AM | RU
USD
EUR
RUB

Ադրբեջանը ցանկանում է Արցախը՝ առանց բնիկ ժողովրդի. ԱԳՆ մամուլի խոսնակ

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Ադրբեջանի նախագահի կողմից Մարաղայի սցենարի ներկայացումը որպես ԼՂ հիմնախնդրի լուծման տեսլական ի ցույց է դնում Ադրբեջանի մոտեցումը, որ նա ցանկանում է Արցախը՝ առանց բնիկ ժողովրդի»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Ադրբեջանի նախագահը փախստականների հետ հանդիպմանը իր խոսքում անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի երբեմնի ծաղկուն, ամբողջությամբ հայկական, 5000 հազար բնակչություն ունեցող Մարաղա բնակավայրին, որի բնակչությունը 1992 թ. ոչնչացվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից, և բնակավայրը շարունակում է մնալ Ադրբեջանի օկուպացիայի տակ: Այժմ Ադրբեջանի նախագահը ի լուր աշխարհի նշում է, որ այդ բնակավայրը վերակառուցվել է և բնակեցվել է ադրբեջանցիներով: Հատկանշական է, որ այս հայտարարությունը տեղավորվում ԼՂ հիմնախնդրի կարգավորման ադրբեջանական մոտեցման համատեքստում և ներկայացվում է լուծման տեսլական»,- նշեց նա։

Նաղդալյանի խոսքով՝ խնդրի կարգավորման Մարաղայի տարբերակի խրախուսումը բացահայտում է Ադրբեջանի ղեկավարության իրական մտադրությունը՝ ժողովուրդներին նախապատրաստել ոչ թե խաղաղության, այլ այդ ժողովուրդների նկատմամբ բռնության իրականացման:

«Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը երբևէ թույլ չեն տա Արցախում նոր վայրագություններ, դրանց դիմակայումը համահայկական խնդիր է, որը Ստեփանակերտում օգոստոսի 5-ին լավագույնս ձևակերպել է ՀՀ իշխանությունների կողմից ստանձնած հանձնառությամբ»,- շեշտեց խոսնակը։

Անդրադառնալով «Վալդայ» ակումբի համաժողովի ժամանակ Ալիևի պատասխանին՝ Նաղդալյանն ասաց. «Չէի ցանկանա խորանալ ժողովուրդ և բնակչություն եզրույթների ադրբեջանական մեկնաբանության մեջ, բայց պետք է նշեմ, որ ժողովրդավարական հասարակությունում բնակչությունը նաև ժողովուրդ է և հակառակը։ «Վալդայ»-ի հայտարարությունում Ադրբեջանի նախագահի միայն մեկ եզրույթի հետ կարող եմ ամբողջությամբ համաձայնվել, որ հակամարտությունից առաջ Արցախի բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր էին, և Արցախի ժողովրդի կամարտահայտությունը տեղի է ունեցել բնակչության ճնշող և բացարձակ մեծամասնության կամարտահայտության միջոցով»։

Լրահոս
Ֆրանսիան ցավում է Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի որոշման համար «Հրապարակ». ԼՀԿ-ն իր կորցրած մանդատի հարցով գնալու է մինչև վերջ «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում տեղափոխություններ են սպասվում. ով հրաժեշտ կտա պաշտոնին Պատգամավորի անձեռնմխելիության սահմանների վերաբերյալ.Գոհար Մելոյան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 11 Երկրի պրոբլեմը Կառավարության շենքում է․ Ռոբերտ Քոչարյան Չգիտես ինչու Նիկոլը որոշել է, որ հենց ինքն է այն մարդը, որը պիտի սահմանի հայ ազգի արժեքները. Կարեն Վրթանեսյան Տուրիզմի ոլորտը փլուզումից փրկելու համար պետական աջակցություն է հարկավոր. Մեխակ Ապրեսյան Էրդողանը Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելու մասին հրամանագիր է ստորագրել Գյումրու գիշերօթիկ հաստատության 10 երեխաների և 5 աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հաստատվել Թուրքական դատարանը հրապարակեց իր վճիռը․ Սուրբ Սոֆիայի տաճարն այլևս թանգարան չի լինի Արմեն Սարգսյանն Արցախում է, որտեղ հանդիպել է նախագահ Արայիկ Հարությունյանի հետ Արայիկ Հարությունյանը հեգնում է եկեղեցուն Հանրային հեռուստաընկերության եթերում. Մեդիա Պաշտպան Հայտնի են գլխավոր գործոնները, որոնք մեծացնում են կորոնավիրուսից մահվան ռիսկը Դպրոցի տնօրենը դատի է տվել ԿԳՄՍ նախարարին Հանրակրթության չափորոշիչների նախագծում կան խնդրահարույց և ռիսկային ձևակերպումներ. ՀՅԴ ՀԵՄ Մանվել Գրիգորյանի առողջությունն այլևս չի կարող լինել դրական Դոնի Ռոստով քաղաքից Հայաստան է վերադառնում 124 ՀՀ քաղաքացի ՀՀ տարածքում ջերմաստիճանը կնվազի Ծառուկյանից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առանց աշխատանք մնացած հազարավոր մարդկանցից․ ԲՀԿ առաջնորդի հայտարարությունը Ոստիկանները բերման ենթարկեցին Վահագն Չախալյանին, Սոնա Աղեկյանին և նրանց համակիրներին Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որևէ հարցի լուծման գործիքակազմից․ Փաշինյան (տեսանյութ) Իրանը հերքել է Թեհրանում տեղի ունեցած պայթյունի մասին տեղեկատվությունը Սերժ Սարգսյանը տեսակապի միջոցով հետևել է Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքների ընթացքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Իտալիան արգելեց Հայաստանից ուղիղ ու ոչ ուղիղ չվերթներն իր տարածք Չզիջել փողոցը քաոսին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 557 դեպք. մանրամասներ «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Մահացել է Կարեն Վարդանյանը Թորոսյանի ներկայացրած առաջարկությունների փաթեթը խախտում է թե՛ իրավական, թե՛ բարոյական նորմերը․ Արփինե Հովհաննիսյան Սերբիայի նախագահը բողոքի զանգվածային ցույցերի ճնշման տակ հրաժարվել է սահմանափակումները խստացնելու մտադրությունից Կառավարությունը Արտակարգ դրությունն օգտագործել է խիստ վիճահարույց գործողությունների, օրինագծերի ընդունման համար․ Ավետիք Չալաբյան «Իրատես». Քանի դեռ ԱԱԾ-ն զբաղված է սատանաներով, ադրբեջանցիների ձեռքում են հայտնվում ՀՀ քաղաքացիների անձնական տվյալները «Ժողովուրդ»․ Կառավարության տրամադրած պետական աջակցության ծրագրերը ևս չեն փրկում գյուղոլորտը «Ժողովուրդ»․ Ինչու «Ընդերքի մասին» օրինագիծը հանվեց օրակարգից «Իրատես». «Անգլուխ» նախարարությամբ ավելի հեշտ է ուզածին հասնել. հարցեր են առաջանում «Ժողովուրդ»․ Երևանի քաղաքապետը «ընդհատակից» է գործում. գույքահարկի մասին «Իրատես». Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը երբեք պաշտոնանկ չի անի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին «Փաստ». «Իմ քայլում» սկսել են միմյանց նկատմամբ դեմարշներ ու ֆեյքային գրոհներ կազմակերպել «Հրապարակ». Ո՞վ է վարչապետը` Թորոսյանը, թե Փաշինյանը. դժգոհության ալիք
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan