եկամուտ ունի Վիետնամում ՀՀ դեսպանը «Ժողովուրդ». Ինչո՞ւ ուժային կառույցների ղեկավարները ներկա չէին Քրեակատարողական ծառայության կազմավորման 100-ամյակի միջոցառմանը «Հրապարակ». Ալեն Սիմոնյան համալրել է վարչապետի «սիրելիների» շա՞րքը «Փաստ». Հա­յաս­տա­նի կա­ռա­վար­ման հա­մա­կար­գը մխրճվել է ան­ցու­մա­յին փու­լի ճահիճը «Իրատես». Հե­ծան­վով երթևե­կող, մարդ­կանց հետ հա­ճախ շփ­վող վար­չա­պե­տը հի­մա 300 հա­զար դո­լա­րա­նոց մե­քե­նա­յով է երթևե­կում «Հրապարակ». Օսիպյանի կադրերը հեռանում են «Փաստ». ՀԱԿ-ականներն ամեն ինչ անում են լևոնտերպետրոսյանական Վահե Գրիգորյանին նստեցնել ՍԴ նախագահի աթոռին «Հրապարակ». Ովքե՞ր կղեկավարեն ուժային կառույցները «168 ժամ». Ի՞նչ է թաքցնում Նիկոլ Փաշինյանը ժողովրդից ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 22 Մասնագիտությունը գռեհիկ ձեւով մոռացության մատնելը՝ սա է գեներալի գինը... Արսեն Բաբայանի ձերբակալումը ծայրահեղ ապօրինի է Իրանի հարավում գրանցվել է 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ Արսեն Բաբայանին ձերբակալել են այնպիսի հանցակազմով որով անձը ՈՉ ՄԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ չի կարող ազատազրկման ենթարկվել Ձերբակալվել է Արսեն Բաբայանը՝ հերթական անհեթեթ մեղադրանքով ՀԺՄ- ն դատապարտում է «Nouvelles d'Arménie» ամսագրի խմբագրության վրա հարձակումը Ալիևը պաշտոնից ազատել է երկու փոխվարչապետերին Պուտինն ու Էրդողանը կարող են առանձնազրույց ունենալ Սոչիում Համացանցում ծաղրում են Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանին Փաստաբան. Այնպես են անում, որ Մանվել Գրիգորյանը լավագույն հիվանդանոցում դանդաղ մահանա Թուրքական զինուժը մեղադրվում է Սիրիայում արգելված զինատեսակ օգտագործելու մեջ Ինչպե՞ս է Նիկոլը պատրաստվում պատերազմի, կամ Արցախը տալու նուրբ արվեստը Վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է ԵԱ. Մոնթե Մխիթարյանը նվաճել է փոքր ոսկե մեդալ Սևազգեստ մայրեր. Մեր որդիների քրեական գործերով նոր Հայաստանում ոչինչ չի կատարվում Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի դեպքում պետք է քննարկել նրանց հանդեպ դրսևորված երկակի մոտեցումները Լևոն Քոչարյան. Շատ ակնհայտ ու ճչացող են այս ապօրինությունները Ռ. Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում ի պաշտպանություն կալանավորված Նարեկի և Սարգիսի. Տեսանյութ Ամուլսարի գործով քննչական խմբի նախկին ղեկավարի նկատմամբ ծառայողական քննության արդյունքը Ես հեռանում եմ պարզ ճակատով. Սարհատ Պետրոսյան Սեյրան Օհանյանը բուժման նպատակով մեկնել է Գերմանիա Նարեկ Մալյան. Սորոսականները փորձում են «իրենցով անել» Ամուլսարի խնդիրը Տրանսվեստիտ մարմնավաճառները Նարեկ Մալյանի դեմ բողոք են ներկայացրել ոստիկանություն
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan