«Իրատես». Դա տա­րա­ծաշր­ջա­նում հայ ժո­ղովր­դին ոչն­չաց­նե­լու ու­ղիղ կոչ է

«Իրատես». Դա տա­րա­ծաշր­ջա­նում հայ ժո­ղովր­դին ոչն­չաց­նե­լու ու­ղիղ կոչ է

«Բոլորին էլ հասկանալի է, որ գործ ունենք անփորձ իշխանության հետ, ու հասարակությունն այս առումով շատ հանդուրժող է. այս մեկուկես տարվա ընթացքում շատ բաների վրա աչք փակեց։ Բայց մինչև ե՞րբ…

Ան­տե­ղյա­կու­թյան «հմայքն ու թշ­վա­ռու­թյու­նը» ցցուն երևում են ար­տա­քին հա­րա­բե­րու­թյուն­նե­րում։ Հարց է ա­ռա­ջա­նում՝ մե­կու­կես տա­րի հե­տո՞ էլ այս­քան բո­բիկ պի­տի լի­նել այս ո­լոր­տում՝ չի­մա­նա­լով ան­գամ Հա­յաս­տա­նին բա­ցա­հայտ ուղղ­ված սպառ­նա­լիք­նե­րին ինչ­պես ար­ձա­գան­քել։ Մեր շուրջն ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը վայր­կյան առ վայր­կյան են զար­գա­նում, տա­րա­ծաշր­ջա­նը ե­ռա­ցող կաթ­սա է հի­շեց­նում, հար­կա­վոր է աշ­խա­տել ու ջանք թա­փել հաս­կա­նա­լու ժա­մա­նա­կի հրա­մա­յա­կա­նը։ Մեզ նման երկ­րի հա­մար շա՜տ մեծ շռայ­լու­թյուն է ար­տա­քին մար­տահ­րա­վեր­նե­րից ան­տե­ղյակ, մի­ջազ­գա­յին օ­րա­կար­գից զրո պատ­կե­րա­ցում ու­նե­ցող իշ­խա­նու­թյուն ու­նե­նա­լը։ Ինչևէ, ու­նենք այն, ինչ ու­նենք։

Բայց որ մեր ան­մի­ջա­պես քթի տակ կա­տար­վո­ղին են ան­հա­ղորդ, սա ար­դեն վտան­գա­վոր է։ Նա­խօ­րեին Ա­լիևը հայ­տա­րա­րել է. «Նա­խիջևանն ան­ջատ­ված է Ադր­բե­ջա­նից։ Մեր միջև պատ­մա­կան ադր­բե­ջա­նա­կան Զան­գե­զուրն է, ո­րի փո­խան­ցու­մը Հա­յաս­տա­նին հան­գեց­րել է թյուր­քա­կան աշ­խար­հի աշ­խար­հագ­րա­կան պա­ռակտ­մա­նը»։ Իսկ նրա եղ­բայ­րա­կան պե­տու­թյան՝ Թուր­քիա­յի նա­խա­գա­հին էլ խոս­տա­ցել օգ­նել՝ «պատ­մա­կան ար­դա­րու­թյու­նը» վե­րա­կանգ­նե­լու հար­ցում։ Սա տա­րա­ծաշր­ջա­նում հայ ժո­ղովր­դին ոչն­չաց­նե­լու ու­ղիղ կոչ է։ Բայց ի՞նչ հետևեց այս հայ­տա­րա­րու­թյա­նը, ըն­դա­մե­նը ԱԳՆ խոս­նա­կի մա­կար­դա­կով եր­կու տող ա­նո­րոշ հայ­տա­րա­րու­թյուն։

Ի՞նչ պի­տի ա­ներ այս­պի­սի դեպ­քե­րում նոր­մալ իշ­խա­նու­թյու­նը. առն­վազն գոր­ծի դներ իր փոր­ձա­գի­տա­կան շր­ջա­նակ­նե­րը, խոր­հր­դա­րա­նա­կան մե­ծա­մաս­նու­թյան ար­հես­տա­վարժ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին։

Ի վեր­ջո, այն, ինչ հնա­րա­վոր չէ ա­սել պաշ­տո­նա­կան հա­ղոր­դագ­րու­թյամբ, շատ ա­վե­լի սուր և հա­տու կա­րող են ի­րենց թույլ տալ այդ օ­ղակ­նե­րը։ Բայց ո՞ւր են խոր­հր­դա­րա­նա­կան մե­ծա­մաս­նու­թյան, մաս­նա­վո­րա­պես, ար­տա­քին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ­ներն ու հատ­կա­պես հանձ­նա­ժո­ղո­վի՝ «կո­ճակ­նե­րը խառ­նող» նա­խա­գա­հը։ Բե­րան­նե­րը ջուր ա­ռել, նս­տել են»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում