AM | RU
USD
EUR
RUB

Հարգելի Սասուն Խաչատրյան, ընդունեք սա որպես հանցագործության մասին հաղորդում

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Facebook: Մինչ բոլորն ապշած գրում են, թե ինչպես կարելի է Հրայր Թովմասյանի 75-ամյա տարեց հորը եւ երկու դուստրերին կանչել ԱԱԾ, ես ամենեւին զարմացած չեմ։ Ես այլեւս չեմ զարմանում, որովհետեւ մեր երկրում վերացել է որեւէ տաբու, չեմ զարմանում, քանզի հետեւողականորեն վերացվում են բարոյականության բոլոր նշմարելի եւ աննշմարելի գծերը։ Չեմ զարմանում, քանի որ Հայաստանում իրավաբանությունը դարձել է փախստական, որին ոչ ոք (իրավապահ մարմիններն առաջին հերթին) կարգավիճակ չի ուզում տալ, իսկ քաղաքականությունն էլ ամբողջությամբ սկսել է համապատասխանել երբեւէ արված ամենավատ բնութագրություններին։

Ես անկեղծ կցանկանայի հույս ունենալ, որ հնարավոր է Նիկոլ Փաշինյանին հորդորել՝ սթափվել եւ ուշքի գալ, հաղթահարել ինքն իրեն եւ դադարեցնել սերունդների միջեւ ատելության սերմանումը։

Կցանկանայի հույս ունենալ, որ նրան կարելի է հիշեցնել ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին, հիշեցնել, որ երբեւէ որեւէ մեկը հավերժ չի մնում քաղաքականության մեջ եւ ինչպես ցանկացած քաղաքական գործիչ ինքը եւս գնալու է, իսկ իր գեներացրած ատելությունը մնալու է։ Սակայն այդ հույսը ամեն նոր օր հօդս է ցնդում վարչապետ Փաշինյանի ռեժիմի գործողությունների հետեւանքով։

Կցանկանայի հույս ունենալ, որ ՀՔԾ եւ ԱԱԾ աշխատակիցները կհիշեն, որ կան հրամաներ, որոնք տրվում են, սակայն չեն կարող կատարվել, որ կան գծեր, որ չպետք է անցել։ Սպայի պատիվը ամեն հրաման կատարելու մեջ չէ, սպայի պատիվն արժանապատվություն է, անթույլատրելի ու անօրինական հրամաններին ՈՉ ասելու կարողություն, անկարողության դեպքում՝ պատվախնդիր հեռացում։ Սա այն դեպքը չէ, որ մոռացվեք կամ էլ ասեք՝ «դե հրամանա անում էինք»։ Եթե ուզում եք հասկանալ ձեզ տրված հրամանն ինչպիսինն է՝ պարզ թեսթ կա՝ «մի արա այն ինչ չես ցանկանա, որ վաղը լինի ընտանիքիդ հանդեպ»։ Չեմ ասում քո հանդեպ, քանզի հրամաններն արդեն վաղուց մտել են մարդկանց ընտանիքներ։

Չի մոռացվելու նաեւ նա, ում համար արվում է այս ամենը։ «Բարեպաշտի» ու «բարձրակարգ իրավաբանի» համբավը չի կարելի արատավորել «հանուն պաշտոնի ամեն ինչ» հանցավոր ու ցինիկ բանաձեւով։

Հ.Գ.Հրայր Թովմասյանի դեմ իշխանության զավթման հատկանիշներով հարուցված քրեական գործը թակարդ է հենց Նիկոլ Փաշինյանի համար։ Եթե Հրայր Թովմասյանը ՍԴ դատավոր է դարձել մինչեւ պատգամավորական լիազորությունների դադարումը, ապա ճիշտ նույն կերպ Նիկոլ Փաշինյանը՝ վարչապետ, իսկ Արարատ Միրզոյանը՝ փոխվարչապետ, Մանե Թանդիլյանն եւ Ֆելիքս Ցոլակյանն էլ՝ նախարար դարձել են մինչեւ իրենց պատգամավորական լիազորությունների դադարումը։

Բացատրեմ, թե՞ կհասկանանք, թե սա ինչ է նշանակում։

Հարգե՜լի Սասուն Խաչատրյան ընդունեք սա որպես հանցագործության մասին հաղորդում՝ հենց նույն հիմնավորումներով, ինչը ձեզ ներկայացվել է Հրայրի դեպքում։

Արփինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լրահոս
«ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Բուժման մեջ գտնվող դատապարտյալը հիվանդասենյակից փախուստի է դիմել ԱԺ-ում քննարկվում է Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը. Ուղիղ Գերմանիայում երկու ինքնաթիռ է բախվել թռիչքուղում Պետք է անհապաղ պահանջել հրապարակել բյուջեի մշակութային տողերի բացվածքը Իրանում մեկ օրով անջատվել է ինտերնետը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 18 Պուտինը մտադիր է այցելել Թուրքիա Երևանում և ևս 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն «Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել Շրջակա միջավայրի նախարարությանը «Դեղին բաճկոնների» պատճառով Փարիզում փակվել է մետրոյի ավելի քան 20 կայարան Հանրապետությունում ջերմաստիճանը շարունակում է նվազել Իշխանության մյուս թևերն իրավունք չունեն դատարանի կայացրած ակտը քննադատելու. ՍԴ դատավոր Բիլ Գեյսթը կրկին աշխարհի ամենահարուստ մարդն է Կներես մեզ, եղբայր, շեղվել ենք քո գծած գծից, ուրիշ ուղղությամբ ենք գնում, գնում ենք ոչ մի տեղ Բակո Սահակյանը ընդունել է Արթուր Ջավադյանին Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ Եվս 2 կազմակերպություն միացել է ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող շարժմանը Ադրբեջանը արձակել է ավելի քան 2300 կրակոց ՀՀ-ում իրավունքի և օրենքի գերակայությունն անպայման հաստատվելու է. Արսեն Բաբայան Կապ չունի, թե որ ամսին ես գնում Սևան, եթե դու լողալ չգիտես Մառախուղ՝ Գորիս-«Զանգեր» ավտոճանապարհին Ս. Անդրեաս և Ս. Փիլիպպոս առաքյալների հիշատակության օրն է «Հրապարակ». Երբ չես զբաղվում քաղաքականությամբ «Ժողովուրդ». Ինչո՞ւ տեղական ավիաընկերությունը աֆրիկյան աշխատանքային պայմանները գերադասեց հայկականից «Հրապարակ». ԲՀԿ-ն հրավիրված է եղել, սակայն չի մասնակցել «Հրապարակ». Իշխանությունն ամեն ինչ անում է ԼՀԿ-ի քվեն ստանալու համար «Փաստ». Բազմաթիվ տնտեսական և քաղաքական ռիսկեր կան, իսկ իշխանավորները «թիթեռ են նկարում» «168 ժամ». Հերթական ծառայությունը Վլադիմիր Վլադիմիրովիչին «Փաստ». ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հարցում իշխանությունը ծանր կացության մեջ է հայտնվել Ես հավատում եմ, որ ուժեղ պետություն կարող ենք ունենալ միայն սեփական դիմագիծը պահելով Ոչ տղամարդու շնորհք կա վրեն, ոչ էլ մարդու. մշակույթ փոխողիս տեսեք ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 16 Առաջին անգամ Հայաստանում մի սեղանի շուրջ հավաքվեցին բոլոր ընդդիմադիր ուժերը. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) «Սանիթեքին» տրամադրվող գումարից շուրջ 600 միլիոն դրամով ավել գումար է տրամադրվում աղբահանության նոր կազմակերպությանը. Շիրազ Խաչատրյան Ոչ միայն Հանրային հեռուստաընկերությունը, այլև պետական բոլոր ինստիտուտներն իջեցվում են Փաշինյանի գռեհիկ հայտարարությունների մակարդակին. Աղասի Ենոքյան Իշխանությունները մանիպուլացնում են հասարակությանը՝ շահարկելով Մելի՝ սեռափոխված լինելու փաստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Չափազանց կարևոր է ապազգայինը մարմնավորող անձի՝ Արայիկ Հարությունյանի հեռացումը համակարգից (տեսանյութ) Ո՞վ է ցուցարար Գոռ Սարգսյանը Բակո Սահակյանն Արայիկ Գրիգորյանին նշանակել է Արցախի ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan