AM | RU
USD
EUR
RUB

Ի դեմս Հրայր Թովմասյանի ազատությունից զրկվելու է նաև Հայաստանի ամբողջական դատական իշխանությունը

 

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, FacebookՎարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի գործունեությունն ուսումնասիրած ցանկացած անձ հասկացել է, թե Քննչական կոմիտեի՝ Հրայր Թովմասյանի վերաբերյալ այսօր տարածած հաղորդագրությունն ինչի կամ ում էմոցիոնալ պոռթկման հետևանք էր։

Այսպես, Հրայր Թովմասյանի հորական տանիքի և վարորդի՝ հարկադիր կատարման ծառայությունում գրանցված լինելու վերաբերյալ ԱԱԾ երեկվա «բացահայտումը» էլ ավելի ամրապնդեց Հրայր Թովմասյանի իրապես սկզբունքային և ոչ կոռումպացված պաշտոնյաի համբավը։ Ավելին, Facebook-ում սկսվեց «սուրբ Հրայր» արշավը, որը չէր կարող չնկատել ամբողջ աշխատանքային օրը նույն Facebook-ում անցկացնող Նիկոլ Փաշինյանը:

Կասկած չունեմ, որ Սահմանադրական օրենքները կոպտորեն խախտող ՔԿ հաղորդագրության տարածման իրական պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանը և նրա մերձավոր թիմը որոշել են տարածել նշված հաղորդագրությունը Հրայր Թովմասյանին պախարակելու և Facebook-ում տարածվող պոզիտիվ ալիքը մի կերպ կանգնեցնելու համար։

Արդյո՞ք նշված փորձը հաջողված էր։ Կարծում եմ՝ոչ։ Նույնիսկ ամենամոլի նիկոլականին արդեն ակնհայտ է ինչպես Հրայր Թովմասյանի ոչ կոռումպացված լինելը, այնպես էլ իրականացվող պրոցեսում իրավական ընթացակարգերի բացակայությունը:

Դրան զուգահեռ ակնհայտ է, որ մոտակա օրերին մեզ սպասվում է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի կալանավորումը։

Կալանավորում, որն իրական փորձություն է լինելու մեր իրավական համակարգի ներկայի և ապագայի համար։

Կալանավորում, երբ ազատությունից զրկվելու է ոչ թե մեկ անձ, այլ ամբողջական դատական իշխանությունը։

Կալանավորում, որի հետագա ելքից կախված է լինելու մեր պետության ու քաղաքացու ճակատագիրը։

Տարիներ առաջ ո՞վ կմտածեր, որ այս ամենն ինչ-որ փուլում կախված է լինելու լավ սահմանադրագետ և համեստ անձի համբավ ունեցող GTZ-ի Հրայրի կամքի տոկունությունից։ Ես որ հաստատ չէի մտածի:

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Լրահոս
Ճիշտ չէ, որ բանակում չծառայած մարդն ասի՝ բոլորդ պետք է ծառայեք. Գորգիսյան Թո՛ղ գան, խոսե՛ն մարդկանց հետ. Ամուլսարի հարակից համայնքի բնակիչները Կառավարությանը հրավիրում են համայնք (Տեսանյութ) «Qatar Airways»-ը դեպի Երևան թռիչքները հոկտեմբերի 5-ից կդարձնի ամենօրյա Ես ասել ու ասում եմ՝ եթե պետությունը քայլեր չանի, փոփոխություններ չկատարի, մենք օր օրի անդունդ ենք գնալու. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Արցախի նախագահն ընդունել է ՀՀ ԱԳՆ պատվիրակությանը Սորոսական շրջանակնե՞րն են Բաթոյանին ջրից չոր դուրս բերում․ «Մեդիա պաշտպանի» մշտադիտարկումները մամուլում ՀՀ տարածքում վաղվանից ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Արմավիրի մարզում մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Էջմիածին-Մարգարա ճանապարհը Այս ամենի հետևում նկատելի է «Թուրքիայի մեծ ականջները». Տիգրան Աբրահամյան Երկու ստենդ սրտիս ոտքով եկել եմ ու ընտրել քեզ, ինչո՞ւ ես դուխներս կոտրում. Ակցիայի մասնակիցը՝ Նիկոլ Փաշինյանին Անթաքույց փորձում են կրթական բովանդակության մեջ նվազեցնել ազգային մշակութային և արժեքային տարրերը. Ավետիք Չալաբյան Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերը Հագուստ և կոշիկ ներկրող տնտեսվարողները բողոքի ակցիա են անում Կառավարության շենքի դիմաց. ՈՒՂԻՂ ԱԺ նիստը՝ ուղիղ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել. աշխատանքային խումբ է ստեղծվում Անչափահաս աղջկա տեսողության սրության խնդիրը որևէ պատճառահետևանքային կապ չունի պատվաստման հետ. ԱՆ «Իրատես»․ Շռնդալից ծափեր ՝ հաջակցություն սեփական թիմին քամահրող նախարարի «Ժողովուրդ»․ Նիկոլ Փաշինյանը չի ստորագրում Դիանա Գալոյանի` ՀՊՏՀ ռեկտոր ընտրվելու հրամանը. ուշագրավ իրավիճակ Քաղաքական ճգնաժամ «Հրապարակ»․ RYAN AIR-ը մեծ քանակի տոմսեր է վաճառել, սակայն ո՛չ թռիչքներ է իրականացրել, ո՛չ էլ տոմսերն է վերադարձնում «Ժողովուրդ»․ Պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը նվազել են «Իրատես». Էդմոն Մարուքյանը նախկին թիմակից Փաշինյանի հորդորով էր նախաձեռնել ԿԳՄՍ նախարարի հրաժարականը «Փաստ». Օրենսդիրի ներկայացուցիչներին բացատրել են. այն, ինչ տեղի է ունենում ՍԴ-ում, ժամանակավոր երևույթ է, ՍԴ-ն փաստացի վերանալու է «Հրապարակ»․ Ովքե՞ր էին 6 պատգամավորները, որ ձեռնպահ մնացին ԿԳՄՍ նախարարին աջակցելուց «Հրապարակ»․ «Ինչ ուզում, անում են». Ջուլֆալակյանը ձեռնոց է նետում իշխանությանը «Իրատես». Իշխանությունն ինքն իրեն արդեն խժռում է «Փաստ»․ Իշխանության թիրախում հիմա էլ դեկաններն են «Փաստ»․ Աշակերտների եռօրյա «գրաֆիկի» հարցը դպրոցի որոշելիքն է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 18 Ինչ էին քննարկում ՔՊ նիստում Սա անընդունելի ու մարդու իրավունքների տեսանկյունից վտանգավոր մոտեցում է․ Արման Թաթոյան Թեժ աշնանային կրքեր Փաշինյանների ընտանիքում. ինչու՞ է Աննա Հակոբյանը դադարեցրել լիազորությունները Ռուսական կործանիչը Սև ծովի օդային տարածքում բրիտանական և ամերիկյան հետախուզական ինքնաթիռներ է որսացել Պատգամավորական մանդատը վայր դրած Արմեն Փամբուխչյանը պետական ծառայությունը կշարունակի Կառավարությունում ԵԱՀԿ ՄԽ-ը նշում է, որ պետք է զբաղվեն սուբստանտիվ բանակցություններով. Տիգրան Աբրահամյան Երևանում գարդասիլի պատվաստումից հետո անչափահաս աղջիկ է կուրացել Դուք լավ գիտեք, որ խնդիրը Ա․ Հարությունյանը չէ. Միհրան Հակոբյան Իմքայլական պատգամավոր Արմեն Փամբուխչյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Փաշինյանի գրառումը լրջագույն մտորումների տեղիք է տալիս. Արթուր Վանեցյան Այն քաղաքական ուժերը, ովքեր կկենտրոնանան բացառապես Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի շուրջ, այլևս օրակարգ չունեն. Նարեկ Մալյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan