AM | RU
USD
EUR
RUB

Կաթողիկոսը հանդիսապետեց Դիլիջանի եկեղեցու հիմնօրհնեքի արարողությունը

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Հոկտեմբերի 18-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Տավուշի թեմի Դիլիջան քաղաքում տեղի ունեցավ եկեղեցու հիմնօրհնեքի հանդիսավոր արարողությունը: Եկեղեցու հողօրհնեքը կատարվել էր դեռևս 2015 թվականին: Եկեղեցաշինական ծրագրի իրականացման բարերարներն են տեր և տիկին Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդը, Մաքսիմ Աթայանցը, Արմեն Կարապետյանը և Նորայր Թևանյանը: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

Տավուշի մարզի սահմանագլխին Ամենայն Հայոց Կաթողիկոսին դիմավորեցին թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը և մարզպետ Հայկ Չոբանյանը, որից հետո Վեհափառ Հայրապետն իր շքախմբով ուղևորվեց Դիլիջան: Կառուցվելիք եկեղեցու մոտ Նորին Սրբությանը դիմավորեցին աղուհացի ավանդական արարողությամբ:

Հիմնօրհնեքի սրբազան արարողությանը ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, եկեղեցու բարերարները, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ու «Ավրորա» միջազգային ֆորումի մասնակիցները, Դիլիջանի բնակիչներ:

Արարողության սկզբում սաղմոսների երգեցողության ներքո կառուցվելիք եկեղեցու հիմքերում տեղադրվելիք 16 քարեր լվացվեցին ջրով ու գինով, ապա հանձնվեցին ընտրված 16 կնքահայրերին: Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սրբալույս Մյուռոնով օծեց վեմքարերը, որոնք կնքահայրերի կողմից տեղադրվեցին առաքյալների, ավետարանիչների և Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունը կրող վեմերի հիմքում:

Արարողության ավարտին ներկաներին ողջունեց Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Սրբազան Հայրը, իր ուրախությունը հայտնելով Դիլիջան քաղաքի եկեղեցու հիմնօրհնեքի կապակցությամբ, մասնավորապես նշեց. «Այսօր Դիլիջան քաղաքի 475-ամյակն է: Ես չեմ կարող ասել, թե ի´նչ սկզբնավորությամբ են որոշել 475-ամյակը, բայց վստահաբար կարող եմ վկայակոչել Գրիգոր Մագիստրոս Պահլավունի զորավար մտավորականին, թե այս դրախտավայրում մարդիկ մոռանում են մահվան մասին: Այսօր այս եկեղեցու հիմնօրհնեքով, Վեհափառ Հայրապետի ձեռամբ քարերի օծումով, մենք վերստին վկայում ենք մահվան մասին մոռանալու վերաբերյալ: Հատկապես ուզում եմ ասել, որ սա արդարության պատասխանն է ժամանակների մեջ գործված այն մեղքին, որ մենք մեր ձեռքերով քանդեցինք աստվածային տներն այս քաղաքում, վերածեցինք ամեն ինչի, բացի Աստծո ներկայության կարևորագույն հոգեվիճակի: Մենք այսօր դրա պատասխանն ենք տալիս՝ փորձելով այս ճանապարհով սրբել մեղքը բոլոր նրանց, ովքեր իմանալով կամ չիմանալով գործեցին այն»:

Բագրատ Սրբազանը նաև իր խորին երախտագիտությունը հայտնեց Ամենայն Հայոց Հայրապետին Տավուշի թեմի հանդեպ ցուցաբերած հայրական հոգածության համար:

Լրահոս
ԵՊՀ ուսանողական խորհուրդը հայտարարություն է տարածել Ոտքի տակ մի ընկի, հանգիստ վեր ընկեք տեղներդ. ԲՀԿ-ից պատասխան՝ Արարատ Միրզոյանի օգնականին Վազգեն Մանուկյանը դուրս է գալիս Հանրային խորհրդից Կրթության և գիտության ոլորտում ՀՀ իշխանությունների քաղաքականությունը ձախողված և տապալված է ՀՔԾ-ն մերժեց Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջս. Նարեկ Սամսոնյան ««Հայոց պատմությունն» ու «Հայոց լեզուն» հանելուց հետո 1 տարվա ընթացքում ունենալու ենք տնտեսական հեղափոխությո՞ւն». Դեկան Արայիկ Հարությունյան - գիտակրթական հանրություն հակամարտությունն արդեն մտել է բաց փուլ. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ) ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ուսանողները և ՀՅԴ-ականները շարունակում են նստացույցը․ ուղիղ Ճակատագրի հեգնանք կամ ինչ պատասխան կտա Հայկ Մարությանն իր կնոջն ու երեխաներին Բառածորանք կամ պաթոլոգիկ շատախոսություն. այս եզրը լավագույնս է բնութագրում Փաշինյանի հանրային խոսքի քաոտիկ և անկանոն բնույթը Արտակ Մովսիսյան. Սենց բան խորհրդային կարգերի ժամանակ էլ չի եղել Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Միթե՞ Փաշինյանը գիտի թե ինչպես անել, որպեսզի Ադրբեջանը պաշտոնապես ճանաչի Արցախի Հանրապետությունը Դիտարկում է անցկացվել Թալիշ գյուղից դեպի արևելք ընկած հատվածում Փաստաբանների պալատը կոչ է անում փաստաբաններին չներգրավվել կոռուպցիոն հարաբերություններում ԵՊՀ դասախոսների մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ ԱԺ-ն չընդունեց նախագիծը, որով ԱԺ նախագահը կարող էր օրենքի ուժով մասնակցել ԱԽ նիստերին Այսօր ես պահանջում եմ` բարձրացրեք մեր աշխատավարձը. ԵՊՀ դասախոս ԵՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի մեծ մասը կմիանա ուսանողական շարժմանը Չպետք է այս շարժումը նույնացնել որևէ կուսակցության շարժման հետ, ուսանողներն այն սկսել են առանց քաղաքականության. ԵՊՀ դասախոս Հայրենիքը չի կարող միայն բոցաշունչ ճառերի ներշնչանք և վերացական զգացմունքների միջավայր լինել. Արթուր Թովմասյան Ուսանող. «Մեզ հասած տեղեկություններով, դասախոսները նախազգուշական գործադուլ կհայտարարեն» 46 ընտանիք վերադարձել է Թալիշ (Տեսանյութ) Այսօր Երևանում ու երկու մարզերում հոսանքազրկումներ կլինեն Հալալ է, Պետրոսյան Գևորգի ցավը տանեմ. Գագիկ Ծառուկյան Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ԵՊՀ ուսանողները դասադուլ են անում. ուղիղ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ընդերքօգտագործման ոլորտի իրական սեփականատերերին առնչվող օրինագիծը ԱԺ-ն շարունակում է հերթական քառօրյան. ՈՒՂԻՂ Շերեմետևո օդանավակայանում ինքնաթիռում հայտնված աղավնիի պատճառով թռիչքը հետաձգվել է (տեսանյութ) «Հրապարակ»․ Անկայունության զգացումը խորացնում են ամեն օր հարուցվող քրեական գործերը «Իրավունք»․ Ինչու հրաժարական ներկայացրեց անցումային արդարադատության «անցումային» փոխնախարարը «Ժողովուրդ»․ Հայկ Հարու­թյունյանի հետ դեպքի օրը նույն տանը եղած վկան վերադարձել է Հայաստան «Իրավունք»․ Ալեն Սիմոնյանի երազանքը կիրականանա՞ «Ժողովուրդ»․ Վերին Լարսի անցակետում կադրային փոփոխություններ են սպասվում «Հրապարակ»․ Ինչո՞ւ պետք է Հայաստանը հոգ տանի Ադրբեջանի ժողովրդի շահերի մասին «Փաստ»․ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 22100-ով պակասել է. ինչպիսի՞ն է վերջին 3 տարիների դինամիկան «Փաստ». Իշխանությունը հանրության դժգոհությունների աճող ձնագնդից կարող է խուսափել միայն մի դեպքում «Հրապարակ». «Իմ քայլի» պատգամավորներ դահլիճից դուրս էին եկել «հաշիվ մաքրելու» «Փաստ». Վարչապետի վարկանիշը կտրուկ նվազել է. սպասվում են նոր տեսարաններ «Հրապարակ». «Իմ քայլում» թևերի բաժանումը սրվում է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan