AM | RU
USD
EUR
RUB

Համայնքապետի ԺՊ-ն արգելում է ինձ խոսել զինվոր որդիներիս հետ

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Hraparak.am: Նորաշեն համայնքի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Հարությունյանը մի քանի շաբաթ է ինչ նշանակվել է, սակայն արդեն կադրային ջադ է սկսել։ Հիշեցնենք, որ Արարատի մարզպետ Գարիկ սարգսյանը աշխատանքից ազատել էր համայնքապետ Նորայր Գրիգորյանին, և նրա փոխարեն նշանակել ավագանու անդամ Արտակ Հարությունյանին։ Մեզ հետ կապվեց համայնքապետարանի աշխատակիցներից մեկը՝ Անուշ Աբրահամյանը՝ ասելով, որ համայնքապետի պաշտոնակատարը իրեն ստիպում է ազատման դիմում գրել․ նրա նշանակումից հետո թաց աչքերով է գնում աշխատանքի․

«Առաջին օրը մեր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը մտավ համայնքապետարան, ինձ կանչեց կաբինետ և ասաց՝ ես չեմ ուզում քեզ հետ աշխատել, արի բարի նոտաների վրա պայմանավորվենք, դու քո դիմումը գրի, գնա։ Ես ասացի, որ չեմ կարող դիմում գրել, ի՞նչն է պատճառը, ասում է՝ դե որ գնացիր մարզպետարան, ցույց արեցիր մարզպետի դեմ, դու գիետես՝ մարսելո՞ւ ես այդ ամենը։ Ասում եմ՝ ինչու միայն ե՞ս եմ գնացել, ասում է ՝ քեզանից եմ սկսում։ Ես իրեն ասում եմ՝ պարոն Հարությունյան, խնդրում եմ, ես ազատման դիմում չեմ գրելու, ասում է՝ չե՞ս գրելու, ես քեզ կազատեմ։ Ես իրեն խնդրում, բացատրում եմ, որ ես 2 զինվորի մայր եմ, սկեսուրս հաշմանդամ է, ամուսինս հիվանդ է, մենք ինչո՞վ պետք է ապրենք, ասում է՝ ինձ համար նշանակություն չունի, թե քո ընտանիքն ինչ վիճակում է։ Ինձ ասում է, որ մարզպետարան է գնացել, ասել են, որ իմ պաշտոնը հայեցողական պաշտոն է և կարող է ազատել աշխատանքից։ Ասում եմ՝ բայց ի՞նչ հիմքով եք ազատում, ախր ես 2 օր է աշխատում եմ, Դուք իմ աշխատանքից ինչ եք տեսել , որ ուզում եք ինձ հեռացնել»։

Աբրահամյանը պնդում է, որ պաշտոնակատարն իրեն ասել է, որ ցույցերին մասնակցելու համար է աշխատանքից ազատում՝ «ժամանակին ցույցերի չգնայիր»,- ասել է աշխատակցին։ Անուշ Աբրահամյանը նաև ասաց, որ Հարությունյանը ջանք ու առանդ չի խնայում, որ իրեն ստիպի աշխատանքից ազատման դիմում գրել, նույնիսկ ստիպում է, որ աշխատասենայկի դուռը մշտապես բաց պահի, մի օր էլ փողոցից տղաներ է կանչել, որ Աբրահամյանի համակարգիչը ապամոնտաժեն․

«Փողոցից գյուղի անծանոթ տղաների կանչեց, թե՝ քո համակարգիչը էս սենյակից հանում ենք, դու էլ էստեղ չես նստում, գնա ուրիշ տեղ նստի։ Ասում եմ՝ հա, էլի գնամ նստեմ, բայց թողեք համակարգիչը ես անջատեմ, իրենք չգիտեն, լարերը կպոկեն, համակարգչի մեջ կարևոր փաստաթղթեր, ծրագրեր կան, կփչացնեն, թողեք ես կանեմ։ Ինձ ասում ՝ դա ինձ հետաքրքիր չի, համակարգչիս լարերը պոկեցին, տարան շպրտեցին դիմացի սենյակը, աշխատաղների հետ միասին հավաքել ենք։ Բացի այդ՝ ես օպերատոր եմ, չի թողնում, որ ես աշխատակազմի քարտուղարի հետ ընդհանրապես շփվեմ։ Ասում է՝ եթե քարտուղարը քեզ բան ունի ասելու, թող գրի տա բնակչին, բնակիչը բերի տա քեզ։ Ես աշխատակազմի քարտուղարի հետ այդպես եմ շփվում, մի զավեշտալի իրավիճակ է ստեղծել համայնքապետարանում։ Ինձ առավոտից իրիկուն լացացնում է, թաց աչքերով եմ աշխատում համայնքապետարանում»։

Աբրահամյնի խոսքով՝ համայնքապետի ԺՊ-ն նույնիսկ թուլ չի տալիս զինծառայության մեջ գտնվող որդիների հետ զրուցել, ասել է՝ «ինձ չի հետաքրքրում՝ ով է զանգում»․

«Դիրքերում հեռախոս չի թուլատրվում։ Ես իմ տղային խնդրում եմ, որ դիրքեր բարձրանալուց առաջ ինձ գոնե մի հատ զանգահարի, երկար ժամանակ հետը չեմ կարողանալու խոսել, որ ես հանգիստ լինեմ։ Առավոտյան տղաս զանգում է, ինձ ասում է՝ հեռախոսը էնյան դիր, չտենամ էլ մյուս անգամ էդ հեռախոսով խոսես, ինձ ընդհանրապես հետաքրքիր չի՝ զինվորն ա, թե ով ա։ Տեղափոխվելիս էլ իմ իրերն եմ հավաքում, գալիս ինձ ասում է՝ էս ի՞նչ է պայուսակիդ մեջ, կարողա դու կարևոր փաստաթուղթ ես գողանում, բացել եմ, պայուսակս հատ-հատ ստուգել է։

Համայնքի բնակիչները միջանցքում նստած են, աղմուկ է լինում։ Դուռը ծածկել եմ, որ հերթով մարդկանց ճանապարհենք։ Ինձ ասում է՝ էս դուռը ինչո՞ւ ես ծածկել, եթե մյուս անգամ դուռը ծածկեցիր, ես քեզ զգուշացում կտամ, կազատեմ աշխատանքից։ Ասում եմ՝ քամի է գալիս, ոտքերս մրսում են, ասում է՝ ուզում ես՝ հիվանդացի, դա ինձ հետաքրքիր չէ։ Ես հիմա հիվանդանոցում եմ, առավոտյան վատացել էի, ինձ ասում էր՝ հիմա չե՞ս գրում դիմում։ Ես իրեն ասացի, որ աշխատանքից դուրս չեմ գա, իմ ընտանիքը շատ վատ վիճակում է, ես էդ փողի կարիքը շատ ունեմ։ Ես ընդամենը 80 հազար դրամ գումար եմ ստանում, դա մի չնչին գումար է, դուք պատկերացրեք՝ մենք ինչպես ենք ապրում»։

«Հրապարակը» կապվեց նաև Արտակ Հարությունյանի հետ, վերջինս նախ հերքեց, որ առաջարկել է դիմում գրել, ապա հավելելով, որ մեքենայի ղեկին է, ապա որոշ ժամանակ անց հետ զանգահարեց և որոշեց խոսել՝ ասելով, որ պարզապես հետը զրուցել է, և առաջարկել է իրեն համապատասխան աշխատանքի անցնել․

«Նման բան չկա, կոլեկտիվում էլի աշխատակիցներ կան, կարող եք իրենց հարցնել։ Անհեթեթություն է, որ ես ինչ-որ մեկին արգելեմ հեռախոսով խոսել։ Որպես օպերատոր որ ինքը աշխատում է, ինքը դրա մասնագետը չի , ինքը այդ աշխատանքին չի տիրապետում, որի արդյունքում էլ համայնքի նախկին ղեկավարը նման վատ իրավիճակում է հայտնվել, ինքը իր աշխատանքային պարտականությունների մեջ թերացել է։ Անուշիկ Աբրահամյանը իր աշխատանքը չի կատարել ։ Ուսումնասիրելով կանոնադրությունը, իր անձնական գործերը, որ ինքը մասնագիտությամբ մանկավարժ-հոգեբան է, օպերատորական ոչ մի որակավորում չունի։ Իր հետ զրուցել եմ, ասել եմ՝ դու համապատասխան մասնագետ չես, դիմում գրի, որ քեզ այլ աշխատանքի տեղափոխեն, որովհետև դու չես տիրապետում։ Ես նույնիսկ իրենից գրավոր բացատրություն եմ ուզել՝ նախկինում աշխատանքի մեջ թերանալու վերաբերյալ , որ ինքը ինձ գրավոր բացատրություն տա, թե ինչու համայնքապետարանի կայքը պատշաճ չի վարել։ Ինքը ինձ ասում է՝ իմ առողջությունը լավ չի։ Իրեն նախատեսված գրաֆիկով արձակուրդը եղել է օգոստոս ամսին, ինքը օգտագործել է 15 օրը, դրանից բացի 9 օր ունի, այդ 9 օրը ինքը պետք է համաձայնեցնի ղեկավարի հետ։ Ես իրեն ասում եմ, որ համայնքապետարանում կուտակված խնդիրներ կան, 10 օր մեր համայնքապետարանի աշխատանքները խաթարված են եղել։ Ես իրեն ընդամենը ասել եմ, որ հիմա առարկում եմ, թույլ չեմ տալիս , եթե չկա հիմնավոր պատճառ։ Գնաց, վատ զգաց, մի օր բյուլետեն բացեց բուժարանում, 2-րդ օրը գնաց, այսօր իրեն վատ է զգացել։ Եթե ինքը վատառողջ է, թող հիմնավոր փաստեր բերի, գնա բուժվի»,- ասաց համայնքապետի պաշտոնակատարը։

Հարցրինք, թե տեղյա՞կ է Աբրահամյանի սոցիալական վիճակից, գիտի՞, որ զինծառայող 2 որդի ունի ու տան միակ աշխատողն է․

«Ես էլ բազմազավակ հայր եմ, 4 երեխա ունեմ։ Դրա համար փաստեր են պետք, եթե անապահով է, թող թղթեր բերի հիմնավորի իր ասածը»,- պատասխանեց Հարությունյանը։

Լրահոս
Պետք է դադարենք ժամանակ ծախսել ներքաղաքական խնդիրների վրա և նախագծենք ՀՀ-ի զարգացման տեսլականը. Ոսկանյան Որքա՞ն աշխատավարձ են ստացել նախարարները 2019 թ-ին, ի՞նչ ունեցվածք ունեն․ 12 նախարարների հայտարարագրերը Սարսանգի ջրամբարում 11 և 14-ամյա երեխաներ են ջրահեղձ եղել Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց Հուլիսի 6-ի հոսանքազրկումների մասին Նոր ՀԿ՝ գիտության ու կրթության զարգացման և իրավունքների պաշտպանության համար Միջազգային հեղինակավոր պարբերականներն ու ABC հեռուստաալիքն անդրադարձել են «ԱրմՆյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաընկերություններ ոստիկանների այցելությանը Էջմիածնի Մայր Տաճարի վերանորոգումը խոչընդոտելու հրահանգը տրված է անձամբ Փաշինյանի կողմից. Աշոտյան Հովիկ Աղազարյանի որդուն մեղադրանք է առաջադրվել. գործն ուղարկվել է դատարան «Այսօր մենք ամեն ոլորտում կորցնում ենք հայկականը» Օդի ջերմաստիճանը կբարձրանա Արայիկ Հարությունյանը ընդունել է Զոհրաբ Մնացականյանին Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը 129 է. ծանր վիճակում է գտնվում մեկ հոգի Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 580 դեպք «Հրապարակ». Իշխանությունը ձեռնամուխ է եղել մամուլի և խոսքի ազատության դեմ պայքարելու գործին «Հրապարակ». Իշխանությունների հույսերը չեն արդարացել «Հրապարակ». Արարատ Միրզոյանը Փաշինյանին համոզել է ևս մեկ անգամ «չտապալել» սահմանադրական կարգը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 4 Դատավորին ՍԴ շենք մտնել չթույլատրելն ուղղակիորեն ՀՀ Քրեական օրենսգրքով հետապնդվող արարք է. Դավիթ Հարությունյան ՀՀ իշխանությունների գերակա խնդիրը ՌԴ-ի հետ հարաբերությունները չեղարկելն է․ Արա Վարդանյան (տեսանյութ) Արցախի Հանրապետության նախագահը նախաձեռնել է համաներման և ներման առանձին գործընթացներ Վարչապետը ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակում նոր նշանակում է արել Խուզարկություն՝ Սևանի Հարսնաքար հյուրանոցային համալիրում Գլուխներդ պատին եք տվել, եթե մտածում եք, թե կարող եք Հայաստանում ազատ խոսք ճնշել. քաղաքագետ Էլ չասեք, որ վիրուսի այս տեմպի համար քաղաքացին է մեղավոր. դուք ու ձեր փնթիությունն են մեղավոր Էլ չասեք, որ վիրուսի այս տեմպի համար քաղաքացին է մեղավոր. դուք ու ձեր փնթիությունն են մեղավոր Ոստիկանության ծառայողներն «Արմնյուզ» ՀԸ–ում են (տեսանյութեր) Ակնհայտ անօրինական հրամանը կամ կարգադրությունը չկատարելը բացառում է քրեական պատասխանատվությունը. Ռուբեն Մելիքյան Հանրային համերաշխության քայքայումը անդառնալի հետևանքներ կարող է ունենալ․ Արթուր Վանեցյան «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վտանգված է Միջադեպ Սահմանադրական դատարանում՝ ոստիկանների մասնակցությամբ ԱԺ ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը Արթուր Ղազինյանը ներկայացնում է կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու մասին իր հաղորդման վերաբերյալ ՀՔԾ-ի պատասխանը. ՈՒՂԻՂ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 662 դեպք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և մարզերում Ամերիաբանկը՝ համաճարակային պայմաններում օնլայն ծառայությունների ու նոր հնարավորությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախի նախագահի հաստատած կառավարութան որոշումներով՝ նշանակվել են փոխնախարարներ Մոսկվա-Երևան երեք թռիչք կիրականացվի «Իրատես». Նիկոլի գաղտնիքը «Ժողովուրդ». ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն «ընդհատակ է անցել»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan