AM | RU
USD
EUR
RUB

«Փաստ». Ադրբեջանը փորձում է օգտվել հայ-ռուսական հարաբերությունների անորոշությունից

 

«Հայ-ռուսական հարաբերություններում անորոշ վիճակը շարունակվում է։ Ճիշտ է՝ հոկտեմբերի 1-ին տեղի ունեցավ ՌԴ նախագահ Պուտինի՝ երկար սպասված այցը Հայաստան, սակայն դա հիմքեր չի տալիս հուսալ, թե հայ-ռուսական հարաբերություններում առկա անվստահության մակարդակը նվազել է։

Դեռևս անցյալ տարի ՀՀ վարչապետ Փաշինյանը Պուտինին հրավիրել էր Հայաստան, սակայն հոկտեմբերի 1-ին Պուտինի՝ ընդամենը մի քանի ժամով այցը ուղղակի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակ էր հետապնդում։

Եվ եթե ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը տեղի ունենար ոչ թե Երևանում, այլ ԵԱՏՄ անդամ երկրներից որևէ մեկի մայրաքաղաքում, ապա դժվար թե ակնկալիքներ լինեին, որ Պուտինը այս տարի կարող է Հայաստան այցելել։

Վարչապետ Փաշինյանը ինչպես նախկինում, այս անգամ ևս ՌԴ նախագահի հետ շփումներից հետո փորձեց հանրությանը ներկայացնել, թե հայ-ռուսական հարաբերությունները փայլուն մակարդակի են, սակայն այդ հավաստիացումները կասկածով են ընդունվում հանրության կողմից։

Պուտինի՝ Հայաստան այցելության ժամանակ Փաշինյանը նրա հետ երկու անգամ կարճ հանդիպում ունեցավ, սակայն հանդիպումներից հետո տարածված հաղորդագրություններից պարզ էր դառնում, որ բացի երկկողմ բարեկամության մասին հավաստիացումներից, որևէ բովանդակային հարց չի քննարկվել։

Կամ գուցե «թեժ» հարցեր լրջորեն քննարկվել են, սակայն այնպիսի թեմաների շուրջ, որոնք հրապարակման ենթակա չեն:

Բացի այդ, դժվար է ակնկալել, որ նման կարճատև հանդիպումներում հնարավոր է որևէ լուրջ հարց լուծվի՝ չնայած որ վարչապետի խոսնակը հայտարարեց, թե Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների կողմից քննարկվել է նաև գազի գնի հարցը։

Եթե հայ-ռուսական հարաբերություններում իրոք դրական տեղաշարժ լիներ, ապա Պուտինը ընդամենը մի քանի ժամով չէր ժամանի Երևան, նաև իր հետ կբերեր մեծ պատվիրակություն, այդ թվում՝ գործարարների, իսկ պատվիրակության անդամները Երևանում բարձր մակարդով պաշտոնական հանդիպումներ կունենային և այլն։

Ըստ էության, Պուտինի՝ Երևան այցելությունը որևէ գործնական հետևանք չունեցավ, ավելին՝ ռուսական կողմում ՀՀ իշխանությունների նկատմամբ անվստահության դրսևորումները շարունակվում են, ինչի մասին են վկայում նաև ռուսական լրատվամիջոցների շարունակվող անդրադարձները Փաշինյան-Պուտին հանդիպումներին այն տեսանկյունից, թե դրանք ուղղակի արարողակարգային բնույթ են ունեցել։

Ուշագրավ է նաև, որ օրերս Սոչիում ընթացող «Վալդայ» համաժողովին Փաշինյանը ներկա չէր, ու համաժողովին ներկա Ադրբեջանի նախագահ Ալիևը ոչ միայն փորձեց օգտագործել այդ հարթակը Ադրբեջանում ատոմակայանի կառուցման վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերելու հարցում, այլև խիստ հակահայկական հայտարարություններ արեց, իսկ Հայաստանի կողմից համաժողովում ներկայացուցիչ չկար, որ տեղում պատասխաներ Ալիևին։

Ինչպես տեսնում ենք, հայ-ռուսական հարաբերություններում առկա անորոշությունը ոչ միայն խնդիրներ է ստեղծում երկկողմ ձևաչափում, այլև իրավիճակից փորձում է օգտվել Ադրբեջանը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
ԱՀ տարածքում հայկական հեռուստաընկերությունների հեռարձակումը խոչընդոտելն անընդունելի և խիստ վտանգավոր քայլ է. «Մեդիա պաշտպան» Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 697, կան մահվան դեպքեր «Փաստ»․ Կունենա՞նք ազգային գաղափարախոսության հայեցակարգ «Հրապարակ». Մարդու կյանքն ավելի անարժեք է այս երկրում, քան իշխանությունների իմիջը «Առավոտ»․ Կառավարությունը տապալել է համաճարակի դեմ պայքարը և պետք է օր առաջ հեռանա․ Արթուր Վանեցյան «Փաստ». Մինչև ո՞ւր կհասնի Հայաստանի ավիացիոն ֆիասկոն «Հրապարակ». Ում թեկնածությունն է քննարկվում ՊՎԾ պետի տեղապահի պաշտոնում «Փաստ»․ Չի բացառվում, որ մինչև շաբաթվա վերջ երկրում տոտալ սահմանափակումներ կիրառվեն «Փաստ»․ Երբ հասարակությունը 70 տոկոս ձայն տվեց այս իշխանությանը, արժանապատիվ էր, հիմա՝ անպատասխանատո՞ւ «Հրապարակ»․ Ապրիլյանի հանգամանքները քննող հանձնաժողովի վերջին հյուրը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 4 «Եթե Փաշինյանը չկայացնի ժամ առաջ ՀՀ վարչապետի պաշտոնը թողնելու որոշումը, դա կկայացնեն այլք». Սամվել Ֆարմանյան (տեսանյութ) Կառավարության եւ վարչապետի հանցավոր տապալումները անխուսափելիորեն բերում են նոր ճգնաժամին. Արմեն Աշոտյան Երևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվելու են ռեյդեր․ ՀՀ ոստիկանապետ Այս ընթացքը կարող է բերել համընդհանուր աղետի և անդառնալի կորուստների. ՀՅԴ-ն պահանջում է ԱԺ հատուկ նիստ (տեսանյութ) Հանրային բոլոր բաց տարածքներում դիմակներ կրելն այսուհետ լինելու է պարտադիր. Ավինյան Փաշինյանի մասնակցությամբ ճեպազրույցը. ՈՒՂԻՂ ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխությունների փաթեթը Արցախում զինծառայող է մահացել Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 3134 նոր դեպք «Այլընտրանքային նախագծեր խումբ». Կառավարությունն ու ժողովուրդը նյարդայնացնում են միմյանց Արցախի ոստիկանապետն ընդունել է ՄԻՊ-ին Գեղարքունիքում կորոնավիրուսի 42 նոր դեպք է հաստատվել Մահացել է ԱԺ նախկին նախագահը Աշխարհում կորոնավիրուսի իրավիճակը Սևան քաղաքը փակ կմնա մինչև հունիսի 10-ը Եթե կպարզվի, որ մեղավոր եմ, կկրեմ պատասխանատվություն, եթե կպարզվի, որ սուտ տեղեկություններ են, մեղադրանք կառաջադրվի Փաշինյանին. Վանեցյան Իրավիճակն ակնհայտորեն դուրս է եկել վերահսկողությունից, պետք է օր առաջ փակել երկիրը․ Գոհար Մելոյան Կառավարությունը չի ուզում պայքարել կորոնավիրուսի դեմ․ Հրանտ Բագրատյան Հայաստանում Պարետատուն, Առողջապահության նախարարություն գոյություն չունեն. Երվանդ Վարոսյան Երկու ամիս է՝ բանկերի մոտ կուտակումներ են, և ոչ ոք այդ հարցով չի զբաղվել. Մարուքյանը՝ Փաշինյանի հրապարակած լուսանկարների մասին Վարչապետ Փաշինյան, բավական է, զվարճանալու և իշխանությունից հաճույք ստանալու ողջ ռեսուրսն արդեն սպառել եք. Արմեն Դարբինյան Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա. Արթուր Վանեցյան Իսրայելը գերճշգրիտ բալիստիկ հրթիռ է փորձարկել Չենք կարող հիվանդության դեպքերի նվազման մասին խոսել, և սա դրական պրոցես է. Զեյնալյան Միքայել Մելքումյանի ճեպազրույցը՝ ուղիղ Կստեղծվի պարեկային ոստիկանություն. ԱԺ-ն ընդունեց նախագիծը ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը տեղի կունենա հունիսի 15-ին տեսակոնֆերանսի ձևաչափով Հայտնի է Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը, գրանցվել է նաև մահվան դեպքեր Եթե երկրի ղեկավարն ի վիճակի չէ իր հրահանգների կատարումն ապահովել, նշանակում է՝ ղեկավար չէ. Կաներն Վրթանեսյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan