AM | RU
USD
EUR
RUB

«Ազատ հասարակության հիմնադրամը» դրամաշնորհի մրցույթ կհայտարարի 1918-1921թթ․-ին Գարեգին Նժդեհի գործունեության առավելագույն արդար ներկայացման համար․ Միքայել Մինասյան

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Աշխաբադում՝ ԱՊՀ անդամ երկրների գագաթաժողովի շրջանակներում, Ադրբեջանի նախագահի ելույթն անցյալ շաբաթ Սոչիում, «Վալդայ» ակումբի նիստի ժամանակ ստեղծված իրավիճակի տրամաբանական շարունակությունն էր։ Փաստացի, Սոչիում, Հայաստանի դաշնակցի, ռազմավարական գործընկերոջ, ինչպես նաև արցախյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրի ղեկավարի ներկայությամբ Ալիևն իրեն թույլ տվեց միակողմանի, առանց հակամարտության մյուս երկու կողմերի՝ Հայաստանի և Արցախի ներկայացուցիչների մասնակցության, կեղծ, մանիպուլյատիվ հայտարարություններ անել արցախյան հիմնախնդրի վերաբերյալ։ Արդյունքում, Ալիևը համարեց, որ իրեն ամեն ինչ կարելի է և արդեն ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ներկայությամբ Հայաստանին մեղադրեց «ֆաշիզմի հերոսացման» մեջ՝ անդրադառնալով Երևանում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանին:

Պատահակա՞ն է արդյոք Ալիևի նման պահվածքը։ Իհարկե՝ ո՛չ։

Առաջին, ինչպես արդեն նշեցի, Ալիևը որոշել էր, որ իրեն թույլատրվում է ցանկացած արտահայտություն Հայաստանի հասցեին մեր ռազմավարական գործընկերոջ նախագահի ներկայությամբ։ Ալիևին թվաց, որ Հայաստանի նոր ղեկավարության կոպիտ, որոշ դեպքերում՝ աններելի սխալներն արտաքին ու ներքին քաղաքականության մեջ և դրանց հետևանքով հայ-ռուսական հարաբերություններում առաջացած որոշ նյարդայնությունը կարող են իրեն հնարավորություն տալ ցինիկաբար խցկվել երկու դաշնակիցների միջև՝ մոռանալով, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները բարձր են այսրոպեական իրողություններից, այդ թվում՝ հույզերից և այս կամ այն առաջնորդի քայլերից։ Ի դեպ, այդ մասին երբևէ չպետք է մոռանան նաև մեր ռուսական կողմի ընկերներն ու գործընկերները։ Հակառակ դեպքում, նույնիսկ լռությունը ոմանց կողմից կարող է ընկալվել որպես հովանավորչություն և թողտվություն։

Երկրորդ, Ալիևն այնպիսի թեմա ընտրեց, որը որոշ ժամանակ առաջ ակտիվ և, մեղմ ասած, ոչ կոմպետենտ ու ոչ պրոֆեսիոնալ կերպով քննարկվում էր ռուսական մամուլում։ Նա համարեց, որ ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովը հարմար հարթակ է Հայաստանի հասցեին այդ թեմայով մեղադրանքներ հնչեցնելու համար։

Հասկանալով մեր ռուս գործընկերների զգայունությունը Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին Նժդեհի գործունեության հետ կապված՝ կարևոր եմ համարում հիշեցնել, որ նա բացառիկ պատմական դերակատարում է ունեցել հայ ժողովրդի համար 1918-1921թթ․-երին։ Այդ տարիներին նրա հերոսական պայքարի շնորհիվ Զանգեզուրն ու Սյունիքը հայկական մնացին, իսկ պանթյուրքիզմի գաղափարախոսներին չհաջողվեց հասնել իրենց գլխավոր նպատակին՝ Թուրքիան միավորել Ադրբեջանի և այլ թյուրքալեզու տարածքների հետ։ Այդ ձեռքբերումը կարևոր է ոչ միայն հայ ժողովրդի և նրա դաշնակիցների, այլև ողջ տարածաշրջանի համար։ Ահա թե ինչու է Գարեգին Նժդեհը հերոս հայ ժողովրդի համար։ Դա հայտնի փաստ է գիտակների համար, իսկ ժամանակակից աշխարհաքաղաքական իրողությունները դրա լավագույն ապացույցն են։

Հաշվի առնելով մեր դաշնակից երկրի հանրության շրջանում հարցի օբյեկտիվ ընկալման և դրա վերաբերյալ իրազեկվածության անհրաժեշտությունը, ինչպես նաև բացառելու համար բոլոր հնարավոր շահարկումները, ձևավորման փուլում գտնվող «Ազատ հասարակության հիմնադրամը» ակտիվորեն կզբաղվի այդ թեմայով։ Մոտ ապագայում հիմնադրամը դրամաշնորհի մրցույթ կհայտարարի 1918-1921թթ․-երին Գարեգին Նժդեհի գործունեության առավելագույն արդար ներկայացման և ռուսական փորձագիտական շրջանակներում այդ թեմայի առաջմղման համար։

Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ

Լրահոս
«Հաղթանակ» կամրջի տարբեր հատվածներում 2 տղամարդ փորձում են ցած նետվել, նրանցից մեկին փրկել են, մյուսին փորձում են փրկել Գիտնականները նշել են, թե ինչպես է կորոնավիրուսն ազդում ողջ օրգանիզմի վրա «Երկնագույն հոսք» գազատարը մայիս ամսից չի աշխատում ԱԳՆ խոսնակ. Մեզ խորապես մտահոգել է Թուրքիայի իշխանությունների որոշումը Հացի արտադրությունը նվազել է Խոսել «մի՛ ստիր» պատվիրանի մասին և բացարձակ սուտ խոսել՝ անազնվություն է. Տեր Տիգրան քահանա Բադիրյանը՝ ԿԳՄՍ նախարարին Ֆրանսիան ցավում է Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի որոշման համար «Հրապարակ». ԼՀԿ-ն իր կորցրած մանդատի հարցով գնալու է մինչև վերջ «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում տեղափոխություններ են սպասվում. ով հրաժեշտ կտա պաշտոնին Պատգամավորի անձեռնմխելիության սահմանների վերաբերյալ.Գոհար Մելոյան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 11 Երկրի պրոբլեմը Կառավարության շենքում է․ Ռոբերտ Քոչարյան Չգիտես ինչու Նիկոլը որոշել է, որ հենց ինքն է այն մարդը, որը պիտի սահմանի հայ ազգի արժեքները. Կարեն Վրթանեսյան Տուրիզմի ոլորտը փլուզումից փրկելու համար պետական աջակցություն է հարկավոր. Մեխակ Ապրեսյան Էրդողանը Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելու մասին հրամանագիր է ստորագրել Գյումրու գիշերօթիկ հաստատության 10 երեխաների և 5 աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հաստատվել Թուրքական դատարանը հրապարակեց իր վճիռը․ Սուրբ Սոֆիայի տաճարն այլևս թանգարան չի լինի Արմեն Սարգսյանն Արցախում է, որտեղ հանդիպել է նախագահ Արայիկ Հարությունյանի հետ Արայիկ Հարությունյանը հեգնում է եկեղեցուն Հանրային հեռուստաընկերության եթերում. Մեդիա Պաշտպան Հայտնի են գլխավոր գործոնները, որոնք մեծացնում են կորոնավիրուսից մահվան ռիսկը Դպրոցի տնօրենը դատի է տվել ԿԳՄՍ նախարարին Հանրակրթության չափորոշիչների նախագծում կան խնդրահարույց և ռիսկային ձևակերպումներ. ՀՅԴ ՀԵՄ Մանվել Գրիգորյանի առողջությունն այլևս չի կարող լինել դրական Դոնի Ռոստով քաղաքից Հայաստան է վերադառնում 124 ՀՀ քաղաքացի ՀՀ տարածքում ջերմաստիճանը կնվազի Ծառուկյանից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առանց աշխատանք մնացած հազարավոր մարդկանցից․ ԲՀԿ առաջնորդի հայտարարությունը Ոստիկանները բերման ենթարկեցին Վահագն Չախալյանին, Սոնա Աղեկյանին և նրանց համակիրներին Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որևէ հարցի լուծման գործիքակազմից․ Փաշինյան (տեսանյութ) Իրանը հերքել է Թեհրանում տեղի ունեցած պայթյունի մասին տեղեկատվությունը Սերժ Սարգսյանը տեսակապի միջոցով հետևել է Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքների ընթացքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Իտալիան արգելեց Հայաստանից ուղիղ ու ոչ ուղիղ չվերթներն իր տարածք Չզիջել փողոցը քաոսին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 557 դեպք. մանրամասներ «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Մահացել է Կարեն Վարդանյանը Թորոսյանի ներկայացրած առաջարկությունների փաթեթը խախտում է թե՛ իրավական, թե՛ բարոյական նորմերը․ Արփինե Հովհաննիսյան Սերբիայի նախագահը բողոքի զանգվածային ցույցերի ճնշման տակ հրաժարվել է սահմանափակումները խստացնելու մտադրությունից Կառավարությունը Արտակարգ դրությունն օգտագործել է խիստ վիճահարույց գործողությունների, օրինագծերի ընդունման համար․ Ավետիք Չալաբյան «Իրատես». Քանի դեռ ԱԱԾ-ն զբաղված է սատանաներով, ադրբեջանցիների ձեռքում են հայտնվում ՀՀ քաղաքացիների անձնական տվյալները «Ժողովուրդ»․ Կառավարության տրամադրած պետական աջակցության ծրագրերը ևս չեն փրկում գյուղոլորտը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan