AM | RU
USD
EUR
RUB

2016 թվականին ներեցինք այդ ահաբեկիչներին, հիմա հայտարարում եմ՝ ֆիզիկապես ոչնչացնելու ենք նրանց. Վիտալի Բալասանյան

 

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: 2016 թվականին ներեցինք այդ ահաբեկիչներին, հիմա հայտարարում եմ, որ ֆիզիկապես ոչնչացնելու ենք նրանց, ովքեր կփորձեն ոտնձգություն անել իմ, մեր ժողովրդի, մեր պետության, պետականության, սահմանների, Արցախի իշխանությունների նկատմամբ: Այս մասին Livenews.am-ի հետ հարցազրույցում հայտարարել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը:

Անդրադառնալով վերջերս Ժիրայր Սեֆիլյանի և Գարեգին Չուքազյանի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը` Բալասանյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է ահաբեկել բոլորին, նաև` իրեն և իր նմաններին: «Որ, տեսեք, ես ունեմ մարտական թև, կարող եմ մի փոքր հրաման տալ, և «Սասնա ծռերը» կամ մնացածը ձեր հարցերը ֆիզիկապես կլուծեն: Ուզում եմ լուր տամ բոլորին, մանավանդ` Նիկոլ Փաշինյանի կողմնակից «Սասնա ծռեր»-ին` չփորձեն նմանատիպ խոսակցություններ ծավալել կամ քննարկեl, րոպե առաջ պատասխան են տալու»,- ասաց նա:

Բալասանյանը նշեց, որ ուզում է մեկ բառ ասել, որը ժամանակին էլ ասել է, Նիկոլ Փաշինյանն էլ լսել է. ««Ցռան Վերգոյի» տպավորությունը Նիկոլ Փաշինյանինն է և իր կողմնակիցներինը, մենք ճանապարհ անցած մարդիկ ենք՝ անկախ մեր տարիքից, զբաղեցրած դիրքից և պաշտոնից, այսօր էլ մեր հնարավորությունները ներում են, որ, եթե ինչ-որ մեկն ահաբեկչական գործողություն անի թե՛ սահմանում, թե՛ երկրի ներսում, պատասխան կտա»,- ասաց նա:

Բալասանյանը հայտարարեց նաև, որ 2016 թվականին ներել են այդ ահաբեկիչներին, հիմա հայտարարում է՝ ֆիզիկապես ոչնչացնելու են նրանց, ովքեր կփորձեն ոտնձգություն անել իր, ժողովրդի, պետության, պետականության, սահմանների, Արցախի իշխանությունների նկատմամբ՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի: «Նիկոլ Փաշինյանն ու այդ ահաբեկչական խմբավորումը մեկ ամբողջություն են, դա մեկ ահաբեկչական խմբավորում է, մեկը՝ զենքով, մյուսը գրիչով իշխանությունը բռնազավթել են: Բարձրաձայն եմ ասում, թող Նիկոլի հպարտ քաղաքացիները լսեն, համայն հայությունն էլ լսի և րոպե առաջ քայլ անի»,- եզրափակեց նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Լրահոս
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով Բակո Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Թալիշում (լուսանկարներ) Ադրբեջանի արտգործնախարարը ևս մեկ անգամ ռազմական գործողություններ սկսելու քողարկված սպառնալիք հնչեցրեց. Էլիբեգովա Եվրախորհրդարանում քննադատել են Սիրիայի նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունը Մարդիկ, որոնց նպատակը պետության հիմքերի թուլացումն է, դաշնակցությունից պետություն են պաշտպանում. Իշխան Սաղաթելյան Գյուղական տուրիզմի զարգացման ծրագրի աջակցությամբ ընդարձակվել է «Արենի տնակ» հյուրատան տարածքը Արա Բաբլոյանի գործով նախաքննությունն ավարտվել է Ծառայությունից խուսափած քաղաքացիներն այլևս չեն կարող գումարի դիմաց ազատվել քրեական պատասխանատվությունից Հանդուրժող եղեք այլակարծության հանդեպ, այնպես չէ, որ դուք անսխալական եք, անքննադատելի ու անքննելի եք. Նաիրա Զոհրաբյանը՝ «Իմ քայլին» Իշխող ուժի նախընտրական հանցավոր կոռուպցիան բացահայտվում է. Նարեկ Սամսոնյան ԱԺ-ի քվեարկությունը. գավառապետությո՞ւն, թե՞ լուլուապետություն. Մարինե Սուքիասյան ԵԽԽՎ զեկույց․ ՀՀ իշխանությունները պետք է զերծ մնան դատական համակարգը ճնշելուց ու աշխատանքը խոչընդոտելուց ԱԺ–ն արտահերթ նիստ է գումարել․ օրակարգում ներառված է 4 վարկային համաձայնագիր վավերացնելու մասին հարց․ Ուղիղ Կառավարության նիստը՝ ուղիղ. օրակարգում է «Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ը լուծարելու մասին հարցը Զինծառայողների մասնակցությամբ անցկացվել է երթարշավ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է «Ժողովուրդ». ՔՊ գրասենյակում տեղի է ունեցել «Իմ քայլի» 3 ժամ տևողությամբ նիստը «Փաստ». Կառավարությունը խուսափում է աշխատատեղեր ստեղծելու մասին ցուցանիշներ ներկայացնելուց «Հրապարակ». Փաշինյանը դժգոհել է Վահե Գրիգորյանից. «Իմ քայլ»-ում խմբային տարանջատումները խորանում են «Փաստ». Պատասխանատվությունից խուսափելու տարվա չեմպիոն «Փաստ». Պետական պարտքը կավելանա ևս 131 մլն եվրոյով ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 12 Իրավապահ մարմիններից ժողովրդի ամենաբարձր վստահությունը վայելում է Սահմանադրական դատարանը. IRI Գյուղական տուրիզմի զարգացման ծրագրի աջակցությամբ վերանորոգվել է Թաթոյանների ջրաղացը Դեմոկրատները պատրաստում են պաշտոնական մեղադրանքներ, Թրամփը` սպասում Սենատում իր հաղթանակին Պոլսո Հայոց 85-րդ պատրիարք ընտրվեց Սահակ եպիսկոպոս Մաշալյանը Կառավարությունը մտադրված է դադարեցնել «Ի՞նչ», «Ո՞րտեղ», «Ե՞րբ» սիրված հեռուստանախագծի ֆինանսավորումը Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունները չավարտված՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը շնորհավորել է Սահակ եպիսկոպոս Մաշալյանին Իրանին չեն հրավիրել Սիրիայի հարցով Ստամբուլում կայանալիք գագաթնաժողովին «Սա ամենաթողության նախադեպ է. ինչ օրենք ուզենք՝ կընդունենք… պետությունը վերածվում է կրկեսի». Սահմանադրագետ Պուտինը կարծում է, որ Լենինը «ական է դրել» Ռուսաստանի պետականության տակ Մոտ 1 միլիոն դոլար են ծախսել՝ առանց որևէ հիմնավորման ու հաշվարկի. Անի Հովհաննիսյան Տեսանյութ և լուսանկարներներ Պոլսի հայոց պատրիարքի ընտրության մեկնարկից Եղանակը կտաքանա Ապազգային իշխանության Ազգային ժողովը (Նեկրոլոգ) ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը. ընդդիմությունը դեմ քվեարկեց Սա անաշխատ եկամուտի օրինականացման նախագիծ է, մենք դեմ ենք քվեարկելու. Տարոն Սիմոնյան Թույլ տվեք կանխատեսել, որ շուտով նորից գյուլլելու ժամանակն է գալու... Մեծ Բրիտանիան պատրաստվում է վաղն անցկացվելիք համընդհանուր ընտրություններին ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագծի քվեարկությունից առաջ «Իմ քայլը» 20 րոպե ընդմիջում խնդրեց
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan