AM | RU
USD
EUR
RUB

Արցախը անկախ պետություն է եւ վերջ

 

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Facebook: Արցախյան բանակցությունների մեկնարկային փուլի հենց սկզբից հայկական դիվանագիտության գերխնդիրն է եղել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջացման իրացման միջոցով հասնել Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչմանը:

Դեռեւս 1991թ. սեպտեմբերի 2-ի Անկախության հռչակագիրն ու 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեով Արցախում ապրող 107.648 մարդ կամ հանրաքվեին մասնակիցների 99 տոկոսը «այո» է ասել Արցախի անկախությանը:

Տրամաբանությունը հուշում էր, որ Հայաստանի «թավշյա» իշխանությունը Փաշինյանի գլխավորությամբ, պետք է շարունակեր ջանքեր գործադրել Արցախի անկախության միջազգային ճանաչման ուղղությամբ: Բայց արի ու տես, որ Հայաստանի վարչապետի ուղեղում կամ աջաբսանդալ է, կամ նա գիտակցված անում է քայլեր, որոնք դեմ են հայկական կողմերի շահերին:

Նիկոլ Փաշինյանը սկզբում հայտարարեց է, թե մանդատ չունի Արցախի փոխարեն բանակցելու, հետո Դուշանբեում չգիտես ինչ պայմանավորվածություն ձեռք բերեց «կիրթ անձնավորության» հետ: Մեկ խոսեց լուծման անընդունելի զիջման տարբերակի մասին, մեկ էլ Ստեփանակերտում ոչ պակաս վտանագավոր ձեւակերպում բարձրաձայնեց՝ հարվածելով մեր բանակցային դիրքերին:

Ոչ պակաս վտանգավոր է Փաշինյանի լռությունը գրանտակեր, սորոսական-ահաբեկչական ուժերի կողմից «Արցախը Հայաստանի մարզ է» առաջին հայացքից ազգայնական թվացող, իրականում հակապետական կոչերի ֆոնին:

Նման անհեթեթ հայտարարությունները
ա Հայաստանը դարձնում են հակամարտող կողմ

բ. Քարտ բլանշ են տալիս Բաքվին. միջազգային հանրությունը կարող է մեղադրել Հայաստանին բանակցությունները տապալելու մեջ, ինչի մասին արդեն իսկ համանախագահ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է:

գ. Դիրքորոշումը, թե Արցախի Հանրապետություն գոյություն չունի, սատարելու է Բաքվի տարիների քարոզչությանը եւ հիմք է տալու ադրբեջանցիներին հասնել նրան, որ բոլոր հարթակներում Հայաստանը դիտարկվի որպես ագրեսոր:

դ. Զրոյացնում են այն ձեռքբերումները, որ ունեցել է Արցախի Հանրապետությունը անկախության հռչակումից ի վեր:

Եւ այս ամենն իրականացվում է Փաշինյանի եւ յուր ֆլեշմոբալայվային խրախճանքի ներքո:

Սթափվեք, պարոնայք, տարածաշրջանային պայթունավտանգ զարգացումների ֆոնին ձեր թեթեւամտությունը /չեմ ուզում մտածել, թե գիտակցված եք գործում/ աններելի է:

Հ.Գ. Արցախը անկախ հանրապետություն է եւ վերջ: Իսկ բոլոր նրանք, ովքեր այլ բան են պնդում, «դուխով» ջուր են լցնում «կիրթ եւ նորմալ գործընկերներոջ» ջրաղացին:

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

Լրահոս
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները Թուրքիայում պայթյուն է որոտացել ահաբեկչի ձերբակալության ժամանակ Ֆրանսիան կարող է սահմանափակել թուրքական ապրանքների ներկրումը Խոցվել է հակառակորդի 2 ԱԹՍ․ Վահրամ Պողոսյան Նրանք մոտեցել են Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ) Սերգեյ Լավրովը հանդիպում է ունեցել իսրայելցի պաշտոնակցի հետ և քննարկել Սիրիային ու Իրանին առնչվող հարցերը Պրոթուրքական խմբավորումը ահաբեկչություն էր ծրագրել Ռուսաստանի տարածքում. WarGonzo Կորոնավիրուսի հետևանքով մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանը Հակառակորդը կիրառում է փողային և ռեակտիվ հրետանի, նաև` տանկեր․ ՊՆ խոսնակ Իրանը խոշոր մեխանիզացված միավորումներ է տեղափոխում Նախիջևանի հետ սահման Վաղինակ Սարգսյանն ազատվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից Իրանցի բարձրաստիճան հրամանատարն այցելել է Խոդաֆարինի շրջան (տեսանյութ) Թուրքամետ վարձկանների հրամանատարն ասել է, որ իրենք Ադրբեջանում կռվում են ընդդեմ ռուսների Ծանր մարտեր են Արցախի հարավ-արևելքում. Արծրուն Հովհաննիսյան Կրեմլում մեկնաբանել են Թրամփի՝ ԼՂ-ում հրադադարի մասին հայտարարությունը «Հույս ունենք, որ Անկարան կկատարի Սուրբ Սոֆիայի հարցով ստանձնած պարտավորությունները». Լավրով Աշխարհազորայիններին վճարվում է աշխատավարձ և պարգևատրում՝ աշխատավարձի 50 տոկոսի չափով Ավստրիան դադարեցրել է թուրքական Bayraktar անօդաչուների համար մասերի մատակարարումը․ Der Standard Թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքը հետախուզական թռիչք է իրականացնում «ԼՂ հարցի խաղաղ կարգավորումն այլընտրանքի չունի»․ Պեսկով Ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել. ՊԲ-ն մանրամասներ է հայտնում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Ռուսական ռազմական ինքնաթիռները խոշոր հարված են հասցրել Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից աջակցվող զինյալների ճամբարին Իսրայելը սիրիական և լիբանանյան սահմանների երկայնքով պատերազմի մոդելավորմամբ լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել Թուրքական ապրանքների բոյկոտն ընդլայնվում է մերձարևելյան երկրներում Ռուսաստանից հումանիտար օգնության խոշոր խմբաքանակ է ուղարկվել Հայաստան Ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտեց նաև խաղաղ բնակավայրերում. Արցախի ԱԻ պետական ծառայություն Ադրբեջանական կողմի հայտարարությունները ունեն ակնհայտ սադրիչ բնույթ. Շուշան Ստեփանյան Լավրովը Թուրքիային կոչ է արել օգտագործել իր ազդեցությունն ի շահ կրակի դադարեցման և բանակցությունների վերսկսման Կորոնավիրուսից մահացած 16 պացիենտներից ամենաերիտասարդը 55 տարեկան էր Մակրոնի պատասխանն Էրդողանին․ Մեր պատմությունը բռնապետություններին ու ֆանատիզմին հակադրվելու պատմություն է Ֆրանսիան մուսուլմանական երկրներից պահանջել է դադարեցնել ֆրանսիական ապրանքների բոյկոտը «ԱՄՆ-ն պետք է շարունակի ճնշում գործադրել Ալիևի և Էրդողանի վրա, որպեսզի ԼՂ-ում վերջ դնի պատերազմին»․ կոնգրեսական Ադամ Շիֆ Թուրքիայի գործողություններն անտանելի են․ ԵՄ խորհրդի նախագահ Ադրբեջանը հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը կոպտորեն խախտեց նաև երրորդ անգամ. Վահրամ Պողոսյան Հայաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարներն ու Մինսկի խմբի համանախագահները կհանդիպեն Ժնևում ԻՀՊԿ-ի հրամանատարը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության ֆոնին երկրի հյուսիս-արևմուտքում զորքեր են տեղակայվել Արցախի ՊՆ. Թշնամական կողմի մեղադրանքներն իրականության հետ որևէ առնչություն չունեն Ադրբեջանը խախտել է ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը. Շուշան Ստեփանյան Հայկական կողմը լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը. Փաշինյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan