«Փաստ». Կյանքը սկսվում է 2018-ի մայիսից, անցյալ չկա

«Փաստ». Կյանքը սկսվում է 2018-ի մայիսից, անցյալ չկա

««Փաստ» թերթի իրազեկ զրուցակցի խոսքով, իշխանություններն ունեն մի քանի հիմնական «չսիրած» թեմաներ (ՀԱՊԿ, ներդրումներ, տնտեսական աճ, արտագաղթ), որոնց առանձնահատուկ ուշադրություն են դարձնում:

Թերթի տեղեկություններով՝ մեդիադաշտում կան իշխանական որոշ փորձագետներ ու վերլուծաբաններ, որոնք, մինչև որևէ հարցազրույցի գնալը կամ որևէ հարցի շուրջ մեկնաբանություն հնչեցնելը, իրենց ասելիքը նախապես համաձայնեցնում են կառավարության աշխատակազմի ու իշխանության քարոզչության պատասխանատու անձանց հետ, հատկապես նշված ու մի քանի այլ «նուրբ» թեմաներով։

Նշենք, որ նախկինում նույնպես, բնականաբար, իշխանական փորձագետների հոդվածները կամ հարցազրույցների թեզերը «նայվում» էին, բայց, մասնագետների պնդմամբ, այս աստիճանի գրաքննություն երբեք չի եղել:

Փորձագետները դժգոհում են նաև, որ ՀՀ գործող իշխանությունները, հատկապես քարոզչության պատասխանատուները սուր ցավով են ընդունում, երբ վերլուծական նյութերում (թեկուզ ներքին օգտագործման համար) կամ հարցազրույցներում համեմատականներ կամ զուգահեռներ են տարվում նախկինի հետ։

«Ասում են՝ նախկինը մոռացեք, ամեն ինչ սկսվում ա 2018-ի մայիսից, եթե անցյալը հիշում էլ եք, միայն բացասական առումով»,-ասել է թերթի զրուցակից փորձագետը»,-գրում է թերթը։

Մանրմասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում