ՀՔԾ-ն Արա Բաբլոյանին ստիպել է կիսատ թողնել Հայաստանում առաջին անգամ կատարվող լյարդի փոխպատվաստման վիրահատությունը (Տեսանյութ)

ՀՔԾ-ն Արա Բաբլոյանին ստիպել է կիսատ թողնել Հայաստանում առաջին անգամ կատարվող լյարդի փոխպատվաստման վիրահատությունը (Տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: ԱԺ նախկին նախագահ, բժիշկ Արա Բաբլոյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ նեղված է իրավապահներից, քանի որ բազմիցս բացատրել է, որ ինքը երեկ շատ կարևոր վիրահատություն ուներ, որին պատրաստվել են 20 տարի, սակայն ՀՔԾ-ից պնդել են, որ Բաբլոյանը անհապաղ ներկայանա հարցաքննության:

«Ես չուզեցա, որ հասարակությունը կարծի, թե ես խուսափում եմ ու անձամբ այցելեցի», – ասել է Բաբլոյանը:

Aysor.am-ը պարզել է, որ խոսքը Արաբկիր բուժկենտրոնում երեկ հայ և բելառուս բժիշկների կոմից իրականացված վիրահատության մասին է: Բանն այն է, որ երեկ առաջին անգամ Հայաստանում կատարվել է լյարդի փոխպատվաստում երեխային՝ կենդանի դոնորից:

Սա բացառիկ դեպք է Հայաստանի առողջապահության պատմության մեջ և անհասկանալի է՝ ինչո՞ւ է ՀՔԾ-ին պարտադրել բժշկին կիսատ թողնել նման կարևոր վիրահատությունը: Ի՞նչ կպատահեր, եթե Արա Բաբոլյանն այսօր ներկայանար հարցաքննության:

Պատասխանը պարզ է՝ ոչ մի առանձնահատուկ բան, քանի որ երեկ Բաբլոյանն ընդամենը հարցաքննվել է՝ ստանալով կասկածյալի կարգավիճակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում