AM | RU
USD
EUR
RUB

Տիգրան Աբրահամյան. Համերաշխության դիսկուրսը՝ որպես անվտանգության ապահովման կարևոր երաշխիք

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին Aysor.am-ը զրուցել է Արցախի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ:

- Պարոն Աբրահամյան, սկսենք առաջնագծում տիրող իրավիճակից, թերևս մեր հանրությանն ամենից շատ հետաքրքրող հարցերից մեկից: Ինչպիսի՞ն է իրավիճակն առաջնագծում:

- Եկեք թեմային այլ տեսանկյունից անդրադառնամ. Ադրբեջանի պաշտպանության նախարարը մի քանի օր առաջ հայտարարեց, միաժամանակ զինված ուժերի հրամանատարական կազմին հանձնարարեց կտրուկ արձագանքել Արցախի ուղղությամբ իրականացվող ամրաշինական-ինժեներական աշխատանքներին:
Այս հանձնարարությունից «սադրանքների հոտ է փչում» ու չեմ կարծում, թե ադրբեջանական գործողությունները զուտ ամրաշինական աշխատանքներին է վերաբերվում: Ըստ էության, սա ուղիղ հրաման էր սահմանագծին ակտիվանալու վերաբերյալ:

- Կարո՞ղ է սա իրավիճակի կտրուկ փոփոխությունների հանգեցնել:

- Ամբողջական գնահատականներ դեռ վաղ է հնչեցնել, իրադարձություններից առաջ ընկնել էլ պետք չէ: Անհրաժեշտ է վաղ փուլում կանխելու բոլոր այն գործընթացները, որոնք կարող են իրավիճակային փոփոխությունների հանգեցնել:

- Տեսնու՞մ եք արդյոք ռեսուրս՝ դիվանագիտական ճանապարհով այդպիսի ցնցումները կանխելու համար:

- Այսպես ասեմ. այդ ռեսուրսն ամբողջությամբ սպառված չէ, սակայն առաջնային առումով, կանխարգելիչ գործոնները պետք է փնտրել, ապահովել անվտանգային միջոցառումների շրջանակներում:

- Այդ դեպքում, ի՞նչ փուլում է բանակցային գործընթացը, ո՞ւր ենք հասել, ո՞ւր ենք գնում:

- Մի շաբաթ առաջ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը բաց տեքստով նշեց, որ բանակցային գործընթացն արգելակված է: Այս հայտարարությունն ուղիղ կապ ունի առաջնագծի վերաբերյալ իմ հնչեցված մոտեցումների հետ: Այս իրավիճակում մի քիչ դժվար է ասել, թե որ ուղղությամբ ենք շարժվում: Դեռևս կանգնած ենք: Ադրբեջանն էլ առանձնապես չի ցանկանում, որ տեղից շարժվենք, զուգահեռ իր շանտաժային քաղաքականությունն է առաջ հրում, ինչը ևս չի աշխատելու:

- Ուղիղ հարցնեմ. ի՞նչը կարող է կանխել տարածաշրջանը նոր ցնցումների փուլ թևակոխելու գործընթացը:

- Տարածաշրջանային անվտանգության միջավայրի վրա մեծ թվով գործոններ ուղղակի և անուղղակի ազդեցություն ունեն: Տարածաշրջանային երկրներում տիրող իրավիճակից՝ մեր զինված ուժերի մարտունակությունը, սակայն այստեղ մեր իմունիտետի առումով ևս մեկ զսպող գործոն կավելացնեի՝ հասարակական համերաշխության դիսկուրսի ապահովումը:

Սա չափազանց կարևոր հանգամանք է, որը ոչ միայն կարևոր ազդեցություն ունի մեր մարտունակության, կենսունակության և ընդհանուր վերցված՝ անվտանգության ապահովման վրա, այլ անփոխարինելի գործոն է առհասարակ զարգացման առումով:
Հասարակության բևեռացումը, տարբեր խմբերի միջև անդունդի ձևավորումն ու խորացումն արհեստականորեն այլ օրակարգ է մեզ առաջադրում՝ առաջնային խնդիրներից անցում կատարելով երկրորդական, հաճախ մեզ վնասող գործընթացների:

- Կհաղթահարե՞նք այդ խնդիրները:

- Այլ ճանապարհ չկա: Պարտավոր ենք, պետք է հաղթահարենք ու որքան հնարավոր է արագ:

 

Լրահոս
Երկրի պրոբլեմը Կառավարության շենքում է․ Ռոբերտ Քոչարյան Չգիտես ինչու Նիկոլը որոշել է, որ հենց ինքն է այն մարդը, որը պիտի սահմանի հայ ազգի արժեքները. Կարեն Վրթանեսյան Տուրիզմի ոլորտը փլուզումից փրկելու համար պետական աջակցություն է հարկավոր. Մեխակ Ապրեսյան Էրդողանը Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելու մասին հրամանագիր է ստորագրել Գյումրու գիշերօթիկ հաստատության 10 երեխաների և 5 աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հաստատվել Թուրքական դատարանը հրապարակեց իր վճիռը․ Սուրբ Սոֆիայի տաճարն այլևս թանգարան չի լինի Արմեն Սարգսյանն Արցախում է, որտեղ հանդիպել է նախագահ Արայիկ Հարությունյանի հետ Արայիկ Հարությունյանը հեգնում է եկեղեցուն Հանրային հեռուստաընկերության եթերում. Մեդիա Պաշտպան Հայտնի են գլխավոր գործոնները, որոնք մեծացնում են կորոնավիրուսից մահվան ռիսկը Դպրոցի տնօրենը դատի է տվել ԿԳՄՍ նախարարին Հանրակրթության չափորոշիչների նախագծում կան խնդրահարույց և ռիսկային ձևակերպումներ. ՀՅԴ ՀԵՄ Մանվել Գրիգորյանի առողջությունն այլևս չի կարող լինել դրական Դոնի Ռոստով քաղաքից Հայաստան է վերադառնում 124 ՀՀ քաղաքացի ՀՀ տարածքում ջերմաստիճանը կնվազի Ծառուկյանից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առանց աշխատանք մնացած հազարավոր մարդկանցից․ ԲՀԿ առաջնորդի հայտարարությունը Ոստիկանները բերման ենթարկեցին Վահագն Չախալյանին, Սոնա Աղեկյանին և նրանց համակիրներին Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որևէ հարցի լուծման գործիքակազմից․ Փաշինյան (տեսանյութ) Իրանը հերքել է Թեհրանում տեղի ունեցած պայթյունի մասին տեղեկատվությունը Սերժ Սարգսյանը տեսակապի միջոցով հետևել է Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքների ընթացքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Իտալիան արգելեց Հայաստանից ուղիղ ու ոչ ուղիղ չվերթներն իր տարածք Չզիջել փողոցը քաոսին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 557 դեպք. մանրամասներ «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Մահացել է Կարեն Վարդանյանը Թորոսյանի ներկայացրած առաջարկությունների փաթեթը խախտում է թե՛ իրավական, թե՛ բարոյական նորմերը․ Արփինե Հովհաննիսյան Սերբիայի նախագահը բողոքի զանգվածային ցույցերի ճնշման տակ հրաժարվել է սահմանափակումները խստացնելու մտադրությունից Կառավարությունը Արտակարգ դրությունն օգտագործել է խիստ վիճահարույց գործողությունների, օրինագծերի ընդունման համար․ Ավետիք Չալաբյան «Իրատես». Քանի դեռ ԱԱԾ-ն զբաղված է սատանաներով, ադրբեջանցիների ձեռքում են հայտնվում ՀՀ քաղաքացիների անձնական տվյալները «Ժողովուրդ»․ Կառավարության տրամադրած պետական աջակցության ծրագրերը ևս չեն փրկում գյուղոլորտը «Ժողովուրդ»․ Ինչու «Ընդերքի մասին» օրինագիծը հանվեց օրակարգից «Իրատես». «Անգլուխ» նախարարությամբ ավելի հեշտ է ուզածին հասնել. հարցեր են առաջանում «Ժողովուրդ»․ Երևանի քաղաքապետը «ընդհատակից» է գործում. գույքահարկի մասին «Իրատես». Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը երբեք պաշտոնանկ չի անի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին «Փաստ». «Իմ քայլում» սկսել են միմյանց նկատմամբ դեմարշներ ու ֆեյքային գրոհներ կազմակերպել «Հրապարակ». Ո՞վ է վարչապետը` Թորոսյանը, թե Փաշինյանը. դժգոհության ալիք «Փաստ». ՍԴ դատավորների հարցով ՄԻԵԴ-ի որոշման առումով իշխանությունը մտավախություն ունի «Իրատես». Գալու են ասեն՝ տեսաք, մեզ չլսեցիք ու ամեն բան թարս գնաց. «Իմ քայլում» որոշում ունեն «Հրապարակ». Եկող շաբաթ խորհրդարանը կրկին հանգիստ չի ունենա «Հրապարակ». Հայաստանը խնդիր ունի ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև ՆԱՏՕ-ի հետ Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan