AM | RU
USD
EUR
RUB

Կբարձրացվի Արսեն Բաբայանի կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոց քննարկելու հարց. ՄԻՊ

 

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի փաստաբանի բողոքների ուսումնասիրության և ազատությունից զրկման վայրում Ա.Բաբայանի հետ առանձնազրույցների արդյունքներով արձանագրում է՝

1) Արսեն Բաբայանի փաստաբանը Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ է ներկայացրել Ա.Բաբայանի իրավունքների պաշտպանության հարցով ինչպես նրա ձերբակալման հաջորդ օրը, այնպես էլ կալանավորումից հետո: Փաստաբանը Պաշտպանին է ներկայացրել իր պնդումները հիմնավորող փաստաթղթեր:

Դրանից բացի, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավասու ներկայացուցիչը ս.թ. հոկտեմբերի 22-ին Արսեն Բաբայանի հետ առանձնազրույց է ունեցել Ոստիկանության Ձերբակալվածներին պահելու վայրում: Ս.թ. հոկտեմբերի 25-ին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում Արսեն Բաբայանի հետ առանձնազրույց է ունեցել նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, որի ընթացքում քննարկվել են նրա անձնական ազատության, արդար դատաքննության և մի շարք այլ իրավունքներին առնվող հարցեր:

Արսեն Բաբայանն իր հետ առանձնազրույցներում Ոստիկանության կամ քրեակատարողական ծառայողներին վերաբերող բողոք կամ դժգոհություն չի ներկայացրել:

2) Մարդու իրավունքների պաշտպանին այս պահի դրությամբ ներկայացված են պնդումներ այն մասին, որ Արսեն Բաբայանին ազատությունից զրկելը նրա ձերբակալումով ի սկզբանե է եղել անիրավաչափ՝ հաշվի առնելով այն, որ արարքը, որի կատարումը մեղսագրվել է նրան, եղել է նախատեսված Քրեական օրենսգրքի այն հոդվածով, որի վրա տարածվում է 2018 թվականի համաներման մասին օրենքը և գործի քննության վերջում դատարանի կողմից անգամ դատապարտման դեպքում նա չի կարող որևէ պարագայում ենթարկվել ազատազրկման: Դրանից բացի, ըստ փաստաբանի՝ անհիմն է Արսեն Բաբայանին ձերբակալելիս քննիչը պատճառաբանությունն այն մասին, որ նա կարող է դիմել փախուստի:

Արսեն Բաբայանի փաստաբանը Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված բողոքով նշել է, որ թեև դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել նրա ձերբակալումը, իր բողոքի քննարկումը հետաձգել է՝ հատուկ հնարավորություն տալով վարույթն իրականացնող մարմնին Ա.Բաբայանին մեղադրյալ ներգրավել Քրեական օրենսգրքի նաև այլ հոդվածով և դատարան ներկայացնել կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն: Այդ միջնորդության քննարկումը դատարանն իրականացրել է Ա.Բաբայանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ իր բողոքի հետ միասին:

Արդյունքում, փաստաբանի պնդմամբ, դատարանը բավարարել է Արսեն Բաբայանին կալանավորելու վերաբերյալ քրեական հետապնդման մարմնի միջնորդությունը՝ հիմնավոր կասկածը հիմնավորող փաստական տվյալների և Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքերի բացակայության պայմաններում: Ըստ փաստաբանի՝ դատարանը մերժել է այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին իր խնդրանքը՝ հաշվի չառնելով Ա.Բաբայանի խնամքին երկու անչափահաս երեխաների առկայությունը և այլն:

3) Արսեն Բաբայանի փաստաբանի բարձրացրած մյուս հարցը վերաբերում է արտաքին աշխարհի հետ կապից Ա.Բաբայանին զրկելուն: Ըստ փաստաբանի՝ քննիչի անհիմն որոշմամբ Ա.Բաբայանին արգելվել է նաև որևէ տեսակցություն կամ հեռախոսային խոսակցություն ընտանիքի անդամների հետ:

Այս հարցն իր հետ առանձնազրույցի ընթացքում բարձրացրել է նաև Արսեն Բաբայանը:

4) Հիմք ընդունելով Արսեն Բաբայանի իրավունքների վերաբերյալ վերը նկարագրված պնդումները և ղեկավարվելով օրենքի պահանջով՝ Մարդու իրավունքների պաշտպանը լրացուցիչ պարզաբանումներ կպահանջի քրեական հետապնդման մարմնից նշվածի վերաբերյալ:

Դրանից բացի, հաշվի առնելով Ա.Բաբայանի ներկայացված տվյալները և Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված փաստաբանի բողոքներն ու պահանջը՝ քրեական հետապնդման մարմնին ուղղված գրությամբ կբարձրացվի կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոց քննարկելու հարց և հարց այն մասին՝ արդյոք քննարկվել է այդպիսի հնարավորություն:

Մարդու իրավունքների պաշտպանն այս հարցում հաշվի է առնում միջազգային հիմնարար սկզբունքն այն մասին, որ կալանքն առավելագույնն է միջամտում մարդու անձնական ազատության իրավունքին, այն պետք է լինի ծայրահեղ միջոց և անհատական մոտեցմամբ կիրառվի բացառապես այն պայմաններում, երբ առկա են դրա համար պահանջվող իրավաչափության պայմաններն ու հիմքերը, ինչպես նաև եթե մյուս խափանման միջոցներով հնարավոր չէ ապահովել անձի պատշաճ վարքագիծը քրեական վարույթի ընթացքում:

Ինչ վերաբերում է Արսեն Բաբայանի ձերբակալման հարցին, ապա այս առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանն արդեն իսկ տարածել է հրապարակային հայտարարություն ս.թ. հոկտեմբերի 22-ին:

Ցանկացած, հատկապես՝ առաջին անգամ կալանվորված անձի կարևորագույն իրավունքներից է ընտանիքի հետ կապի պահպանումը և այդ կապից զրկելու որևէ չհիմնավորված դեպքի բացառումը՝ հաշվի առնելով այս իրավունքի միջազգայնորեն ճանաչված երաշխիքները: Ուստի, քրեական հետապնդման մարմնին ուղղված գրությամբ նաև կպահանջվեն հիմնավորումներ Արսեն Բաբայանի տեսակցություններն ու հեռախոսային խոսակցությունները ընտանիքի անդամների հետ արգելելու առնչությամբ և կառաջարկվի քննարկել վերջիններիս հետ սահմանված արգելքը վերացնելու հարց՝ նման անհրաժեշտության բացակայության պարագայում:

Լրահոս
Այլևս չենք զարմանում մեզ հարևան որոշ երկրների դրսևորած վանդալիզմից. Հայրապետյան «Հայրենիք» կուսակցությունը խորհրդի նիստ է անցկացրել «Մտքովդ չանցնի, որ պետութունն ու ժողովուրդը վճարելու են քո ճակատագրական սխալների գինը». Աշոտյանը՝ վարչապետին Հայաստանում կա էլիտա, որը կարող է փոխարինել այս իշխանություններին. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) Ճիշտ չէ, որ բանակում չծառայած մարդն ասի՝ բոլորդ պետք է ծառայեք. Գորգիսյան Թո՛ղ գան, խոսե՛ն մարդկանց հետ. Ամուլսարի հարակից համայնքի բնակիչները Կառավարությանը հրավիրում են համայնք (Տեսանյութ) «Qatar Airways»-ը դեպի Երևան թռիչքները հոկտեմբերի 5-ից կդարձնի ամենօրյա Ես ասել ու ասում եմ՝ եթե պետությունը քայլեր չանի, փոփոխություններ չկատարի, մենք օր օրի անդունդ ենք գնալու. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Արցախի նախագահն ընդունել է ՀՀ ԱԳՆ պատվիրակությանը Սորոսական շրջանակնե՞րն են Բաթոյանին ջրից չոր դուրս բերում․ «Մեդիա պաշտպանի» մշտադիտարկումները մամուլում ՀՀ տարածքում վաղվանից ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Արմավիրի մարզում մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Էջմիածին-Մարգարա ճանապարհը Այս ամենի հետևում նկատելի է «Թուրքիայի մեծ ականջները». Տիգրան Աբրահամյան Երկու ստենդ սրտիս ոտքով եկել եմ ու ընտրել քեզ, ինչո՞ւ ես դուխներս կոտրում. Ակցիայի մասնակիցը՝ Նիկոլ Փաշինյանին Անթաքույց փորձում են կրթական բովանդակության մեջ նվազեցնել ազգային մշակութային և արժեքային տարրերը. Ավետիք Չալաբյան Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերը Հագուստ և կոշիկ ներկրող տնտեսվարողները բողոքի ակցիա են անում Կառավարության շենքի դիմաց. ՈՒՂԻՂ ԱԺ նիստը՝ ուղիղ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել. աշխատանքային խումբ է ստեղծվում Անչափահաս աղջկա տեսողության սրության խնդիրը որևէ պատճառահետևանքային կապ չունի պատվաստման հետ. ԱՆ «Իրատես»․ Շռնդալից ծափեր ՝ հաջակցություն սեփական թիմին քամահրող նախարարի «Ժողովուրդ»․ Նիկոլ Փաշինյանը չի ստորագրում Դիանա Գալոյանի` ՀՊՏՀ ռեկտոր ընտրվելու հրամանը. ուշագրավ իրավիճակ Քաղաքական ճգնաժամ «Հրապարակ»․ RYAN AIR-ը մեծ քանակի տոմսեր է վաճառել, սակայն ո՛չ թռիչքներ է իրականացրել, ո՛չ էլ տոմսերն է վերադարձնում «Ժողովուրդ»․ Պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը նվազել են «Իրատես». Էդմոն Մարուքյանը նախկին թիմակից Փաշինյանի հորդորով էր նախաձեռնել ԿԳՄՍ նախարարի հրաժարականը «Փաստ». Օրենսդիրի ներկայացուցիչներին բացատրել են. այն, ինչ տեղի է ունենում ՍԴ-ում, ժամանակավոր երևույթ է, ՍԴ-ն փաստացի վերանալու է «Հրապարակ»․ Ովքե՞ր էին 6 պատգամավորները, որ ձեռնպահ մնացին ԿԳՄՍ նախարարին աջակցելուց «Հրապարակ»․ «Ինչ ուզում, անում են». Ջուլֆալակյանը ձեռնոց է նետում իշխանությանը «Իրատես». Իշխանությունն ինքն իրեն արդեն խժռում է «Փաստ»․ Իշխանության թիրախում հիմա էլ դեկաններն են «Փաստ»․ Աշակերտների եռօրյա «գրաֆիկի» հարցը դպրոցի որոշելիքն է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 18 Ինչ էին քննարկում ՔՊ նիստում Սա անընդունելի ու մարդու իրավունքների տեսանկյունից վտանգավոր մոտեցում է․ Արման Թաթոյան Թեժ աշնանային կրքեր Փաշինյանների ընտանիքում. ինչու՞ է Աննա Հակոբյանը դադարեցրել լիազորությունները Ռուսական կործանիչը Սև ծովի օդային տարածքում բրիտանական և ամերիկյան հետախուզական ինքնաթիռներ է որսացել Պատգամավորական մանդատը վայր դրած Արմեն Փամբուխչյանը պետական ծառայությունը կշարունակի Կառավարությունում ԵԱՀԿ ՄԽ-ը նշում է, որ պետք է զբաղվեն սուբստանտիվ բանակցություններով. Տիգրան Աբրահամյան Երևանում գարդասիլի պատվաստումից հետո անչափահաս աղջիկ է կուրացել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan